Մոռացված հիվանդություններ
Մոռացված հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոռացված հիվանդություններ (անգլ.՝ neglected diseases, բառացի՝ «անտեսված հիվանդություններ»), արևադարձային վարակիչ և մակաբուծային հիվանդությունների խումբ, որոնք սպառնում են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առավել հետամնաց շրջանների ամենաաղքատ և մարգինալացված հատվածների բնակչությանը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ցուցակն ընդգրկում է ավելի քան տասնյոթ հիվանդություն, որոնցից առնվազն յոթը առաջանում է մակաբույծ որդերից, երեքը՝ նախակենդանիների մակաբույծներից, երեքն էլ՝ մանրէներից։ Սրանք հիվանդությունների ամենաբարձր մակարդակ են ներկայացնում[1]։ Կան ևս քսան հիվանդություններ, որոնք նույնպես համարվում են անտեսված և պայմանավորված են սնկերով, վիրուսներով և էկտոպարազիտներով[2]։
Երկու ցուցակներից յոթ հիվանդություն բնութագրվում է նրանով, որ դրանց կանխարգելման և բուժման մեթոդները հայտնի են, բայց մատչելի չեն ամենաաղքատ երկրների բնակչության համար, որտեղ դրանք առավել տարածված են[3]։ Այսօր աշխարհում անտեսված հիվանդություններով տառապում են ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Այդ հիվանդությունները տարեկան մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում[4]։ Անտեսված հիվանդությունները հակադրվում են «երեք մեծ մարդասպաններին»՝ ՁԻԱՀ-ին, տուբերկուլյոզին և մալարիային, որոնք մշտապես գտնվում են համաշխարհային հասարակության ուշադրություն կենտրոնում, և դրա դեմ տարվող պայքարի դիմաց զգալի ֆինանսավորում են պահանջում։
Հիվանդությունների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտեսված հիվանդությունների պատճառը տարբեր խմբերի պատկանող հարուցիչներն են, որոնք ԱՀԿ հիմնական ցուցակում ներկայացնում են կիսաթավ տառերով, այլ հիվանդությունների անվանումները ներկայացվա են PLoS ցուցակից։
Հելմինթների ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]• Ասկարիդոզ - (Ascaridosis)
• Տրիխոցեֆալոզ - (Trichuris trichiura)
• Անկիլոստոմիդոզ - (Ancylostoma duodenale)
• Ստրոնգիլոզ - (Strongyloidosis)
• Տոքսոկարոզ - (Toxocariasis)
• Ֆիլյարիատոզ - (Filariatoses)
• Օնխոցերկոզ - (Onchocerca volvulus)
• Դրակունկուլոզ - (Dracunculus medinensis)
• Շիստոսոմոզ -(Schistosomatidae)
• Տրեմատոդոզ - (Sarcopsyllosis, TungiasisTrematodoses), Սննդով փոխանցվող տրեմատոդոզին
• Տենիոզ - (Taeniosis)
• Ցիստիցերկոզ - (Cysticercosis)
• Էնտերոբիոզ - (Enterobiosis)
• էխինոկոկոզ - (Echinococcosis)
Պրոտոզոիդների ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]• Լեյշմանիոզ - (Leishmaniasis)
• Շագասի հիվանդություն - (Trypanosoma cruzi)
• Տրիպանոսոմոզ - (Trypanosoma brucei)
• Ամեոբիազ - (Entamoeba histolytica)
• Լյամբլիոզ - (Diplomonadida)
• Բալանտիդիազ - (Balantidium coli)
• Տոքսոպլազմոզ - (Toxoplasma gondii)
Բակտերիալ վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Բարտոնելլոզ - (Bartonella bacilliformis)
• Տուբերկուլոզ - (Mycobacterium tuberculosis)
• Բուրուլի խոց - (Mycobacterium ulcerans)
• Բորոտություն - (Mycobacterium leprae)
• Լեպտոսպիրոզ - (Leptospira)
• Բծավոր տիֆ - (Typhus recurrens)
• Սուր ռևմատիկ տենդ - (Acute rheumatic fever)
• Տրախոմա - (Chlamydia trachomatis)
Վիրուսային վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Դենգեի տենդ - (Flaviviridae- Flavivirus)
• Դեղին տենդ - (Yellow fever)
• Ճապոնական էնցեֆալիտ - (Encephalitis)
• Կատաղություն - (Rabies)
• Հեմոռագիկ տենդ - (Viral haemorrhagic fevers, CDC, Viral Hemorrhagic Fevers)
Սնկային ինֆեկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Միցետոմա - (Maduro foot)
• Կոկցիդիոմիկոզ - (Coccidimikoz)
• Կանդիդոզ - (Candida albicans)
Էկտոպարազիտոզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Քոս-(Sarcoptes scabiei)
• Միազ-(Myasis)
• Սարկոպսիլոզ-(Sarcopsyllosis, Tungiasis)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիաներ ու վարակներ առաջ բերող պարազիտներ
-
Շիստոսոմոզի թրթուր
-
Անկիլոստոմիդոզ հիվանդության մակաբույծ
-
Օնխոցերկոզի հելմիթ
-
Լեյշմանիոզ հիվանդության առաջացման սխեման
-
Շագասի հիվանդության մակաբույծը մանրադիտակի տակ
-
Բծավոր տիֆ
-
Տրախոմայի բակտերիան մանրադիտակի տակ
-
Բուրուլի բակտերիայից առաջացած խոց
-
Տրիխոցեֆալոզի մակաբույծ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diseases covered by NTD Department». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ PLoS Neglected Tropical Diseases — научный журнал проекта PLoS, посвященный забытым болезням; материалы доступны по свободной лицензии
- ↑ Hotez P.J. et al. Rescuing the bottom billion through control of neglected tropical diseases(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2009. — Т. 373. — № 9674. — С. 1570—1575. —
- ↑ Reddy M. et al. Oral drug therapy for multiple neglected tropical diseases: a systematic review(անգլ.) // JAMA : journal. — 2007. — Т. 298. — № 16. — С. 1911—1924. —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոռացված հիվանդություններ կատեգորիայում։ |