Եկատերինա Վասիլևա (դերասանուհի, 1945)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Վասիլևա
Ծնվել էօգոստոսի 15, 1945(1945-08-15)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[5]
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Sergey Vasilyev?
Ամուսին(ներ)Սերգեյ Սոլովյով և Միխայիլ Ռոշչին
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եկատերինա Վասիլևա (այլ կիրառումներ)

Եկատերինա Սերգեևնա Վասիլևա (ռուս.՝ Екатерина Сергеевна Васильева, օգոստոսի 15, 1945(1945-08-15)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), թատրոնի, կինոյի և կրկնօրինակման ռուս դերասանուհի, մոնտաժող։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1986)[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Վասիլևան ծնվել է 1945 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում, բանաստեղծ Սերգեյ Վասիլևի (1911-1975) և Կամավորական բանակի սպա (մարկովեց) Վիտալի Մակարենկոյի (1895-1983) դուստր Օլիմպիադա Մակարենկոյի (1920-2001)[7] ընտանիքում, որը Ռուսաստանից կամավորների նահանջից հետո որպես խորթ դուստր դաստիարակվել է նրա եղբոր՝ խորհրդային մանկավարժ Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի մոտ։ Եկատերինայի ավագ քույրը՝ Գալինա Վասիլևան նույնպես եղել է դերասանուհի և նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

1962 թվականին Եկատերինա Վասիլևան ընդունվել է ՎԳԻԿ (Վ. Բելոկուրովի արվեստանոց), 1967 թվականին ավարտել է այն և անմիջապես ընդունվել Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ, որի կազմում աշխատել է մինչև 1970 թվականը։

Եկատերինա Վասիլևան իր առաջին ֆիլմում նկարահանվել է ուսանողական տարիներին՝ կատարելով փոքր դեր «Վաղվա փողոցում» (ռուս.՝ «На завтрашней улице», 1965) ֆիլմում։

Ինստիտուտն ավարտելուց հետո Եկատերինա Վասիլևան կատարել է իր առաջին գլխավոր դերերը կինոյում՝ նկարահանվելով «Զինվորը և թագուհին», «Ադամ և Խեվա» ֆիլմերում։ Առաջին իսկ դերերում դերասանուհին ցույց է տվել իր ընդունակությունը՝ կերպարին տալու սուր, գրոտեսկային մեկնաբանություն։ Իր վարպետության շնորհիվ նա կարողացել է կատարել ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկական դերեր։

1970 թվականին Եկատերինա Վասիլևան տեղափոխվել է «Սովրեմեննիկ» թատրոն, որի բեմում խաղացել է մինչև 1973 թվականը, երբ տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1987 թվականը։

1993 թվականին դերասանուհին որոշել է թողնել և՛ բեմը, և՛ կինեմատոգրաֆիան ու դարձել է Տոլգայի վանքի վանականուհի։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծառայում է Մոսկվայի Աստծո գերիմաստության Սոֆիայի տաճարում որպես գանձապետ։ Եկատերինա Սերգեևնայի հոգևոր ուսուցիչը դարձել է հայր Վլադիմիր Վոլգինը։

1996 թվականին Վասիլևան վերադարձել է կինեմատոգրաֆիա՝ «Մարգո թագուհի» և «Կոմս դե Մոնսորո» հեռուստասերիալներում կատարելով թագուհի Եկատերինա Մեդիչիի դերը, իսկ հաջորդ տարի նկարահանվել է Վալերի Պրիյոմիխովի «Ով, եթե ոչ մենք» ֆիլմում, ինչից հետ շարունակել է ակտիվորեն նկարահանվել։ Կրոնական կյանքին նվիրվելուց հետո դերասանուհին ավելի ընտրողաբար է վերաբերվում դերերի ընտրությանը։ Նոր ֆիլմում նկարահանվելու թույլտվությունը նա միշտ հարցնում է իր հոգևոր հորը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի, ապա դրամատուրգ Միխայիլ Ռոշչինի կինը[8]։

Որդին՝ Դմիտրի Ռոշչինը (ծնվ․՝ 1973), ավարտել է ՎԳԻԿ-ը, հետագայում դարձել է վանական, Սուրբ Նիոլայի տաճարի վանահայր (նրա կինը՝ Լյուբովը, հայտնի քանդակագործ և հասարակական գործիչ Վյաչեսլավ Կլիկովի դուստրն է)[9]։ Ունի յոթ երեխա՝ Պրասկովյա, Ֆեոդոր, Ագաֆյա, Սերաֆիմ, Դմիտրի, Աֆանասի և Իվան[7][10], և արտամուսնական կապից ծնված մեկ որդի՝ Արսենին (ծնվ.՝ 20 հուլիսի, 1993 թվականի) դերասանուհի Ելենա Կորիկովայից, որի հետ չի շփվում։

Եկատերինա Վասիլևան դերասան Վլադիսլավ Գալկինի կնքամայրն է։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1965 ֆ Վաղվա փողոցում На завтрашней улице բանվորուհի
1965 ֆ Զանգահարում են, բացեք դուռը Звонят, откройте дверь ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
1967 ֆ Պատերազմ տանիքների տակ Война под крышами Նադյա
1967 ֆ Житие и вознесение Юрася Братчика միանձնուհի
1967 ֆ Լրագրողը Журналист նամակների բաժնի աշխատակցուհի
1967 ֆ Որոնում Поиск Նորա
1967 ֆ Փրկեք խեղդվողին Спасите утопающего հարևանուհի
1968 ֆ Սիրել․․․ Любить... Իգորի ընկերուհին
1968 ֆ Զինվորն ու թագուհին Солдат и царица թագուհի / կոշկակարի կինը
1969 ս Գինետուն «13 աթոռ» Кабачок «13 стульев» պանի Էլժբետա
1969 ֆ Ադամ և Խեվա Адам и Хева Խեվա
1969 ֆ Վալս Вальс Թամարա
1969 ֆ Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար Сюжет для небольшого рассказа նկարչուհի Օվչիննիկովա
1969 ֆ Ընտանեկան երջանկություն (նովել «Առաջարկություն») Семейное счастье (новелла «Предложение») Նատալյա Ստեպանովնա, Չուբուկովի դուստրը
1970 ֆ Ձեզ կանչում է Տայմիրը Вас вызывает Таймыр հերթապահ
1970 ֆ «Սուրբ Ղուկասի» վերադարձը Возвращение «Святого Луки» Պոլինա
1970 ֆ Ինչպես դառնալ տղամարդ (նովել «Բուբա») Как стать мужчиной (новелла «Буба») Բուբայի մայրը
1971 ֆ Բումբարաշ Бумбараш ատամանուհի Սոֆյա Նիկոլաևնա Տուլչինսկայա
1971 ֆ Եգոր Բուլիչովը և մյուսները Егор Булычов и другие Ալեքսանդրա, Բուլիչովի կրտսեր դուստրը
1971 ֆ Օգոստոս ամիսը Месяц август Թամարա
1971 ֆ Նյուրկայի կյանքը Нюркина жизнь Կլավա
1971 ֆ Պետրուխինի ազգանունը Петрухина фамилия Կատյա
1972 ֆ Քաղաք Կովկասում Город на Кавказе բուժքույր
1973 ֆ Մանկություն։ Դեռահասություն։ Պատանեկություն Детство. Отрочество. Юность իշխանուհի Կոռնակովա
1973 ֆ Այս ուրախ մոլորակը Эта весёлая планета այլմոլորակային Zet, նավապետ
1973 ֆ Մեկ ամիս գյուղում Месяц в деревне Լիզավետա Բոգդանովնա
1973 ֆ Նրանց մասին, ում հիշում եմ և սիրում О тех, кого помню и люблю Զինա Գորյունովա
1974 ֆ Փայտփորիկի գլուխը չի ցավում Не болит голова у дятла Տատյանա Պետրովնա, ուսուցչուհի
1974 ֆ Ծղոտե գլխարկ Соломенная шляпка մադամ Անաիս Բոպերտյուի
1974 ֆ Ադամանդներ պրոլետարիատի բռնապետության համար Бриллианты для диктатуры пролетариата Աննա Վիկտորովնա
1975 ֆ Օդագնաց Воздухоплаватель բարոնուհի Կլոտիլդա դը Լարոշ
1975 ֆ Քայլ ընդառաջ Шаг навстречу Լյուբա Կոչետկովա
1975 ֆ Շագրենի կաշի Шагреневая кожа Թեոդորա
1976 ֆ Դուք ինձ գրել եք․․․ Вы мне писали… Միլա
1976 ֆ Քսան օր առանց պատերազմի Двадцать дней без войны Ռուբցովա
1976 ֆ Ֆերդինանդ Լուսի կյանքն ու մահը Жизнь и смерть Фердинанда Люса Նորա Լյուս
1976 ֆ Բանալի առանց փոխանցման իրավունքի Ключ без права передачи Կլավդիա Պետրովնա Բայուշկինա
1978 ֆ Տունը կառուցվում է Дом строится Պեսկովա
1978 ֆ Սովորական հրաշք Обыкновенное чудо Էմիլիա
1979 ֆ Անձնակազմ Экипаж Աննա, Տիմչենկոյի կինը
1979 ֆ Жена ушла Սոնյա
1979 ֆ Տղամարդիկ և կանայք Мужчины и женщины թղթակից
1979 ֆ Ընդունեք հեռագիրը պարտքով Примите телеграмму в долг Սաշենկայի մայրը
1979 ֆ Սիրելիներից մի բաժանվեք С любимыми не расставайтесь Նիկուլինա
1979 ֆ Այսպես էլ կլինի Так и будет Աննա Գրիգորևնա Գրեչ
1980 ֆ Ուշ ժամադրություն Поздние свидания Վարվառա Սեմյոնովնա
1980 ֆ Փրկիչ Спасатель Կլարա
1981 ֆ Ազատ աշխատատեղ Вакансия Ֆելիսատա Գերասիմովնա Կուկուշկինա
1981 ֆ Други игрищ и забав Սվիրիդովա
1981 ֆ Իվանով Иванов Աննա Պետրովնա
1981 ֆ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները Приключения Тома Сойера и Гекльберри Финна մորաքույր Պոլլի
1981 ֆ Ծախված ծիծաղ Проданный смех Թիմ Թալերի խորթ մայրը
1981 ֆ Ի/նր կընտրեիր դու Что бы ты выбрал? Վոլոդյայի մայրը
1982 ֆ Հրաշագործները Чародеи Կիրա Անատոլևան Շամախանսկայա
1983 ֆ Пацаны Զայցևի մայրը
1984 ֆ Տիեզերքի քաղաքացիներ Граждане Вселенной Վալենտինա Սերաֆիմովնա
1984 ֆ Заморозки имели место Լարիսա
1984 ֆ Осенний подарок фей հերցոգուհի
1984 ֆ Преферанс по пятницам Թամարա
1984 ֆ Կարմրահեր, ազնիվ, սիրահարված Рыжий, честный, влюблённый Մորա Լարսոն (Մայր Աղվես)
1986 ֆ Ճաշկերույթ Банкет ակնոցավոր կին (հնչյունավորում)
1986 ֆ Հորթի տարի Год телёнка Իզոլդա
1986 ֆ Գիտեմ միայն ես Знаю только я Անգելինա
1986 ֆ Բացառություն առանց կանոնների Исключения без правил Վալյուշինի կինը
1986 ֆ Իմ շատ սիրելի դետեկտիվը Мой нежно любимый детектив Շիրլի Հոլմս
1986 ֆ Մսյո Պորրոշինի ճանապարհորդությունը Путешествие мсье Перришона մադամ Դյուպրե
1987 ֆ Գլուխկոնծի Кувырок через голову Նելյա Չուկրեևա
1987 ֆ Բոբիկ խոտի վրա По траве босиком
1988 ֆ Սեր մերձավորի հանդեպ Любовь к ближнему Նորին գերազանցություն
1988 ֆ Սա պատահել է անցած ամառ Это было прошлым летом Կատյա
1989 ֆ Տիկնոջ այցը Визит дамы Կլարա Ցախանասսյան
1989 ֆ Տաբատ Штаны թատրոնի դերասանուհի
1991 ֆ Խենթ Լորին Безумная Лори միսիս Մակկենզի
1991 ֆ Ներգաղթյալներ Мигранты
1991 ֆ Անձրևի հետքը След дождя Տատյանա
1991 ֆ Циники Դոկուչաևի կինը
1992 ֆ Էլեկտրա Электра Կլիտեմեստրա
1992 ֆ Ка-ка-ду Սաշայի մայրը
1993 ֆ Эта женщина в окне… Վիկտորյա
1993 ֆ Կանանց խաղեր Игры женщин
1994 ֆ Իվան Տուրգենև։ Սիրո մետաֆիզիկա Иван Тургенев. Метафизика любви Իվան Տուրգենևի մայրը
1996 ս Թագուհի Մարգո Королева Марго Եկատերինա Մեդիչի
1997 ս Կոմսուհի դե Մոնսորո Графиня де Монсоро Եկատերինա Մեդիչի
1998 ֆ Ով, եթե ոչ մենք Кто, если не мы ծնող ժողովում
2000 ֆ Խելքից պատուհաս Горе от ума Անֆիսա Նիլովնա Խլյոստովա
2000 ֆ Արի ինձ տեսնելու Приходи на меня посмотреть Սոֆյա Իվանվնա
2001 ֆ Горе-злосчастье
2002 ս Գլխավոր դերեր Главные роли Վարվաա Միխայլովնա Կրասնովսկայա
2002 ս Մեծ քաղաքի տանիքների ներքո Под крышами большого города Գալինա
2003 ֆ Փոքրիկ լորդի ուրախություններն ու վշտերը Радости и печали маленького лорда լեդի Լորրիդեյլ
2003 ս Տեղամաս Участок թոշակաու Կվաշինա
2004 ս Լեգենդ Տամպուկի մասին Легенда о Тампуке Վիկտորյա Բորիսովնա Խանաևա
2005 ս Բանկիրուհիներ Банкирши Լյուդմիլա Սավվիշնա
2005 ֆ Խորը հոսանք Глубокое течение Բրյումեր
2006 ս Ավելի կարևոր, քան սերը Важнее, чем любовь գրող
2006 ֆ Կատվային վալս Кошачий вальс Ռիմա Մարկովնա
2006 ֆ Երջանկություն ըստ բաղադրատոմսի Счастье по рецепту Անտոնինա Սոկրատովնա
2007 ֆ Գլխավորը՝ հասցնել Главное — успеть Կլավդիա Եֆիմովնա
2007 ս Գրոմովներ։ Հույսի տունը Громовы. Дом надежды Մարտա Վալիշևսկայա
2007 ֆ Լերա Лера Մարյա Պետրովնա Իլինա
2007 ֆ Հայրը Отец մորաքույր Կլավա
2007 ֆ Պարզ պատմություն Простая история գրող
2008 ֆ Վասիլևյան կղզի Васильевский остров Զինաիդա Իվանովնա
2008 ֆ Իմ աշնանային բլյուզը Мой осенний блюз Անտոնինա Սերգեևնա Մելնիկովա
2008 ս Խելացի, գեղեցիկ Умница, красавица Սոնյայի ու Լյովայի մայրը
2008 ս Երեքը Կարրոնադի հրապարակից Трое с площади Карронад գրադարանավարուհի Վասիլիսա Գեորգիևնա
2009 ս Ես կվերադառնամ Я вернусь Լիլիա Շվարց
2009 ֆ Աննա Կարենինա Анна Каренина Վռոնսկու մայրը
2009 ս Կրոմով Кромовъ Սոֆյա Դմիտրիևնա
2009 ս Մի օր կպատահի սերը Однажды будет любовь Անգելինա
2009 ս Կմախք պահարանում Скелет в шкафу Ուլյանա Ալեքսեևնա
2009 ֆ Սև Կայծակ Чёрная молния Օլգա Անդրեևնա Ռոմանցևա, գիտնական
2010 ֆ Ալեքսանդրա Александра Ստրելցովա
2010 ֆ Իվանով Иванов Զինաիդա Սավիշինա
2010 ս Индус Կլավդիա Աֆանասևնա, Սվետայի մայրը
2010 ս Ամեն մեկն իր պատերազմն ունի У каждого своя война Ռոզա Աբրամովնա
2010 ֆ Տիկնիկներով վերջին խաղը Последняя игра в куклы Վերա Իգորևնա
2011 ֆ Ատոմային Իվանը Атомный Иван Իվանի տատը
2011 ս Գերմանացի Немец (Բելառուս)
2011 ս Немного не в себе Սոֆյա Պավլովնա
2011 ֆ Դեղ տատի համար Лекарство для бабушки Լյուբա
2011 ֆ Եռակի կյանքի Тройная жизнь պահակ
2012 ֆ Մայրեր Мамы
2012 ս Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը Анна Герман. Тайна белого ангела Աննա Ֆրիզեն, Աննայի տատը
2012 ֆ Մաշա Маша Մարիա Պավլովնա, Օլգայի մայրը
2012 ֆ Մարաթոն Марафон Աննա Ռուսովա
2013 ս Ավազակների թագուհին Королева бандитов Անֆիսա Բուրովա
2013 ս Իմ երազանքի ափերը Берега моей мечты Մարիա Կռիլովա
2013 ս Շարունակել ապրել Жить дальше Մարինա Իվանովնա
2013 ֆ Մորաքույր Тётушки մորաքույր Նադյա
2014 ֆ Лёгок на помине Ալինա Գորսկայա
2014 ֆ Սիրում է չի սիրում Любит не любит Ալեքսեյի տատը
2014 ս Ուսուցիչներ Учителя Լյուդմիլա Իվանովնա, Մաշայի մայրը
2014 ս Ձարխոտի ծաղիկ Цветок папоротника Գլաշա
2017 ֆ Փեսացու հիմարիկի համար Жених для дурочки Պոլինա Սերգեևնա
2017 ֆ Золотце Մարիա Պետրովնա
2018 ֆ Սահման Рубеж Եֆիմովա
2018 ֆ Դոմինիկա Доминика

Մասնակցություն վավերագրական ֆիլմերի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – Անտոն Մակարենկոյի ընտանեկան գաղտնիքը (ռուս.՝ Семейная тайна Антона Макаренко, վավերագրական ֆիլմ, սցենարը գրել է Ելենա Ճավճավաձեն Անտոն Վասիլևի մասնակցությամբ, ռեժիսոր՝ Գալինա Օգուրնայա), ֆիլմ-կենսագրություն։ Ֆիլմը պատմում է հայտնի խորհրդային մանկավարժ և գրող Անտոն Մակարենկոյի կենսագրության անհայտ փաստերի մասին։ Դերասանուհի Եկատերինա Վասիլևան և ռեժիսոր Անտոն Վասիլևը՝ Անտոն Մակարենկոյի հարազատ եղբոր՝ Վիտալի Մակարենկոյի թոռնուհին և թոռը, ֆիլմում բացահայտում են Մակարենկոյի անձնական դրամայի և եղբոր հետ նրա նամակագրության մանրամասները[11]։
  • 2009 – Անսպառ աղբյուր. Սուրբ Ուսպենսկի Պսկովո-Պեչերսկի վանք (ռուս.՝ Неисчерпаемый источниче. Свято-Успенский Псково-Печерский монастырь, վավերագրական ֆիլմ) – Եկատերինա Վասիլևան կարդում է կադրից դուրս տեքստը։ Ֆիլմը նվիրված է արքիմանդրիտ Իոհանի (Կրեստյանկին) հիշատակին։ Պսկովո-Պեչերսկի վանքը միակ վանքն է, որը չի փակվել նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Զանգերը հնչում են հատուկ ձևով, վանքն ազդարարում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի մասին։ Ֆիլմը ներկայացնում վանքի ժամանակակից կյանքը, բազմաթիվ մարդիկ մեր ժամանակներում մտնում են վանք՝ վանքի սրբությունները երկրպագելու համար[12]։
  • 2010 – Եկատերինա Վասիլևա։ Ստվերից դեպի լույս թռչելով (ռուս.՝ Екатерина Васильева. Из тени в свет перелетая, ռեժիսոր Նատալյա Կուզնեցովայի վավերագրական կենսագրական ֆիլմը, Առաջին ալիք, ֆիլմ-կենսագրություն, որը պատմում է դերասանուհու կյանքի և ստեղծագործության մասին և նվիրված է նրա 65-ամյա հոբելյանին[13]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 – Դաղստանի ԻԽՍՀ վաստակավոր արտիստուհի
  • 1981 – ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • 31 դեկտեմբերի, 1986 – ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • 8 սեպտեմբերի, 2010 – Պատվո շքանշան – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[14]

Հանրային պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 – Մոսկվայի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում գերմանացի ռեժիսոր Պետեր Շտայնի «Օրեստեա» ներկայացման մեջ Կլիտեմնեստրայի դերի համար, Ռուսական բանակի թատրոն, Մոսկվա (Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի բացառիկ նախագիծ)[15]։
  • 2001 – «Համաստեղություն» XII կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում Օլեգ Յանկովսկու «Արի ինձ տեսնելու» (ռուս.՝ «Приходи на меня посмотреть») մելոդրամայում Սոֆյա Իվանովնայի դերի համար։
  • 2009 – «Տարվա լավագույն դերասանուհի» կոչում «Ռուսական արտերկիր» (ռուս.՝ «Русское зарубежье») III միջազգային կինոփառատոնում (Մոսկվա) «Կրոմով» պատմական դրամայում կատարած դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://baskino.com/actors/%C5%EA%E0%F2%E5%F0%E8%ED%E0+%C2%E0%F1%E8%EB%FC%E5%E2%E0/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/name/nm0890610/
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132766116 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://persona.rin.ru/cgi-bin/rus/view.pl?lang=eng&a=s&idr=&n=E
  6. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт.
  7. 7,0 7,1 ВАСИЛЬЕВА Екатерина Сергеевна на сайте http://www.biograph.ru
  8. Летописцева, Алевтина. Тайны династии // Московский комсомолец. 1 июня 2007.
  9. Екатерина Васильева
  10. «РОЩИН Дмитрий Михайлович, протоиерей. Храм священномученика Антипы на Колымажном дворе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  11. ВИДЕО. Документальный фильм «Семейная тайна Антона Макаренко» (2005 год) // russia.tv
  12. ВИДЕО. Документальный фильм «Неисчерпаемый источниче. Свято-Успенский Псково-Печерский монастырь» (2009 год) // pravfilms.ru
  13. Биографический фильм «Екатерина Васильева. Из тени в свет перелетая» (2010 год) // 1tv.ru
  14. Указ Президента Российской Федерации Д. Медведева от 8 сентября 2010 года № 1108 «О награждении государственными наградами Российской Федерации» // kremlin.ru
  15. Васильева Екатерина Сергеевна // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]