Դրակունկուլոզ
Դրակունկուլոզ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | D. medinensis |
Փոխանցման ձև | Ջրի աղտոտում |
Հիվանդության ախտանշաններ | միալգիա, տենդ, սրտխառնոց, փսխում, քոր և urticarial allergic eruption? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն, Հելմինթոլոգիա և tropical medicine? |
Dracunculus medinensis Վիքիպահեստում |
Դրակունկուլոզ, կամ ռիշտա (տաջ.՝ թել), նեմատոդոզների խմբի հելմինթոզ, հարուցվում է կլոր որդ Dracunclus medinensis-ից։ Մարդկանց շրջանում հիվանդությունը տարածված է Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, սակայն արձանագրվել են նաև շների վարակման դեպքեր։ «Դրակունկուլյոզ» անունը գալիս է որդի լատիներեն անվանումից՝ Dracunculus («վիշապ»)[1]։
Հարուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակաբույծը ցիկլոպի հետ միասին բերանային ճանապարհով ընկնում է մարդու օրգանիզմ, որոնք վարակված են ռիշտայի թրթուրներով։ Մարդու օրգանիզմ մտնելուն պես, թրթուրները ծակում են ստամոքսի և բարակ աղիքի պատերը և մտնում ավշային անոթներ, իսկ այնտեղից ներթափանցում որովայնի խոռոչ և հետանցքային տարածություն, որտեղ նրանք անցնում են երկու հաջորդական մաշկափոխություն և վարակվելուց մի քանի ամիս անց դառնում են սեռահասուն։ Բեղմնավորումից հետո արուները մահանում են, իսկ էգերը տեղափոխվում են մաշկ, որտեղ տեղակայվում են ենթամաշկային հյուսվածքային շերտում։ Այնտեղ որդի մարմնի շուրջը առաջանում է նեկրոտիկ տարրերով լցված բուշտ, որը ժամանակի ընթացքում (վարակվելուց մոտ մեկ տարի անց) պատռվում է, և առաջանում է խոց, որից երևում է որդի մարմնի առջևի ծայրը։ Երբ ռիշտայի մարմինը շփվում է ջրի հետ, որդի մարմնի պատը պայթում է, և առաջին փուլի բազմաթիվ թրթուրներ ընկնում են արտաքին միջավայր, և կենսացիկլը ավարտելու համար պետք է ներթափանցեն ցիկլոպի օրգանիզմ։ Արտաքին միջավայրում թրթուրները կենսունակ են շուրջ 3 շաբաթ։ Ցիկլոպների մարմնում թրթուրները ներթափանցում են աղիքի պատի մեջ, որտեղ նրանք երկու անգամ մաշկափոխվելուց հետո՝ 12 օր անց դառնում ինվազիոն։
Ախտածագումնաբանություն և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթամաշկային հյուսվածքում բնակվող խոշոր նեմատոդները հանգեցնում են հեշտությամբ պատռվող և քոր առաջացնող թարախների առաջացմանը[2]։Հիմնական վտանգ է ներկայացնում երկրորդային վարակի թափանցումը վերքի շրջանում։
Ներկայումս առկա են միայն բուժման վիրաբուժական մեթոդներ։ Ավանդական մեթոդը, որը նկարագրված է հին եգիպտական գրերում, մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին՝ բաղկացած է մակաբույծի մաշկի վրա կտրվածք կատարելուց, որի ընթացքում որդը դանդաղ փաթաթվում է ձողի շուրջ։ Գործընթացը տևում է շատ երկար՝ մինչև մի քանի շաբաթ։ Դա արվում է անվտանգությունից ելնելով, որպեսզի որդի ամբողջականությունը չխախտվի, և թունավոր նյութերը չլցվեն վերքի մեջ։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին գրանցվել է դրակունկուլոզի 3,5 մլն դեպք Ասիայի և Աֆրիկայի 20 էնդեմիկ երկրներում[3]։ 2009 թվականին դեպքերի թիվը կրճատվել է ավելի քան 99,9 տոկոսով՝ մինչեւ 3190, որից 3185-ը՝ Աֆրիկայի մնացած չորս էնդեմիկ երկրներում․ Հարավային Սուդան (մինչև 2011 թ.՝ ինքնավարություն Սուդանի կազմում), Գանա, Մալի և Եթովպիա։ Բոլոր չորս էնդեմիկ երկրներում հաջողվել է նվազեցնել դեպքերի թիվը և հետագայում, մասնավորապես, Գանայում 2009 թ․ 242 դեպքերից 97%-ի կրճատում է գրանցվել, 2010 թ․ մինչև 8 դեպք։ 2010 թ․ ընթացքում գրանցվել է 1797 դեպք։ Այնուամենայնիվ, Չադը հաղորդեց հիվանդության առաջին դեպքերի մասին, որոնք չեն գրանցվել 1998 թվականից ի վեր, տասը դեպք է գրանցվել 7 գյուղերում, 5 շրջաններում։ Այս դեպքերի աղբյուրը դեռ պարզ չէ[4]։ Դեպքերի ընդհանուր թիվը 2011 թ. կազմել է 1060։ Դրանցից 1030-ը գրանցվել են Հարավային Սուդանում։ Մալին հաղորդում է 12; Չադը հաղորդում է 10; Եթովպիան մոտ 8 դեպքերի մասին։ Այս թիվը շարունակում է նվազել մինչև 542 դեպք 2012-ին, 148-ին 2013-ին և 126 2014-ին, 22 2015-ին, 25 2016-ին և 30 2017- ին, իսկ 2018-ին՝ 28 դեպք[5] 17-ը Չադում, 10-ը Հարավային Սուդանում և -ը Անգոլայում[6]։
Վերջին դեպքերի նույնականացումը և մեկուսացումը կարող է լինել հիվանդությունը արմատախիլ անելու գործընթացում ամենադժվար և ծախսատար քայլը, քանի որ դրանք սովորաբար լինում են հեռավոր, հաճախ անմատչելի գյուղական վայրերում[5]։
Հիմնական խոչընդոտներից մեկը անապահովությունն է, ինչը հանգեցնում է հիվանդության էնդեմիկ տարածքների հասանելիության բացակայությանը, հատկապես այն երկրներում, որտեղ հիվանդության դեպքերը շարունակում են գրանցվել, ինչպես նաև կենդանիների աղտոտումը[5]։
D. medinensis վարակը շների շրջանում մարտահրավեր է հատկապես Չադում, Եթովպիայում և Մալիում։ Այս երևույթը նկատվել է 2012 թվականին Չադում, և այդ ժամանակից ի վեր ռիսկի նույն գոտում շարունակվում են բացահայտվել տվյալ որդերով շները, որոնք գենետիկորեն չեն տարբերվում մարդկանց մոտ հանդիպող որդերից։ 2018 թվականին արձանագրվել են կենդանիների շրջանում դրակունկուլյոզի դեպքեր՝ 1065 դեպք (1040 շուն և 25 կատու) Չադում, 17 դեպք (11 շուն, 1 բաբուին, 5 կատու) Եթովպիայում, 20 դեպք (18 շուն և 2 կատու) Մալիում[5]։
ԱՀԿ-ի կողմից 2016 թվականի մարտին անցկացված գիտական խորհրդաժողովի կողմից առաջարկված գործառնական հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ վարակի փոխանցումը կարելի է ընդհատել ներկայումս կիրառվող ռազմավարությունների միջոցով, ներառյալ խեցգետնակերպերի դեմ վճռական պայքարը՝ տեմեֆոս թունաքիմիկատների կանոնավոր համալիր օգտագործման միջոցով՝ մարդկանց և վարակված շների շրջանում վարակի փոխանցումը վերահսկելու ու կանխելու համար[5]։
Ռիշտան գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիշտայի առաջացրած հիվանդությունը իր հուշերում մանրամասն նկարագրում է տաջիկական գրականության դասական Սադրիդդին Այնին (Այնի Ս. Հիշողություններ (Գրական հուշարձաններ), 1960)։
- Այս հիվանդության և նրա բուժման մասին գրում է Կ. Դ. Պաուստովսկին «Կարա-Բուգազ» պատմվածքի մեջ՝ «Հին վռուն Բեքմեթ» գլխում։
- Ռիշտայի առաջացրած հիվանդությունը իր «Անապատի դեմքը» գրքում նկարագրել է Բ. Ա. Ֆեդորովիչը[7]։
- Այս հիվանդության մասին գրել է․ Մաքքորմակը՝ «Թռչող հոլանդացի» վեպում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barry, Michele (2007 թ․ հունիսի 21), «The Tail End of Guinea Worm — Global Eradication without a Drug or a Vaccine», New England Journal of Medicine, 356 (25): 2561–2564, doi:10.1056/NEJMp078089, PMID 17582064, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին
- ↑ «Dracunculiasis (guinea-worm disease)» (անգլերեն). www.who.int. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Guinea Worm Eradication Program». The Carter Center. Carter Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Guinea Worm Wrap-Up 202» (PDF). Carter Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Дракункулез (болезнь ришты)
- ↑ Guinea Worm Wanes to 28 Cases Globally; Ethiopia, Mali Report Zero Human Cases
- ↑ Федорович Б. А. Лик пустыни. — М.: Молодая гвардия, 1954.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեստխայդե Վ., Ռիգեր Ռ. Նախակենդանուց մինչև փափկամարմիններ և հոդաբաշխներ // անողնաշար կենդանիների կենդանաբանություն = Spezielle Zoology. Teil 1: Einzeller und Wirbellose Tiere / թարգմ․ գերմ․ Օ. Ն. Բյոլլինգ, Ս. Մ. Լյապկովա, Ա. Վ. Միխեեվ, Օ. Գ. Մանիլով, Ա. Ա. Օսկոլսկի, Ա. Վ. Ֆիլիպպովա, Ա. Վ. Չեսունով; խմբ. Ա. Վ. Չեսունով։ , 2008. — Т. 1. — iv+512+iv с. — 1000 օր. — ISBN 978-5-87317-491-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրակունկուլոզ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում Ստուգված է
- Конец мединского червя — МедНовости — MedPortal.ru