Հրեշը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրեշը
Հրեշը (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

Հրեշը (ռուս.՝ Чудовище), խորհրդային կարճամետրաժ նկարված ֆիլմ[1], որը նկարահանվել է ըստ Նինա Կատերլիի հեքիաթի մոտիվների, 1990 թվականին, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի պատվերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը մի հրեշի մասին է, որն ապրում է կոմունալ բնակարանում։ Հրեշը բրդոտ էր, մի աչքանի, ակնոց էր կրում և կարողանում էր կախարդել. նրա սիրելի կախարդանքն էր` «Վիրուս-կվարտիրուս»։ Նա ապրում էր դատարկ սենյակում, որտեղ կար աթոռակ և լուսամուտի գոգին տրված էր ռադիոընդունիչ, ճաշին իր համար եփում էր ոսկորներ ընդհանուր խոհանոցում։ Նույն բնակարանում նրա հետ ապրում էին երկու հարևանուհիներ. նրանցից մեկը չար էր չէր սիրում հրեշին և ծաղրում էր նրան, իսկ մյուսը` մորաքույր Մաշան, շատ բարի էր և պաշտպանում էր նրան։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Սերգեյ Վասիլև
Ռեժիսոր և բեմադրող նկարիչ Եվգենիա Նիտիլկինա
Օպերատոր Վլադիմիր Ռոժին
Կոմպոզիտոր Վլադիմիր Դիկանսկի
Դերերը հնչյունավորել են Յուրի Աստաֆև` Հրեշ,
Լիդիա Ֆեդասեևա` Մորաքույր Մաշա,
Գալինա Սոկոլովա` չար հարևանուհի
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Լ. Դյաչկովա, Ս. Սոբոլև, Տ. Կոստոուսովա
Հնչյունային օպերատոր Ս. Վասիլև
Մոնտաժող Լ. Տուրովեց
Խմբագիր Օ. Բորզովա
Ֆիլմի տնօրեն Ի. Անտոնովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]