Ֆիլարիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլարիաներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Օղակավոր որդեր
Դաս Chromadorea
Կարգ Spirurida
Ընտանիք Ֆիլարիաներ
Լատիներեն անվանում
Filariidae Cobbold, 1864
Հոմանիշներ
  • Onchocercidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ֆիլարիաներ (լատ.՝ Filariidae), սրանցից 10 տեսակը մարդու ֆիլարիողների հարուցիչներն են, պատկանում են կլոր որդերի ընտանիքին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն թելանման երկար մարմին, որը դեպի ծայրերը բարակում է։ Չափերը շատ փոքր են։ Բիոհելմինթներ են, զարգացումը տեղի է ունենում տրանսմիսիվ ճանապարհով։ Հասուն ֆիլարիաները պարազիտում են տարբեր օրգաններում, էգերը կենդանածին են։ Թրթուրները (միկրոֆիլարիաները) շրջապտույտ են կատարում արյան մեջ և նրանց ակտիվությունը համընկնաում է օրվա ռիթմին։

Կենսակերպ և կյանքի ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dirofilaria immitis-ը շան սրտում

Մոծակների միջոցով տարածվող տեսակների մոտ միկրոֆիլարիաները մակերեսային արյունատար անոթներում սովորաբար հայտնվում են գիշերը, իսկ պիծակների միջոցով տարածվողները՝ ցերեկը։ Արյունածուծ միջատները հիվանդ մարդու արյունը ծծելու ժամանակ կլանում են նաև միկրոֆիլարիաներ։ Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուրները զարգանում են մկանների ու ճարպամարմմի մեջ, այնուհետև երկու անգամ մաշկափոխվելով՝ հասնում են սեռահասուն վիճակի ու ներթափանցում միջատի բերանային խայթող ապարատը։ Նման միջատը մարդու արյունով սնվելու ժամանակ փոխանցում է միկրոֆիլարիաները, որոնք նախ ներթափանցում են նրա մաշկը, իսկ հետո ընկնում արյան հոսքի մեջ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան Ֆիլարիաներրի ավելի քան 80 դաս, այդ թվում 380 տեսակներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]