Գալինա Սոկոլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Սոկոլովա
Ծնվել էօգոստոսի 18, 1940(1940-08-18)[1]
Մահացել էհունվարի 10, 1997(1997-01-10)[1] (56 տարեկան)
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, բանաստեղծուհի և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գալինա Սոկոլովա (ռուս.՝ Соколова, Галина Михайловна, օգոստոսի 18, 1940(1940-08-18)[1] - հունվարի 10, 1997(1997-01-10)[1]), ռուս և խորհրդային դերասանուհի և դրամատուրգ։ Եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր դերասանուհի (1984 թվական«Սովրեմեննիկ» մոսկովյան թատրոնի պրիմա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիան, նրա համակուրսեցիներն էին Վսևոլոդ Շիլովսկին և Ալեքսանդր Նիլին։ Ծառայել է «Սովրեմեննիկ» թատրոնում[2]։

Նաև ավարտել է Վախթանգովյան ուսումնարանի ռեժիսորական ֆակուլտետը[2]։ Որպես ռեժիսոր բեմադրել է մի քանի ներկայացումներ, այդ թվում` Գալինա Վոլչեկի հետ միասին[3]։

Վերջին ներկայացումը խաղացել է 1996 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մահացել է 1997 թվականի հունվարի 10-ին` քաղցկեղից։ Դիակիզվել է, աճյունասափորը պահվում է Վեդենսկոե գերեզմանատան աճյունասափորանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը` Մարգարիտա Սոկոլովա (1938-2013 թվական)
  • Ամուսինը` Անդրեյ Կուչաև։

Բեմադրող ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվական` Եթե դու ճիշտ ես...` Կատյա Սոկոլովա, վերանորոգման բյուրոյի դիսպետչեր
  • 1965 թվական` Մայիս ամիս
  • 1965 թվական` Կամուրջը կառուցվում է` Վերա Սապոժկովա
  • 1967 թվական` Կանանց թագավորությունը` Հիմկա Պյոտրիչենկովա
  • 1974 թվական` Դոմբին և որդին (հեռուստաներկայացում)
  • 1976 թվական` 12 աթոռներ` Մուսիկ
  • 1978 թվական` Կատուն պարկում` Գուսկով
  • 1985 թվական` Միլիոնն ամուսնական զամբյուղում` Մատիլդա
  • 1985 թվական` Ապահովագրության գործակալ
  • 1987 թվական` Բոլշևիկներ (հեռուստաներկայացում)
  • 1988 թվական` Թամարա Ալեքսանդրովնայի ամուսինն ու դուստրը` Ֆեդյայի մայր
  • 1989 թվական` Սոֆյա Պետրովնա
  • 1991 թվական` Թափառող աստղեր` Լեյա

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվական` Հրեշը` չար հարևանուհին

Կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Иванова Л. И. «Мой „Современник“»
  3. Спектакли Галины Волчек, поставленные на сцене Московского театра «Современник»
  4. «Хроника жизни театра «Современник»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]