Jump to content

Կինը հեռացել է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը հեռացել է
ռուս.՝ Жена ушла
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴինարա Ասանովա
Սցենարի հեղինակՎիկտոր Արիստով
ԴերակատարներԵլենա Սոլովեյ
ՕպերատորՅուրի Վորոնցով
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Կինը գնացել է» (ռուս.՝ «Жена ушла»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Դինարա Ասանովան[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին Վիկտոր Արիստովի սցենարով։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1980 թվականի ապրիլին։

Լենինգրադցի Ալեքսանդր Միխայլովիչ Կլյուևը (Չանիտա մականունով), որն աշխղեկ է շինհրապարակում և հարգանք է վայելում ղեկավարության և հեղինակություն՝ ենթակաների շրջանում, իր ընտանեկան կյանքը համարում է կատարյալ։ Բայց նրա կինը՝ Վերան, անսպասելիորեն հեռանում է՝ թողնելով որդուն՝ Վիկտորին։ Ալեքսանդրը անհաջող փորձում է համոզել Վերային վերադառնալ, խոստանում է շտկվել, կնոջ ընկերուհուն՝ Տատյանային, խնդրում է օգնել համոզելու կնոջը, բայց հասկանալով, որ Վերան չի վերադառնա, դիմում է վիրավորանքների և սպառնալիքների։

Ֆիլմի ողջ ընթացքում Ալեքսանդրն ու Վերան փորձում են գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչպես է ստացվել, որ ընտանեկան կյանքն անհնար է դարձել։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Արիստով
  • Բեմադրությունը՝ Դինարա Ասանովայի
  • Գլխավոր օպերատոր՝ Յուրի Վորոնցով
  • Գլխավոր նկարիչ՝ Վլադիմիր Սվետոզարով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Վասիլկով
  • Երգերի հեղինակ՝ Բուլատ Օկուջավա

Ի սկզբանե նախատեսվել է, որ ամուսնու և կնոջ դերերը կատարելու են Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ««Жена ушла»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  • «Жена ушла» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • «Жена ушла» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • ««Жена ушла»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.