Տրիխոցեֆալոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրիխոցեֆալոզ
Trichuriasis lifecycle.jpg
Տեսակհիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
Ենթադասnematode infection?, soil-transmitted helminthiasis?, հելմինտոզներ[1][2] և աղիքային հիվանդություն[1]
ՊատճառՄազագլուխ
Բուն պատճառC128399[3][2] և C128399[1]
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավեր, Լուծ, Հիպոքրոմային անեմիա, eosinophilia? և մարմնի քաշի կորուստ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Հիվանդությունների բազա31146
MedlinePlus001364
MeSHIDD014257 և D014257
Disease OntologyDOID:1252 և DOID:1252
NCI ThesaurusC128399[3][2] և C128399[1]
Trichuris trichiura Վիքիպահեստում

Տրիխոցեֆալոզ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն (նեմատոդոզների խմբի)։ Մարդու Տրիխոցեֆալոզի հարուցիչը մազագլուխն է։ Հիվանդությունը տարածված է հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Հասուն մազագլուխներն ապրում են հաստ աղիքում։ Մակաբույծի ձվիկներն արտազատվում են կղանքի հետ (օրական 1000-3500 ձվիկ), հասունանում հողում։ Մարդը վարակվում է սննդի հետ դրանք կուլ տալիս։ Մարդու աղիքներում ձվիկների զարգացումը տևում է 30-40 օր։ Տրիխոցեֆալոզի հիմնական ախտանշաններն են․ որովայնի ցավեր, փորկապություն կամ լուծ, սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, աջ ենթակողային շրջանի ցավեր և սակավարյունություն։ Կանխարգելումը՝ անձնական հիգիենայի կանոնների պահպանում, բնակավայրերի բարեկարգում։ Բուժումը՝ դիֆեզիլ, նավթամոն, թթվածին։ Կենդանիների Տրիխոցեֆալոզը որոճողների, ամենակերների, մսակերների և այլ կաթնասունների հիվանդություն է։ Հարուցիչները կենդանիների հաստ աղիքում մակաբուծվող Trichocephalus սեռի կլոր որդերն (նեմատոդներ) են։ Տրիխոցեֆալներով ինտենսիվ վարակվածության դեպքում փոփոխվում են շատ օրգանների և հյուսվածքների կառուցվածքն ու ֆունկցիան։ Տրիխոցեֆալոզ ախտորոշում են կղանքում տրիխոցեֆալների ձվեր կամ սատկած կենդանիների աղիքներում մակաբույծներ հայտ նաբերելով։ Բուժումը՝ ճիճվամուղ պատրաստուկներ (բուբուլինը՝ խոզերի, պրոմինտիկը՝ ոչխարների համար և այլն)։ Կանխարգելումը՝ անասնաբուժ-սանիտարական ընդհանուր միջոցառումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png