Տոքսոկարոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոքսոկարոզ
Տեսակհիվանդություն[1]
ԵնթադասAscaridida infectious disease?, զոոնոզ, լյարդի հիվանդություն[1], ակնային հիվանդություն[1], muscular disease?[1], թոքերի հիվանդություն[1], հելմինտոզներ[1], սրտի հիվանդություն[1] և ուղեղախտություն[1]
ՊատճառՎարակ
Բուն պատճառC34758[1]
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններկուրություն, որովայնային ցավեր, տենդ, լյարդի մեծացում, գլխացավ, ավշային հանգույցների բորբոքում, հազ, Սրտամկանի բորբոքում և Urticarial dermatoses?
ԲուժաքննությունՊոլիմերազային շղթայական ռեակցիա և immunoglobulin M?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և Անասնաբուժություն
ՀՄԴ-9128.0
Հիվանդությունների բազա29739
eMedicine999850
MeSHIDD014120
Disease OntologyDOID:9790
NCI ThesaurusC34758[1]
Տոքսոկարա

Տոքսոկարոզ (անգլ.՝ toxocariasis), նեմատոդոզների խմբի հելմինտոզ է, որի ընթացքում նկատվում է տենդ, բրոնխաբորբ, թոքաբորբ, հեպատոսպլենոմեգալիաներ, էոզինոֆիլիա և այլն: Բազմաթիվ երկրներում գրանցվում է թրթուրային տոքսոկարոզ: Մարդկանց մոտ հանդիպում է հիվանդության թրթուրային (վիսցերալ, ակնային) և իմագինալ (աղիքային) տարատեսակները:

Տոքսոկարայի կենսական ցիկլը

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոքսոկարոզով մարդիկ վարակվում են տոքսոկարա որդի ձվերը վարակակիր շների և կատուների արտաթորանքով աղտոտված սննդի և ջրի միջոցով կուլ տալու, ինչպես նաև վարակակիր շների և կատուների հետ շփման դեպքում: Ձվից դուրս եկած թրթուրները ներթափանցում են աղիքի պատով դեպի արյունատար համակարգ և գաղթում են տարբեր օրգաններ: Այստեղ նրանք ծածկվում են շարակցական հյուսվածքով և վերածվում են ֆինայի՝ երկարատև ժամանակահատվածում պահպանելով կենսաբանական ակտիվությունը՝ առաջացնելով հիվանդության թրթուրային տեսակը: Կատուների տոքսոկարաների թրթուրները միգրացիայից հետո նորից վերադառնում են աղիքի խոռոչ սեռահասուն վիճակով՝ առաջացնելով հիվանդության իմագինալ տարատեսակը: Տոքսոկարայի էգը օրական դնում է 200 000 ձու: Ձվերը արյան միջոցով տարածվում են վարակակրի հյուսվածքներով և օրգաններով:

Հիվանդության կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հաճախ հիվանդանում են 1-4 տարեկան երեխաները: Հիվանդությունը ընթանում է վառ արտահայատված ալերգիկ ախտանշաններով՝ քոր առաջացնող ցան, տենդ, հեպատոսպլենոմեգալիա, բրոնխաբորբ և խեղդող հազ, դեմքի ուռածություն, տարբեր օրգաններում բնորոշ հատիկավորում, որոնք պարունակում են տոքսոկարայի թրթուրներ[2]: Հնարավոր է տոքսոկարոզային ակնաբորբ՝ ակնագնդի հետին մակերեսի ախտահարում՝ խորիորետինիտի և կերատիտի առաջացմամբ: Ակնային տոքսոկարոզի դեպքում հնարավոր է ակնագնդի անդառնալի վնասում՝ ներառյալ աբսցես և ապակենման մարմնի մեջ թրթուրների միգարացիա և կերատիտ, ընդհուպ մինչև տեսողություն կորուստ[3]: Հիվանդության տևողությունը տատանվում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Իմագինալ տոքսոկարոզը հանդիպում է ավելի հազվադեպ: Ախտաբանորեն արտահայտվում է սրտխառնոցով, փորի հատվածում ցավերով, առատ թքարտադրությամբ, ախորժակի կորուստով, գլխապտույտ և այլն:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոքսոկարոզի ախտորոշումը հիմնվում է կլինիկական պատկերի, համաճարակաբանական անամնեզի և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա: Իրականացվում է տոքսոկարային հակածինի սերոլոգիական որոշում: Արյան մեջ կայուն և երկարատև էոզինոֆիլիան (70-80 %), ԷՆԱ-ի (Էրիթրոցիտների նստեցման արագություն) բարձր արժեքները (մինչև 50 մմ/ժ) և հիպերգլոբուլինեմիան վկայում է տոքսոկարոզի առկայության մասին:

Իմագինալ տոքսոկարոզը ախտորոշվում է արտաթորանքների մեջ տոքսոկարայի ձվերի հայտնաբերման դեպքում:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն իրականացվում է թիաբենդազոլով՝ 25-50 մգ/կգ դոզավորմամբ 5-7 օր տևողությամբ կամ մեբենդազոլով՝ 3-5 մգ/կգ դոզավորմամբ 5-7 օր տևողությամբ: Զուգահեռ կիրառում են դեսենսիբիլացնող դեղամիջոցներ: Բուժման ելքը սովորաբար դրական է: Իմագինալ տոքսոկարոզի բուժման ժամանակ կիրառում են պիրանտել և լեվամիզոլ: Ակնային տոքսոկարոզի դեպքում օգտագործում են ալբենդազոլ՝ 15 մգ/կգ դոզայով 20 օր տևողությամբ

Տոքսոկարոզի բուժումը բավական կատարելագործված չէ: Կիրառվող մեբենդազոլը (վերմոքս) և մեդամինը էֆեկտիվ է թրթուրային ձևի համար, սակայն կիրառելի չեն հյուսվածքներում գտնվող ֆիանների համար: Վերմոքս (մեբենդազոլ) նշանակվում է 1-4 շաբաթ տևողությամբ՝ 200-300 մգ օրական դեղաչափով: Կողմնակի երևույթներ սովորաբար չի նկատվում: Մեդամինը կիրառվում է 10 մգ/կգ դեղաչափով՝ 10-14 օր հետո կրկնելու ձևաչափով: Ալբենդազոլը նշանակվում է 10 մգ/կգ դեղաչափով, օրական երկու անգամ՝ 7-14 օր տևողությամբ: Բուժման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար արյան կազմի և ամինոտրանսֆերազի մակարդակի (դեղամիջոցը լյարդի վրա ունի էունավոր ազդեցություն) վերահսկում: Բուժման արդյունավետության չափանիշներն են՝ ընդհանուր վիճակի բարելավում, տոքսոկարոզի ախտանշանների թուլացում, Էոզինոֆիլների մակարդակի և յուրահատուկ հակամարմինների տիտրերի նվազում: Կլինիկական ախտանշանների ռեցիդիվների և կայուն էոզինոֆիլիայի դեպքում ու դրական իմունոլոգիական ռեակցիաների դեպքուն նշանակվում է բուժման կուրսի կրկնություն:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրային և իմագինալ տոքսոկարոզի կանխարգելումը ներառում է ընդհանուր սանիտարահիգիենիկ գործողություններ, որի ընթացքում շրջակայքը մաքրվում է շների և կատուների արտաթորանքներից, նրանց ենթարկում են ճիճվաթափման, մեծ բնակավայրերում այս կենդանիների զբոսանքի համար հատկացնում են առանձնացված տարածք: Շատ կարևոր է նաև պահպանել անձնական հիգիենայի կանոնները և շների ու կատուների հետ շփվելուց հետո անպայման ձեռքերը լվանալ հոսող ջրի տակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Markell, Edward K. and Marietta Voge. Markell and Voge’s Medical Parasitology. 9th ed. St. Louis: Saunders Elsevier, 2006
  3. «Токсокароз: ответы на вопросы»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-31-ին։ Վերցված է 2011-05-14