Քոս
Քոս | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | S. scabiei? |
Հիվանդության ախտանշաններ | Պապուլա, քոր և տենդ |
Վնասում է | մարդ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | B86 |
Scabies Վիքիպահեստում |
Քոս (լատ.` scabies), մաշկի մակաբուծական հիվանդություն։ Հարուցիչը քոսի տիզն է։ Հիվանդության գաղտնի շրջանը 7-10 օրից մինչև մեկ ամիս և ավելի է։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից կամ նրա սպիտակեղենից օգտվելիս։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոսի գլխավոր կլինիկական ախտանշանը ուժեղ քորն է, որը հատկապես սրանում է երեկոյան և գիշերը։ Բնորոշ է նաև զույգ-զույգ դասավորված կետային հանգուցիկաբշտիկային ցանավորումը, 1-2 մմ երկարությամբ շագանակագույն գծիկների ու քորելուց առաջացած ճանկռվածքների առկայությունը։
Քոսը հաճախ բարդանում է մաշկի թարախային բորբոքումներով և մանրէային էկզեմայով, որից հիվանդության ճիշտ ախտորոշումը դժվարանում է։ Անկանոն բուժման դեպքում կարող են դիտվել քոսի սքողված ձևեր, որոնք բնորոշվում են ցաների բացակայությամբ՝ քորի պահպանումով։
Քոսը հաճախ շփոթում են քորպտիկ հիվանդության հետ։ Թուլակազմ և մտավորապես ոչ լիարժեք անձանց քոսը ընթանում է յուրահատուկ ախտանշաններով՝ ախտահարման օջախներում մաշկի չորությամբ ու հաստ կեղևների առկայությամբ, որից շարժումները դառնում են ցավոտ ու սահմանափակ (այսպես կոչված՝ նորվեգական քոս)։
Քոսով հիվանդանում են նաև կենդանիները։
Բուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումն իրականացվում է հիմնականում Դեմյանովիչի և մի շարք այլ եղանակներով՝ օգտագործում են ծծումբ, բենզիլբենզոատ, «K» օճառ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |