Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա
![]() ռուս.՝ Лидия Николаевна Федосеева-Шукшина | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1938[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Վասիլի Շուկշին, Միխայիլ Ագրանովիչ, Vyacheslav Voronin? և Bari Alibasov? |
Համատեղ ապրող(ներ) | Bari Alibasov? |
Երեխա(ներ) | Մարիա Շուկշինա և Q110929502? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լիդիա Նիկոլաևնա Ֆեդոսեևա-Շուկշինա (ռուս.՝ Лидия Николаевна Федосеева-Шукшина, սեպտեմբերի 25, 1938[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոդերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիդիա Ֆեդոսեևան ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում՝ Նիկոլայ (մահացել է Հայրենական մեծ պատերազմից հետո) և Զինաիդա Ֆեդոսեևների ընտանիքում։ Եղել է ընտանիքի երեք երեխաներից ավագը, կրտսեր եղբայրները՝ Անատոլին և Գերմանը, մահացել են։ 1946-1956 թվականներին Լիդիա Ֆեդոսեևան սովորել է № 217 դպրոցում (նախկինում հայտնի է եղել որպես Պետրիշուլե)։ Սովորել է Կինոյի տան դրամխմբակում՝ Մատվեյ Դուբրովինի ղեկավարությամբ։
Կինոյում Լիդիա Ֆեդոսեևան սկսել է նկարահանվել 1955 թվականից, նրա կինեմատոգրաֆիական նորամուտը եղել է լաբորանտի դերը ռեժիսոր Անատոլի Գրանիկի «Մաքսիմ Պերեպելիցա» ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը խաղացել է «Հասակակիցները» ֆիլմում (1959)։
1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դերասանական արվեստանոց)։ 1964 թվականի «Ինչպիսին է այն՝ ծովը» (ռուս.՝ «Какое оно, море?») ֆիլմի նկարահանման հրապարակում Լիդիա Ֆեդոսեևան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ գրող, դերասան և ռեժիսոր Վասիլի Շուկշինի հետ և նույն թվականին ամուսնացել է նրա հետ։ Ամուսնու ֆիլմերում դերասանուհին կատարել է տարբեր դերեր՝ մարմնավորելով ժողովրդական հերոսուհիների՝ անկեղծ ու դյուրահավատ, ներքին ուժով օժտված հասարակ ռուս կանանց, ինչպիսիք են Նյուրան «Печки-лавочки» ֆիլմում (1972) և Լյուբա Բայկալովան «Կարմիր բռինչ» (ռուս.՝ «Калина красная») դրամայում (1973)։ 1974 թվականին Շուկշինի մահից հետո Լիդիա Ֆեդոսեևան վերցրել է կրկնակի ազգանուն՝ Ֆեդոսեևա-Շուկշինա։
1970-ականների ֆիլմերում դերասանուհին շարունակել է Շուկշինի հերոսուհիների գիծը՝ գլխավոր դեր խաղալով Սերգեյ Նիկոնենկոյի «Трын-трава» (1976) և Ստանիսլավ Լյուբշինի ու Գերման Լավրովի «Կանչիր ինձ լուսավոր հեռուն» (ռուս.՝ «Позови меня в даль светлую», 1977) ֆիլմերում։ 1974-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի կինոդերասանի թատրոն-ստուդիայում (Մոսկվա)։ Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է բազմաթիվ պատմական ֆիլմերում՝ «Պետրոսի պատանեկությունը» (1980), «Դեմիդովները» (1983), «Виват-гардемарины!» (1991), «Պետերբուրգի գաղտնիքները» (1994, 1998), «Կոմսուհի Շերեմետևա» (1994), «Արքայազն Յուրի Դոլգորուկի» (1998) և այլն։ Նրա մասնակցությամբ գրական ստեղծագործությունների հանրաճանաչ էկրանավորումներից են՝ «Մեռած հոգիներ» (1984), «Երեկոներ Դիկանկայի մերձակայքում գտնվող ագարակում» (2001), «Փոքրիկ ողբերգություններ» (1979), «Ճանապարհորդություն տառապանքների ուղիներով» (ռուս.՝ «Хождение по мукам», 1977), «Крейцерова соната» (1987) և այլն։ Նա նկարահանվել է լեհական «Մինչև արյան վերջին կաթիլը» (1979) և «Բալլադը Յանուշիկի մասին» (1987) ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում։
1995 թվականին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի թեկնածու ДВР-ОД ցուցակի առաջին եռյակում։
2005 թվականից Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան եղել է «Виват кино России!» համառուսաստանյան կինոփառատոնի նախագահն ու ժյուրիի նախագահը։
2022 թվականի հունվարի 21-ին լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան գտնվում է «Իդիլիա» տարեցների քաղաքային պանսիոնատում, որտեղ դրանից առաջ եղել էր ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին ամուսինը՝ Վյաչեսլավ Վորոնին (1934-2016), դերասան, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2003),
- Դուստրը՝ Անաստասիա Վյաչեսլավովնա Վորոնինա-Ֆրանսիշկա (ծնվ.՝ 1960),
- Երկրորդ ամուսինը՝ Վասիլի Շուկշին (1929-1974), գրող, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969), ԽՍՀՄ պետական մրցանակի (1971) և Լենինյան մրցանակ (1976, հետմահու) դափնեկիր,
- Դուստրը՝ Մարիա Շուկշինա (ծնվ.՝ 1967), դերասանուհի, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2008),
- Դուստրը՝ Օլգա Վասիլևնա Շուկշինա (ծնվ.՝ 1968), սովորել է ՎԳԻԿ-ում,
- Երրորդ ամուսին՝ Միխայիլ Ագրանովիչ (ծնվ.՝ 1946), օպերատոր, ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1992),
- Չորրորդ ամուսինը՝ լեհ նկարիչ Մարեկ Մեժեևսկի, 16 տարով փոքր էր Ֆեդոսեևայից,
- Հինգերորդ ամուսինը՝ Բարի Ալիբասով (ծնվ.՝ 06 հունիսի, 1947), երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր[3], ՌԴ վաստակավոր արտիստ (1999), պաշտոնապես ամուսնացած են եղել 2018 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 2-ը[4])։
Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակներ
- 1976 – «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (31 դեկտեմբերի, 1976) — խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[5]
- 1984 – «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում
- 1998 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (25 սեպտեմբերի, 1998) – կինոարվեստի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար[6].
Այլ մրցանակներ, խրախուսանքներ և սոցիալական ճանաչում.
- 1988 – «Լեհական մշակույթին մատուցած ծառայությունների համար» կրծքանշան (Լեհաստան) – «Բալլադ Յանուշիկի մասին» ֆիլմում կատարած դերի համար,
- 2009 – «Հասարակությանը մատուցած ծառայությունների համար» մեդալ (Ալթայի երկրամաս)[7]
- 2011 – Դերասանուհու անունով աստղ է տեղադրվել Անապայի «Կինոդերասանների աստղային ծառուղում»[8]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1955 | ֆ | Երկու կապիտան | Два капитана | լաբորանտ |
1957 | ֆ | Դեպի Սև ծով | К Чёрному морю | Նաստյա, կոմբայնավար |
1959 | ֆ | Կատյա-Կատյուշա | Катя-Катюша | |
1959 | ֆ | Հասակակիցները | Сверстницы | Տանյա |
1960 | ֆ | Փրկեք մեր հոգիները | Спасите наши души | |
1961 | ֆ | Իմ հովտի մարդիկ | Люди моей долины | |
1964 | ֆ | Ինչպիսին է այն՝ ծովը | Какое оно, море? | Նաստյա |
1969 | ֆ | Տարօրինակ մարդիկ | Странные люди | Լիդիա Նիկոլաևնա |
1971 | ֆ | Դաուրիա | Даурия | խնամախոսուհի |
1972 | ֆ | Печки-лавочки | Նյուրա | |
1973 | ֆ | Կարմիր բռինչ | Калина красная | Լյուբա Բայկալովա |
1974 | ֆ | Թռչուններ քաղաքի վրա | Птицы над городом | |
1974 | ֆ | Եթե ուզում ես երջանիկ լինել | Если хочешь быть счастливым | |
1975 | ֆ | Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի | Они сражались за Родину | Գլաշա |
1976 | ֆ | Մեր պարտքերը | Долги наши | Կատերինա |
1976 | ֆ | Դատարկ բան է | Трын-трава | Լիդիա |
1976 | ֆ | 12 աթոռ | 12 стульев | տիկին Գրիցացուևա |
1976 | ֆ | Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի | Ключ без права передачи | Էմմա Պավլովնա, քիմիայի ուսուցչուհի |
1977 | ֆ | Ճանապարհորդություն տառապանքի ուղիներով | Хождение по мукам | Մատրյոնա |
1977 | ֆ | Կանչիր ինձ լուսավոր հեռուն | Позови меня в даль светлую | Գրուշա |
1978 | ֆ | Դժբախտություն | Беда | Զինաիդա, Կուլիգինի կինը |
1979 | ֆ | Կինը հեռացել է | Жена ушла | Տատյանա |
1979 | ֆ | Փոքրիկ ողբերգություններ | Маленькие трагедии | տարեց կին |
1980 | ֆ | Դուք երազում էլ չեք տեսել... | Вам и не снилось… | Վերա, Ռոմանի մայրը |
1980 | ֆ | Պետրոսի պատանեկությունը | Юность Петра | խնամախոսուհի |
1980 | ֆ | Հանգստացողների կյանքից | Из жизни отдыхающих | Օքսանա |
1980 | ֆ | Անպետքը | Никудышная | Մարինա |
1981 | ֆ | Վարորդ մի երթի համար | Шофёр на один рейс | Սոֆյա Մակարովնա Տիշանովա |
1981 | ֆ | Մինչև արյան վերջին կաթիլը | До последней капли крови | |
1981 | ֆ | Այլ խաղեր ու զվարճանքներ | Други игрищ и забав | Խուդյակովա |
1981 | ֆ | Ի՞նչ կընտրեիր դու | Что бы ты выбрал? | Մարինայի մայրը |
1981 | ֆ | Երկու ձայն | Два голоса | Նադեժդա, տան տիրուհի |
1981 | ֆ | Գնչուական երջանկություն | Цыганское счастье | Անյուտա |
1982 | ֆ | Գեղեցիկ ապրել չես արգելի | Красиво жить не запретишь | Վ. Վ. Ֆեդյաևա |
1982 | ֆ | Երկու կապիտան | Два капитана | Վ. Ժուկովի օգնականը |
1982 | ֆ | Ցանկությունների սահմանը | Предел желаний | Զոյա Սերգեևնա |
1983 | ֆ | Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ | Гори, гори ясно… | Ուստինովա |
1983 | ֆ | Դեմիդովներ | Демидовы | թագուհի Աննա Յոհանովնա |
1983 | ֆ | Կարանտին | Карантин | կրկեսի դրամարկղի աշխատող |
1983 | ֆ | Կաշառք | Взятка | Օլովյաննիկովա |
1983 | ֆ | Թալիսման | Талисман | Նինա Գեորգիևնա |
1984 | ֆ | Միմոզայի ու այլ ծաղիկներ փունջ | Букет мимозы и другие цветы | Եկատերինա Տերենտևնա Բուբնովա |
1984 | ֆ | Մեռած հոգիներ | Мёртвые души | տիկին |
1986 | ֆ | Գլխավոր փողոցով նվագախմբի հետ | По главной улице с оркестром | Լիդա Մուրավինա |
1987 | ֆ | Եվ վաղը պետք է ապրել | И завтра жить | Մարտինովա |
1987 | ֆ | Կրեյցերի սոնատը | Крейцерова соната | Լիզայի մայրը |
1987 | ֆ | На златом крыльце сидели | թագուհի | |
1988 | ֆ | Մասնաճյուղ | Филиал | Վերա Պլատոնովնա Սաբուրովա |
1988 | ֆ | Բալլադ Յանուշիկի մասին | լեհ.՝ Ballada o Januszku | մայր |
1988 | ֆ | Գանձ | Клад | Քսենյա Նիկոլաևնա |
1988 | ֆ | Թող ես մեռնեմ, Աստված իմ | Пусть я умру, господи… | Լիդիա Նիկոլաևա |
1988 | ֆ | Հետաքննությունը վարում են Գիտակները։ Առանց դանակի ու կաստետի | Следствие ведут ЗнаТоКи. Без ножа и кастета | Սոֆյա Ռաշիդովնա Նարզոևա |
1989 | ֆ | Մի՛ լքիր.. | Не покидай… | թագուհի Ֆլորա |
1989 | ֆ | Սեր առավելություններով (այլ անվանում՝ «Քաղաքային մանրամասներ») |
Любовь с привилегиями (Городские подробности) | |
1990 | ֆ | Հավերժական ամուսին | Вечный муж | Զախլեբինինա |
1990 | ֆ | Գլխարկ | Шапка | Զինաիդա Իվանովնա Կուկուշկինա |
1991 | ֆ | Հավատարիմ Ռուսլանը | Верный Руслан | Ստյուրա |
1991 | ֆ | Վիվա՛տ, գարդեմարիններ | Виват, гардемарины! | կոմսուհի Չեռնիշովա |
1992 | ֆ | Միլիոնից մեկը | Одна на миллион | Մարիա Ֆեոդորովնա |
1992 | ֆ | Ձեռագիր | Рукопись | |
1993 | ֆ | Թագուհու անձնական կյանքը | Личная жизнь королевы | Լյուսյա, Ռուսաստանի դեսպանի կինը |
1993 | ֆ | Աննա Կարենինա | Паром «Анна Каренина» | |
1994 | ֆ | Կոմսուհի Շերեմետևա | Графиня Шереметева | Եկատերինա II |
1994 | ֆ | Պետերբուրգյան գաղտնիքներ | Петербургские тайны | Ամալյա ֆոն Շպիլցե |
1996 | ֆ | Օդաչուների գիտական սեկցիա | Научная секция пилотов | Աննա Վիլհելմովնա |
1997 | ֆ | Երալաշ | Ералаш (թողարկում № 117, սյուժե «Братан» | Լիդիա Նիկոլաևնա, ուսուցչուհի |
1997 | ֆ | Շիզոֆրենիա | Шизофрения | |
1998 | ֆ | Իշխան Իվան Դոլգորուկի | Князь Юрий Долгорукий | Եֆրոսինյա |
1998 | ֆ | Պետերբուրգյան գաղտնիքների բացահայտումը | Развязка Петербургских тайн | Ամալյա ֆոն Շպիցե |
2000 | ֆ | Նոր տարին նոյեմբերին | Новый год в ноябре | Վելիչկո |
2001 | ֆ | Իդեալական զույգ | Идеальная пара | Մարիա Պանկրատովնա |
2002 | ֆ | Հաշվարկով ամուսնություն | Брак по расчёту | մորաքույր Մարինա |
2002 | ֆ | Ռուսները հրեշտակների քաղաքում | Русские в городе ангелов | |
2002 | ֆ | Երեկոներ Դիկանկայի մերձակայքում գտնվող ագարակում | Вечера на хуторе близ Диканьки | Եկատերինա II |
2004 | ֆ | Գողեր և մարմնավաճառներ։ Մրցանակը՝ թռիչք դեպի տիեզերք | Воры и проститутки. Приз — полёт в космос | Թինա Մոդոտին հասուն տարիքում |
2004 | ֆ | Դաշա Վասիլևա 2 | Даша Васильева 2 | Վիոլետա Պավլովսկայա |
2004 | ֆ | Параллельно любви | տատ | |
2005 | ֆ | Женская интуиция | Էլեոնորա | |
2005 | ֆ | Խնամախոսություն (կ/մ) | Сватовство | |
2006 | ֆ | Папа на все руки | զոքանչ | |
2006 | ֆ | Խորհրդային ժամանակաշրջանի այգի | Парк советского периода | Ելիզավետա Պետրովնա Իվանովա |
2008 | ֆ | Սկսել նորից։ Մարթա | Начать сначала. Марта | Մարյա Իվանովնա |
2008 | ֆ | Մոմ տիրոջ դագաղից | Свеча с гроба господня | |
2009 | ֆ | Ահաբեկչուհի Իվանովան | Террористка Иванова | Ալևտինա Պետրովնա Բլինովա, դատավոր |
2009 | ֆ | Մոր սիրտը | Сердце матери | Եկատերինա Պետրովնա, քննիչ Վերա Գուրյանովայի մայրը |
2010 | ֆ | Ամուսնացնել միլիոնատիրոջը | Женить миллионера | Նինա Պետրովնա |
2010 | ֆ | Պիզայի աշտարակը | Пизанская башня | Օլգայի մայրը |
2013 | ֆ | Սեքս, սուրճ, ծխախոտներ | Секс, кофе, сигареты | |
2014 | ֆ | Մարտայի գիծը | Линия Марты | Մարտա Գալանչիկ |
2018 | ֆ | Մակմաֆիա | Макмафия | Վադիմ Կալյագինի մայրը |
Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Սիրո, երեխաների, իմ մասին...» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „О любви, о детях, о себе…“»«Առաջին ալիք», 2008)[9]
- «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Անկանխատեսելի դեր» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „Непредсказуемая роль“», «ՏՎ Ցենտր», 2008)[10]
- «Печки – лавочки Лидии Шукшиной» («История», 2009)
- «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Իմ կանացի երջանկությունը» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „Моё женское счастье“», «Առաջին ալիք», 2013)[11]
- «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի տղամարդիկ» (ռուս.՝ «Мужчины Лидии Федосеевой-Шукшиной», «ՏՎ Ցենտր», 2019)[12].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Федосеева-Шукшина оказалась в доме престарелых, где был Куравлев»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-01-21
- ↑ «Алибасов о романе с Федосеевой-Шукшиной» (ռուսերեն)։ Дни ру։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-06-ին։ Վերցված է 2020-03-04
- ↑ Александр Ахраменко (2021-09-02)։ «Бари Алибасов и Лидия Федосеева-Шукшина официально расторгли брак»։ www.gazeta.ru (ռուսերեն)։ Газета.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии». Archived 2019-03-26 at the Wayback Machine. // naukaprava.ru
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25 сентября 1998 года № 1148 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Федосеевой-Шукшиной Л. Н.»»։ www.kremlin.ru (ռուսերեն)։ Официальный сайт Кремля։ 1998-09-25։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ Наталья Сохарева (2009-07-28)։ ««Люди, милые люди, здравствуйте!». — Празднование юбилея В. М. Шукшина прошло на родине нашего великого земляка в Сростках»։ Газета «Алтайская правда» // ap.altairegion.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2009-08-28
- ↑ «В Анапе площадь Советов украсила «Аллея звёзд» «Звёздная аллея киноактёров»»։ // krd.rus.team։ 2011-09-11։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին։ Վերցված է 2019-02-04
- ↑ ««Лидия Федосеева-Шукшина. О любви, о детях, о себе…». Документальный фильм»։ www.1tv.ru (ռուսերեն)։ Первый канал։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ ««Лидия Федосеева-Шукшина. Непредсказуемая роль». Документальный фильм»։ www.tvc.ru (ռուսերեն)։ ТВ Центр։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ ««Лидия Федосеева-Шукшина. Моё женское счастье». Документальный фильм»։ www.1tv.com (ռուսերեն)։ Первый канал։ 2013-09-28։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ ««Мужчины Лидии Федосеевой-Шукшиной». Телепередача»։ www.tvc.ru (ռուսերեն)։ ТВ Центр։ 2019։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին։ Վերցված է 2021-09-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лидия Федосеева-Шукшина в программе «Встречи на Моховой»: Видео // 5-тв.Ру. — 2009. — 6 сентября.
- Юлия Вербицкая-Линник: «Алибасов просто переписал квартиру на третье лицо!»
- Станислав Красильников։ «Федосеева-Шукшина Лидия Николаевна (биография)»։ tass.ru (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2021-09-03
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ