Լրագրողը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լրագրողը
Журналист
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և Q4220915?
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՍերգեյ Գերասիմով
ԴերակատարներԳալինա Պոլսկիխ, Աննի Ժիրարդո, Միրեյ Մատյո, Սերգեյ Գերասիմով, Յուրի Վասիլև, Նադեժդա Ֆեդոսովա, Իվան Լապիկով, Վասիլի Շուկշին, Վալերի Մալիշև, Յուրի Կուզմենկով, Վադիմ Զախարչեկնո, Վլադիմիր Պիցեկ, Վալենտինա Տելիչկինա, Սոֆյա Պավլովա, Լյուսենա Օվչիննիկովա, Ալևտինա Ռումյանցևա, Ժաննա Բոլոտովա, Իգնա Բուդկևիչ, Եկատերինա Վասիլևա, Թամարա Սովչի և Տամարա Մակարովա
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն226 րոպե

«Լրագրողը», խորհրդային երկսերիանոց սև-սպիտակ լիամետրաժ դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսորը Սերգեյ Գերասիմովն է, նկարահանվել է 1967 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լրագրողը» ֆիլմը բաղկացած է երկու մասից:

Մաս առաջին. «Հանդիպումներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանդիպումներ» առաջին մասում մոսկվացի երիտասարդ հաջողակ լրագրող Յուրի Ալյաբյովը (Յուրի Վասիլև) մեկնում է արդյունաբերական Գորնոուրալսկ փոքրիկ քաղաք, որպեսզի պարզաբանի ոմն Անիկինայի (Նադեժդա Ֆեդոսովա) գրավոր բողոքները: Թերթի խմբագիր Ռեուտովի (Սերգեյ Նիկոնենկո) խորհրդով նա մնում է Անիկինայի տանը, որտեղ հարևանությամբ ապրում է տեղի գործարանում աշխատող երիտասարդ աղջիկ Շուրա Օկայոմովան (Գալինա Պոլսկիխ): Ալյաբյովը հրապուրվում է Շուրայի գեղեցկությամբ ու խելքով, փորձում է նրա հետ ինտիմ հարաբերություններ ունենալ, սակայն Շուրան մերժում է նրան: Ալյաբյովը վերադառնում է Մոսկվա, այնուհետև` գործուղման է մեկնում Ժնև, որտեղից էլ` Փարիզ:

Մաս երկրորդ. «Այգի և գարուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երկրորդ մասում պատմվում է Ալյաբյովի կյանքի մասին` դեպի Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ, երբ նա հանդիպում է Աննի Ժիրարդոյին, ներկա է լինում Միրեյ Մատյոյի փորձին, քննարկումներ է անցկացնում իր նոր ընկերոջ` ամերիկացի լրագրող Բարթոնի հետ (Անատոլի Կրիժանսկի)` ապացուցելով խորհրդային կենսակերպի առավելությունը: Վերադառնալով գործուղումից` Ալյաբյովը նորից մեկնում է Ուրալ: Նա այդպես էլ չի կարողանում մոռանալ Շուրային և ցանկանում է նորից հանդիպել նրան: Ռեուտովից իմանում է, որ իր մեկնումից հետո քաղաքի և գործարանի ղեկավարությունները նամակներ են ստացել Անիկինայից` իր և Օկայոմովայի սիրային կապի մասին: Կոմսոմոլի որոշմամբ Շուրան տեղափոխվել է գործարանի հանրակացարան: Ալյաբյովը հանդիպում է Շուրային, տեղի է ունենում հարաբերությունների դրամատիկ պարզաբանում, նրանք որոշում են ամուսնանալ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Վասիլև - Յուրի Ալյաբյով, լրագրող
  • Գալինա Պոլսկիխ - Շուրա Օկայոմովա, գործարանում ձևավորող
  • Նադեժդա Ֆեդոսովա - Վարվարա Անիկինա, բողոքող
  • Սերգեյ Նիկոնենկա - Ալեքսանդր Ռեուտով, «Գորնոուրալի աշխատավոր» թերթի գլխավոր խմբագիր
  • Յուսուպ Դանիյալով - Նիկոյալ Ռուստամովիչ, գլխավոր խմբագիր
  • Իվան Լապիկով - Պավել Պուստովոյտով
  • Վասիլի Շուկշին - Եվգենի Սերգեևիչ, լրագրող
  • Վալերի Մալիշև - Գենա
  • Յուրի Կուզմենկով - Կուզմենկով
  • Վադիմ Զախարչեկնո - խմբագրության աշխատակից
  • Վլադիմիր Պիցեկ - Վլադիմիր Կոնդրատևիչ, նամակների բաժնի ղեկավար
  • Վալենտինա Տելիչկինա - Վալյա Կորոլկովա, լրագրող և մեքենագրուհի
  • Գալինա Գրիգորևա - Ալյաբյովի մայրը
  • Սոֆյա Պավլովա - Շուրայի մայրը
  • Լյուսենա Օվչինիկովա - Թամարա, Շուրայի ընկերուհին
  • Ալեվտինա Ռումյանցևա - Կլավա, Շուրայի ընկերուհին
  • Տատյանա Կրիկլիվցևա - Շուրայի ընկերուհին
  • Ժաննա Բոլոտովա - Նինա, Ալյաբյովի ընկերուհին
  • Իգնա Բուդկևիչ - լրագրով աղջիկը
  • Եկատերինա Վասիլևա - նամակների բաժնի աշխատակցուհի
  • Նինա Սուխոտսկայա - նամակների բաժնի աշխատակցուհի
  • Թամարա Սովչի - 'նամակների բաժնի աշխատակցուհի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր - Սերգեյ Գերասիմով
  • Գլխավոր օպերատոր - Վլադիմկիր Ռապոպորտ
  • Նկարիչ - Պյոտր Գալաջև
  • Հնչյունային օպերատոր - Վալենտին Խլոբինին
  • Կոմպոզիտոր - Պավել Չեկալով
  • Ռեժիսոր - Կ. Ալպերովա
  • Օպերատոր - Ա. Չարիդին
  • Մոնտաժ - Լ. Ժուչկովա
  • Խմբագիր - Վ. Պոգոժրևա
  • Խրհրդատու - Մ. Մախալով
  • Ռեժիսորի օգնականներ - Ս. Ֆյոդորովա, Ն. Սոլոմինա, Զ. Սուդոկովա, Վ. Մակարով
  • Օպերատորի օգնականներ - Վ. Արխանգելսկի, Դ. Բարշևսկի, Ա. Բուրովչիկով
  • Նկարչի օգնական - Գ. Անֆիլովա
  • Ֆիլմի տնօրեններ - Յա. Սվետոզարով, Արկադի Կուշլյանսկի

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարը գրվել է Սերգեյ Գերասիմովի կողմից, հատուկ իր աշակերտուհու` դերասանուհի Գալինա Պոլսկիխի համար[1]: Ռեժիսորն ու դերասանները կարողացել են ստեղծել կյանքի իրավիճակների դրամատիկ մասերը պատկերող ֆիլմ:
  • Ըստ սցենարի, Շուրան, մերժելով Ալյաբյովին, կասկածում է իր արածի ճշմարտացիության մեջ: Երբ Ալյաբյովը վերադառնում է, Շուրան միանգամից չի կարողանում հավատալ նրա զգաղմունքների անկեղծությանը, քանի որ մոսկվացի միջազգային լրագրողի ու գավառական քաղաքից բանվոր աղջկա մեջ սոցիալական տարբերությունը շատ մեծ էր: Միայն հերոսի հաստատակամությունն է լուծում իրավիճակը:
  • Դերասանների խաղն ու սցենարի հոգեբանական խորքն այն դարձնում են խորհրդային կինոարվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը:
  • ԽՍՀՄ-ում այն ունեցել է 27.8 միլիոն հանդիսատես:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юбилей Галины Польских. Телеканал «Россия-Культура» // tvkultura.ru (27 ноября 2009 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]