Jump to content

Ռիշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիշտա
Տեսակտաքսոն
Անվանված էՄադինա[1]
 Dracunculus medinensis Վիքիպահեստում

Ռիշտա կամ գվինեական որդ (տաջ.՝ թել, լատիներեն՝ dracunculus - փոքրիկ վիշապ օձ), մակաբույծ կլոր որդ, որն առաջացնում է դրակունկուլոզ ճիճվային հիվանդություն[2]։

Հարուցիչը նեմատոդների racunculus medinensis դասի (տեղադրվում է հիմնականում ենթամաշկային ճարպաշերտում)։ Էգի երկարությունը 32-120 սմ է, արուինը՝ մինչև 4 սմ, լայնությունը՝ 0,5-1,7 մմ։ Հիվանդանում են մարդը և որոշ կենդանիներ (շուն, շնագայլ և այլն)։

Տարածված է Աֆրիկայի[3], Հնդկաստանի, Արաբական թերակղզու, Իրանի, Բրազիլիայի մի շարք շրջաններում։ ԽՍՀՄ-ում նկատվել է Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ 1932 թվականից հետո դեպքեր չեն գրանցվել։

ամսաթիվՀարավային ՍուդանՄալիԵթովպիաՉադԳանաընդհանուր
2007 5,815[4] 313[4] 0[4] 0[5] 3,358[4] 9486
2008 3,618[4] 417[4] 41[4] 0[5] 501[4] 4577
2009 2,733 186 24 0[5] 242 3186
2010 1,698[6] 57[6] 21[6] 10[6] 8[6] 1794
2011 1,028[7] 12[7] 8[7] 10[7] 0[7] 1058
2012 521[7] 7[7] 4[7] 10[7] 0 542
2013 113[7] 11[7] 7[7] 14[7] 0[7] 148
2014 70[7] 40[7] 3[7] 13[7] 0[7] 126
2015 (up to 30 April) 0[7] 0[7] 0[7] 3[7] 0[7] 3
Dracunculus medinensis կենսական ցիկլ

Հարուցիչի վերջնական տերը մարդն է, հազվադեպ՝ շունը։ Միջանկյալ տերերը քաղցրահամ ջրերում ապրող ցիկլոպներն են, որոնց օրգանիզմում որդի թրթուրները զարգանում են։ Մարդը վարակվում է այդ ցիկլոպները ջրի հետ կուլ տալով։ Վարակումից 9-14 ամիս անց առաջանում են ալկրգիական երևույթներ (եղնջացան, շնչահեղձության նոպաներ և այլն), սրտխառնոց, փսխում, լուծ, ուշաթափություն և այլն։ Մաշկի վրա, որդի տեղադրության հատվածում, գոյանում է բուշտ, որը մի քանի օր անց պատռվում է և բացվածքում երևում որդի գլխիկը։ Ջրի հետ շփվելիս (լողանալիս) ախտահարված հատվածից որդի թրթուրներն անցնում են ջրի մեջ։

Դրակունկուլոզը կարող է բարդանալ ձուսպապարկի բորբոքումով, որդերի անշարժացմամբ։

Բուժումը որդի վիրաբուժական հեռացում, հակաալերգիական և հակաբորբոքային միջոցներ։ Կանխարգելումը․ ջրամատակարարման աղբյուրների սան․ պահպանության կանոնների կիրառումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.nmnhs.com/historia-naturalis-bulgarica/pdfs/000395000232016.pdf
  2. ↑ Barry, Michele (2007 թ․ հունիսի 21), «The Tail End of Guinea Worm — Global Eradication without a Drug or a Vaccine», New England Journal of Medicine, 356 (25): 2561–2564, doi:10.1056/NEJMp078089, PMID 17582064, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին
  3. ↑ «Guinea Worm Eradication Program». The Carter Center. Carter Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  4. 1 2 3 4 5 6 7 8 «Progress toward Global Eradication of Dracunculiasis, January 2008 – June 2009». Medscape. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  5. 1 2 3 WHO Collaborating Center for Research, Training and Eradication of Dracunculiasis (2011 թ․ հունվարի 7). «GUINEA WORM WRAP-UP #202» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC).
  6. 1 2 3 4 5 WHO (2011 թ․ մարտի 4). «Monthly report on dracunculiasis cases, January–December 2010» (PDF). Wkly Epidemiol Rec. World Health Organization. 86 (10): 91–2. PMID 21395188.
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 «Guinea Worm Disease: Case Countdown». Carter Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Зоология беспозвоночных/под ред. В. Вестхайде и Р. Ригера. — М.: Т-во научных изданий КМК, 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 667)։