Ադամ և Խեվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ադամ և Խեվա
Ադամ և Խեվա.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Կորենև
Սցենարի հեղինակԱբու-Բաքար Ահմադխան
ԴերակատարներՄհեր Մկրտչյան, Եկատերինա Վասիլևա, Գեորգի Գեգեճկորի և Ռամազ Գիորգոբիանի
ՕպերատորԱնատոլի Կուզնեցով[1]
ԵրաժշտությունՄուրադ Կաժլաև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն71 րոպե

«Ադամ և Խեվա» (ռուս.՝ «Адам и Хева»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Ալեքսեյ Կորենևի կողմից Ահմեդխան Աբու Բաքարի սցենարով, որ գրվել է վերջինիս «Ձյունե մարդիկ» վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Դաղստանի բարձրլեռնային աուլում։ Գերեզմանափոր Բեքիրը, այրվելով տաք ապուրից, զայրացած տնից վռնդում է կնոջը՝ Խեվային, բայց շուտով զղջում է իր արարքի համար ու ցանկանում վերադարձնել նրան։ Սակայն, ըստ շարիաթի օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա նորից ամուսնանա և տնից վռնդվի նոր ամուսնու կողմից։ Պայմանավորվելով ամուրի վարսավիր Ադամի հետ՝ Բեքիրը ժամանակավորապես նրա հետ ամուսնացնում է իր արդեն նախկին կնոջը, որպեսզի նա կարողանա հնարավորինս շուտ վերադառնալ տուն։

Բայց ո՛չ Ադամը, ո՛չ Խեվան չեն ցանկանում բաժանվել։

Բեքիրի ու Ադամի վիճաբանության ժամանակ վերջինս անհետ կորչում է, և Բեքիրին մեղադրում են վարսավիրի սպանության մեջ։ Այդ ժամանակ լեռներում հայտնվում է կապտար՝ սառցե մարդ, որի գոռոցը լսվում է շրջակայքում։ Փրկվելով իշխանությունների հետապնդումներից՝ Բեքիրը փախչում է աուլից և մի անգամ հանդիպում անվնաս Ադամին, որը թաքնվում է լեռներում, և որին մարդիկ համարում էին կապտար։ Գերեզմանափորն ու վարսավիրը հաշտվում են ու վերադառնում աուլ։

Շուտով աուլի բնակիչներն վերաբնակվում են հարթավայրում։ Խեվան մնում է Ադամի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր գլխավոր հերոսների դերասանական վարպետությունն արժանացել է քննադատների բարձր գնահատականին. «Գերեզմանափոր Բեքիրին Մհեր Մկրտչյանը խաղում է զարմանալիորեն ինքնամոռացությամբ, բոլոր իրադրությունների բնականության ցնցող հավատով, որոնց մեջ ընկնում է նրա հերոսը.... Դերի բոլոր առաջարկվող իրավիճակների հանդեպ դերասանի հավատն ապշեցուցիչ է։ Որքան է պետք այդպիսի հավատ, որքան խորը պետք է լինի այն, և հավանաբար իսկապես մանկական, որ ոչ մի վայրկյան չկեղծի, օրինակ՝ այն տեսարանում, երբ Բեքիրը գյուղխորհուրդ է բերում կապված Եվային, որպեսզի (աստված նրանց՝ սովորույթների հետ) իրենց գրանցեն գոնե զագսով»[2]։ Խեվայի դերը համարվում է Եկատերինա Վասիլևայի առաջին առավել նշանակալի աշխատանքներից մեկը[3]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Կորենև
  • Սցենարի հեղինակ՝ Ահմեդխան Աբու Բաքար
  • Բեմադրող օպերատոր՝ Անատոլի Կուզնեցով
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Նեմեչեկ
  • Կոմպոզիտոր՝ Մուրադ Կաժլաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кино: Энциклопедический словарь / под ред. С. И. ЮткевичМ.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100000 экз.
  2. Тимченко М. Актёры советского кино. — М.: Искусство, 1974.
  3. Парфенов Л. Актерская энциклопедия. Кино России. Выпуск 2. — НИИ киноискусства, 2008. — 228 с. — 1000 экз. — ISBN 978-5-91524-003-1