Jump to content

Մհեր Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Մուշեղի Մկրտչյան (այլ կիրառումներ)
Մհեր Մկրտչյան
Ծնվել էհուլիսի 4, 1930(1930-07-04)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 1993(1993-12-29)[2][3] (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԳերեզման Մհեր Մկրտչյանի
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1956)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1955–1989
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի"Կովկասի գերուհին",
"Միմինո",
"Նվագախմբի տղաները"
Ամուսին(ներ)Դոնարա Մկրտչյան
(2 երեխա),
Թամար Հովհաննիսյան
(ամուսնալուծված)
Պարգևներ և մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ
և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Մհեր Մուշեղի Մկրտչյան (հուլիսի 4, 1930(1930-07-04)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 29, 1993(1993-12-29)[2][3], Երևան, Հայաստան), հայտնի նաև որպես Ֆրունզիկ Մկրտչյան, նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծանուն կատակերգու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։

1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան

1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով[4]։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից[5]։

  • Հայր - Մուշեղ Մկրտչյան (1910-1961), հաշվառու
  • Մայր - Սանամ Մկրտչյան (1911-1970), գործարանային ճաշարանում լվացարար
  • Եղբայր - Ալբերտ Մկրտչյան (1937-2018), ռեժիսոր, սցենարիստ
  • Քույրեր - Ռուզաննա (ծնվ. 1943), Կլարա (1934-2003)
  • Առաջին կին - Քնարա, Մկրտչյանի համակուրսեցին
  • Երկրորդ կին - Դոնարա Մկրտչյան (1941-2011), նրա երեխաների մայրը, «Կովկասի գերուհին» ֆիլմում կերտել է ընկեր Սաախովի վարորդ Ջաբրայիլի կնոջ դերը, Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ։ Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում։ Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում։ Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։
  • Դուստր - Նունե (Նինա) (1959-1998), զոհվել է Արգենտինայում, հետվիրաբուժական բարդություններից։
  • Թոռնուհի (աղջկանից) - Գայանե (Իռեն), ապրում է Արգենտինայում։
  • Որդի - Վազգեն (Վահագ) (1972-2003), տառապել է մորից ժառանգած հոգեկան հիվանդությամբ։
  • Երրորդ կին - Թամար, դերասանուհի, գրող Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակից Միխայիլ Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան։ Փոքր հասակում կրել է «Քիթ» մականունը։

Մհեր Մկրտչյանի արձանը Գյումրու թատերական հրապարակում
Մհեր Մկրտչյանի հուշատախտակը Գյումրիում (բրոնզ, գրանիտ, 1994)
Մհեր Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մհեր Մկրտչյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (26.04.1961)
  • Դաղստանյան ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (29.01.1970)
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմում նկարահանվելու համար (1978)[6]
  • ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմում նկարահանվելու համար (1975)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու) (2001)
  • Համամիութենական կինոփառատոն Երևանում (Առաջին մրցանակ «Զինվորն ու փիղը» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար, 1978)
Հուշատախտակ Կոմիտասի պողոտայում
Հայաստանի նամականիշ
«Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախումբ
  • Երևանում Մհեր Մկրտչյանի անունով անվանակոչվել է փողոց։
  • Կոմիտասի պողոտայում տեղադրվել է հուշատախտակ[7]։
  • Երևանում գործում է դերասանի ստեղծած և նրա անունը կրող թատրոնը։
  • 2006 թվականին թողարկվել է Հայաստանի փոստային նամականիշ՝ նվիրված Մհեր Մկրտչյանին։
  • 2007 թվականին Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում կանգնեցվել է «Միմինո» կատակերգության հերոսների, այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանը։
  • 2007 թվականին Մ. Սարյանի անվան պուրակում (Հայաստան) բացվել է «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների, այդ թվում՝ Մկրտչյանի հուշարձանը (հեղինակ՝ Դավիթ Մինասյան)։
  • 2011 թվականին Դիլիջան քաղաքում (Հայաստան) կանգնեցվել է «Միմինո» կատակերգության հերոսների, այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանը։
  • 2011 թվականին Թբիլիսիում (Վրաստան) Ավլաբարի շրջանում բացվել Է Զուրաբ Ծերեթելիի "Միմինո" - ի հերոսների հուշարձանը։
  • Գյումրիում՝ Մհեր Մկրտչյանի հայրենի քաղաքում, գործում է նրա անվան թանգարան, հուշարձան է կանգնեցվել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի շենքի դիմաց։
  • Երևանում՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի շենքում, տեղադրվել է հուշատախտակ՝ դերասանի պրոֆիլի պատկերով։

Դերասանի ստեղծագործությանն ու հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ․

  • 1997 - Լեոնիդ Ֆիլատովի «Որ հիշեն։ Ֆրունզիկ Մկրտչյան» (ռուս.՝ «Чтобы помнили. Фрунзик Мкртчян», «ОРТ»)
  • 2005 - «Կղզիներ։ Ֆրունզե Մկրտչյան» (ռուս.՝ «Острова. Фрунзе Мкртчян», «Կուլտուրա»)
  • 2005 - «Ֆրունզիկ Մկրտչյան։ «Մենակության պատմություն» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „История одиночества“», Ռոսիա)
  • 2006 - «Ինչպես հեռացան կուռքերը։ Ֆրունզիկ Մկրտչյան» (ռուս.՝ «Как уходили кумиры. Фрунзик Мкртчян», ԴՏՎ)
  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան։ «Կյանքը կինոժապավենում» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Жизнь на киноленте“», «ОРДФИЛЬМ»)
  • 2007 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ «Վերջին 24 ժամը» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Последние 24 часа“», Առաջին ալիք)[8]
  • 2010 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ «Հպարտ պրոֆիլով մարդ» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Человек с гордым профилем“», Առաջին ալիք)[9][10]
  • 2010 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ «Զվարճալի մարդու ողբերգություն» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Трагедия смешного человека“», ТВ Центр)[11]
  • 2015 – «Շապիկ։ Ֆրունզիկ Մկրտչյան։ Միայնակ արև» (ռուս.՝ «Обложка». «Фрунзик Мкртчян. „Одинокое солнце“», «ТВ Центр»)[12]
  • 2016 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ Վերջին օր» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Последний день“», «Զվեզդա»)[13]
  • 2017 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ Կինոյի լեգենդները» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Легенды кино“», «Զվեզդա»)[14]
  • 2019 – «Ֆրունզիկ Մկրտչյան։ Տխուր աչքերով կատակերգուն» (ռուս.՝ «Фрунзик Мкртчян. „Комик с грустными глазами“», «Միր»)[15]

Գրականություն Մհեր Մկրտչյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբաջյան Գ. Եվ ծիծաղ և արցունք աչքերում։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
  • Խաչատուր Ավագյան, Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
  • Ավագյան Խ. Մհեր Մկրտչյանի ուրախ - խոհուն արվեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։
  • Գալոյան Ս. Սիրո սահմանները անեզրական են։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - Լրագիր, 1994, 5 հուլիսի։
  • Հովհաննիսյան Թ. Մհեր Մկրտչյանի հետ մահու կենսագրություն. - Երկիր Նաիրի, 1994, 25 մարտի։
  • Հովհաննիսյան Հ. Ողբերգակատակերգական Մհեր Մկրտչյանը. Երկիր, 1992, 17 հունիսի։
  • Մարտունի Հ. Այս ուրախ - տխուր մարդը։ [Մհեր Մկրտչյանի 60 - ամյակը]. - Էկրան, N 7, 1990, էջ 4 - 7։
  • Նշանավոր դառնում ես աշխատանքիդ շնորհիվ։ [Մհեր Մկրտչյանի մասին]. - Գրական թերթ, 1984, 22 հունիսի։
  • Չերնենկո Մ. Փոստատար Նիկոլի ծանր աշխատանքը. - Հայրենիքի ձայն, 1983, 6 ապրիլի։
  • Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան, Լույս........... (Մհեր Մկրտչյան-80), Երևան, 2010։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643—644.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1018409726 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  5. «Сайт памяти Фрунзика (Мгера) Мкртчяна». Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  6. Ради «Мимино» Данелия вырвал восемь зубов
  7. Ереван. Улица Комитаса. Мемориальная доска на фасаде дома, где жил Фрунзик Мкртчян. Скульптор Фердинанд Аракелян
  8. ««Фрунзик Мкртчян. Последние 24 часа». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. ««Фрунзик Мкртчян. Человек с гордым профилем». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2010 թ․ հուլիսի 4. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. ««Фрунзик Мкртчян. Человек с гордым профилем». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2010. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. ««Фрунзик Мкртчян. Трагедия смешного человека». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2010. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. ««Обложка». «Фрунзик Мкртчян. „Одинокое солнце"». Телепередача». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2015. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. ««Фрунзик Мкртчян. Последний день». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. ««Фрунзик Мкртчян. Легенды кино». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. ««Фрунзик Мкртчян. Комик с грустными глазами». Телепередача». mirtv.ru (ռուսերեն). Мир. 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Մկրտչյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Մկրտչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643