Եթե դու ճիշտ ես...
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1963 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Եգորով |
Դերակատարներ | Ստանիսլավ Լյուբշին |
Օպերատոր | Իգոր Շատրով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Եթե դու ճիշտ ես…» (ռուս.՝ «Если ты прав…»), 1963 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Ֆիլմում օգտագործվել է Գեորգի Շելեստի «Բնակտոր» (ռուս.՝ «Самородок») պատմվածքը։
Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալյան «աչք է դրել» հեռախոսավար Ալեքսեյ Գոնչարովի վրա և հաճախ է զանգահարում վերանորոգման բյուրո՝ խնդրելով ուղարկել նրան։ Երիտասարդների մեջ փոխադարձ զգացմունքներ են ծնվում, և Ալեքսեյը Գալյային ծանոթացնում է իր «ծերերի» հետ՝ նրան ներկայացնելով որպես իր հարսնացու։
Մշտական հաճախորդներին սպասարկող Ալեքսեյը բախվում է անվստահության հետ. հաճախորդները վախենում են, որ նա «կթալանի» իրենց։ Ալեքսեյը վիրավորված է և հրաժարվում է աշխատել նրանց մոտ։ Վերադասի կողմից չհասկացվելով՝ նա թողնում է աշխատանքը։ Գալյան չի աջակցում նրան, և նրա հետ հարաբերությունները նույնպես վատանում են։
Գալյայի պապը՝ ՄՊՔՎ զորքերի բռնադատված բրիգադի հրամանատարը վերականգնվելուց հետո դառնում է գրող։ Նա զրուցում է տղայի հետ և տալիս նրան կարդալու իր աշխատանքը։ Այն նկարագրում է մի դեպք, որը տեղի է ունեցել իր հետ 1942 թվականին, երբ նա և իր ընկերները Կոլիմայում ոսկի էին լվանում․ այդ ժամանակ նրանք գտնում են մեկուկես կիլոգրամ կշռող մի բնակտոր։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստանիսլավ Լյուբշին- Ալեքսեյ
- Ժաննա Բոլոտովա – Գալյա
- Ալեքսեյ Կրասնոպոլսկի – Գալյայի պապը
- Գալինա Սոկոլովա – Կատյա Սոկոլովա, վերանորոգման բյուրոյի մենեջեր
- Գենադի Սայֆուլին – Գենա, մեխանիկ
- Անատոլի Վոլկով – Ալեքսեյի հարևանը հանրակացարանում
- Վալենտին Գրաչյով – Վանյա, Ալեքսեյի հարևանը հանրակացարանում
- Դմիտրի Շուտով – Դուշենով, ռազմական նավատորմի հրամանատար, քաղբանտարկյալ
- Իվան Լապիկով – կոլտնտեսության նախագահ Եֆիմ Գոլուբև, քաղբանտարկյալ
- Գրիգորի Լյամպեն – Գենդել, կուսակցության աշխատող, քաղբանտարկյալ
- Միխայիլ Լվով – հաշվառող քրեական հանցագործներից
- Միխայիլ Մեդվեդև
- Վիկտոր Շեգլով – Նիկոլայ Իվանովիչ, հանգույցի պետ
- Նիկոլայ Կովշով – Վիսոտին
- Պյոտր Վիշնյակով – Ալեքսեյի հայրը
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Էմիլ Բրագինսկի, Յուրի Եգորով
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Եգորով
- Օպերատորներ՝ Իգոր Շատով, Պյոտր Կատաև
- Նկարիչներ՝ Իգոր Բախմետև, Նոյ Սենդեր
- Կոմպոզիտոր՝ Մարկ Ֆրադկին
- «Ночной разговор» (Մ. Ֆրադկին, Վ. Լազարև) երգը կատարում է Վլադիմիր Տրոշինը[3]
- Երգի տեքստի հեղինակ՝ Վ. Լազարև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Եթե դու ճիշտ ես․․․» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Եթե դու ճիշտ ես․․․» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Каталог советских пластинок
|