Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Անդրեևնա Բոլոտովա (հոկտեմբերի 19 , 1941 (1941-10-19 ) [1] [2] [3] , Q23837609 ? , Q19631978 ? , Չանովսկի շրջան , Նովոսիբիրսկի մարզ , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ ), կինոյի և թատրոնի խորհրդային ռուս դերասանուհի [4] [5] ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985 ): 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, 1985 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ։
Ժաննա Բոլոտովան ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 19 -ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում , Խորհրդային Միության հերոս Անդրեյ Իվանովիչ Բոլոտովի և Զինաիդա Յուրևնա Բոլոտովայի ընտանիքում[6] [7] ։ 1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը , Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դասարանը։ Եղել է Կինոդերասանի պետական թատրոնի դերասանուհի։ Տասնվեց տարեկանում հրավեր է ստացել ռեժիսորներ Լև Կուլիջանովից և Յակով Սեգելից նկարահանվելու «Տունը, որտեղ ապրում եմ ես» կինոնկարում (1957 )[8] : Այս կինոերկում իր հասակակցի՝ Գալյա Վոլինսկայայի կերպարը Բոլոտովան վերամարմնավորել է ոչ դպրոցականի վեհերոտությամբ, այլ վստահ, վարպետորեն ու համոզիչ։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Սերգեյ Գերասիմովի «Մարդիկ և գազաններ» (1962 ), «Ժուռնալիստը» (1967 ), «Սիրել մարդուն» (1972 ), Յուրի Եգորովի «Եթե դու ճիշտ ես» (1963 ), Լարիսա Շեպիտկոյի «Թևեր» (1966 ), Վլադիմիր Յանչևի «Առաջին սուրհանդակը» (1967 ), Ալոիզ Բրենչի «24-25-ը չի վերադառնում» (1968 ), Միխայիլ Շվեյցերի «Կարուսել» (1970 ) և «Միստր Մակ-Կինլիի փախուստը» (1975 ), Նիկոլայ Գուբենկոյի «Եթե ուզում ես երջանիկ լինել» (1974 ) և այլ կինոնկարներում։ 1973 թվականին Բոլոտովան նկարահանվել է անվանի ռեժիսոր Բուդիմիր Մետալնիկովի «Դոկտոր Իվենսի լռությունը» կինոժապավենում, որը 1974 թվականին մեծ հաջողությամբ ցուցադրվել է Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած գիտաֆանտաստիկ կինոնկարների 12-րդ միջազգային կինոփառատոնում և դերասանուհին արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար սահմանված մեծ մրցանակին[9] ։
Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում սովորելու տարիներին ամուսնացել է Ֆրանսիայից եկած նկարիչ Նիկոլայ Դվիգուբսկու հետ։ 1960-ական թվականների վերջին երկրորդ անգամ ամուսնացել է կինոռեժիսոր և սցենարիստ Նիկոլայ Գուբենկոյի հետ։ Երկու ամուսնություններից էլ երեխաներ չի ունեցել։
Տարի
Ռուսերեն անվանում
Հայերեն անվանում
Դեր
1957
Дом, в котором я живу
«Տունը, որտեղ ես ապրում եմ»
Գալյա Վոլինսկայա
1962
Люди и звери
«Մարդիկ և գազաններ»
Տանյա Սոբոլևա
1963
Если ты прав…
«Եթե դու ճիշտ ես»
Գալյա
1965
Западня
«Ծուղակ»
Իմոդժին
1966
Крылья
«Թևեր»
Տանյա Պետրուխինա
1967
Журналист
«Ժուռնալիստը»
Նինա
1967
Первый курьер
«Առաջին սուրհանդակը»
Կոնկորդիա
1968
24-25 не возвращается
«24-25-ը չի վերադառնում»
Մառա
1969
Суровые километры
«Դաժան կիլոմետրեր»
Տանյա Սավիցկայա
1969
На пути к Ленину
«Լենինի ճանապարհով»
Լենա Վասիլևա
1970
Судьба резидента
«Ռեզիդենտի ճակատագիրը»
Յուլյա
1970
Карусель
«Կարուսել»
Յուլյա Վասիլևնա
1972
Любить человека
«Սիրել մարդուն»
Տանյա Պավլովա
1973
Молчание доктора Ивенса
«Դոկտոր Իվենսի լռությունը»
Օրանտե
1974
Если хочешь быть счастливым
«Եթե ուզում ես երջանիկ լինել»
Տատյանա Ռոդիոնովա
1975
Бегство мистера Мак-Кинли
«Միստր Մակ-Կինլիի փախուստը»
միսս Բեթլ
1976
Подранки
«Վիրավորները»
Կենսաբանության ուսուցչուհի Ալլա Կոնստանտինովնա
1976
Дни хирурга Мишкина
«Վիրաբույժ Միշկինի օրերը»
Իննա Միշկինա
1977
Встреча на далёком меридиане
«Հանդիպում հեռավոր միջօրեականում»
Ռուլֆ Կրեին՝ Ռեննետ Խանդիպվումի նախկին կինը
1977
Рудин
«Ռուդին»
Ալեքսանդրա Պավլովնա Լիպինա
1980
Из жизни отдыхающих
«Հանգստացողների կյանքից»
Նադեժդա Անդրեևնա
1980
Сергей Иванович уходит на пенсию
«Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում»
Լենա՝ հարսնացու
1981
Опасный возраст
«Վտանգավոր տարիք»
Մարիա Վասիլևնա
1981
Чёрный треугольник
«Սև եռանկյունի»
Ռոզա Շտերն
1982
Кто стучится в дверь ко мне...
«Ո՞վ է թակում իմ դուռը»
Սոնյա
1983
И жизнь, и слёзы, и любовь
«Եվ կյանք, և արցունքներ, և սեր»
Վարվառա Դմիտրիևնա Վոլոշինա
1988
Запретная зона
«Արգելված գոտի»
Տրետյակովա
2005
Жмурки
«Աչքակապուկ»
մանկավարժ
Բուլատ Օկուջավան Ժաննա Բոլոտովային է նվիրել իր երգերը՝ «Старый пиджак», «По Смоленской дороге», «Горит пламя, не чадит», «Маленькая женщина»[10] :
↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
↑ 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
↑ «Жанна Болотова» ։ Кино-Театр.РУ ։ Վերցված է 2019-04-21
↑ «Болотова Жанна - Биография - Актеры советского и российского кино» ։ rusactors.ru ։ Վերցված է 2019-04-21
↑ Станислав Садальский։ «Родители»
↑ Семейное фото Болотовых
↑ Актёры советского кино. Выпуск второй М., «Искусство», 1966, стр. 272
↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 69-70։
↑ Старый пиджак