Փոքրիկ ողբերգություններ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ ողբերգություններ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրtelevision play? և ողբերգություն
ՀիմքSmall tragedies?
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորLeonid Pchyolkin?
ԴերակատարներՆիկոլայ Սիմոնով, Ինոկենտի Սմոկտունովսկի, Բրունո Ֆրեյնդլիխ և Nikolay Marton?
Պատմվածքի վայրԱվստրիայի էրցհերցոգություն և Իսպանական կայսրություն
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն67 րոպե

«Փոքրիկ ողբերգություններ» (ռուս.՝ «Маленькие трагедии»), 1962 թվականին Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամայի թատրոնում Լեոնիդ Վիվիենի բեմադրած ներկայացման հեռուստատեսային տարբերակը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Լեոնիդ Վիվիենի[1] բեմադրած պիեսում ներգրավված էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Նիկոլայ Չերկասովը (Բարոն), Նիկոլայ Սիմոնովը (Սալիերի), Վլադիմիր Չեստնոկովը (Մոցարտ)։ 1966 թվականին ներկայացումը նկարահանվել է որպես սև և սպիտակ հեռուստաֆիլմ։ 1971 թվականին ստեղծվել է պիեսի նոր հեռուստատեսային տարբերակը, բայց արդեն կենդանի չէին ո՛չ Չերկասովը (Բարոնի դերում նրան փոխարինել է Բրունո Ֆրեյնդլիխը), ոչ էլ Չեստնոկովը։ Ռեժիսոր Լեոնիդ Պչյոլկինը պատմել է. «Ներկայացումը երկար ժամանակ էր ընթանում... «Մոցարտ և Սալիերի»-ն եթե արժեր նկարահանել, ապա միայն այն պատճառով, որ Սալիերիին խաղում էր հիանալի դերասան Նիկոլայ Կոնստանտինովիչ Սիմոնովը։ Այդ ժամանակ իմ գլխում ծագեց մի խենթ միտք՝ Մոցարտի դերի համար հրավիրել Ի. Մ. Սմոկտունովսկուն»[2]։ Հեռուստատեսության պրակտիկայում սովորական չէր հեռուստատեսային տարբերակում նկարահանվելու համար հրավիրել թատերական ներկայացմանը չմասնակցած դերասանի, հատկապես այնպիսի դերասանի, որն ընդհանրապես չէր աշխատում այդ թատրոնում[2]։

Ի զարմանս ռեժիսորի՝ Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվան դրամայի թատրոնի ղեկավարությունը համաձայնվել է, և ներկայացման հեռուստատեսային տարբերակի այդ հատվածում հանդիպել են դերասանական բոլորովին տարբեր դպրոցների ներկայացուցիչներ[3]։ «Կարելի է վիճել,— գրել է Լ. Պչյոլկինը,— թե որքան մոտ էին մեծ Պուշկինի մտահղացմանը Սմոկտունովսկու և Սիմոնովի ստեղծած կերպարները։ Բայց արդյունքում երևում է կյանքի և ստեղծագործության վերաբերյալ տարբեր հայացքներ ունեցող երկու վառ անհատների բախումը»[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային տարբերակը, ինչպես թատերական ներկայացումը, ներառում է Ա. Պուշկինի երեք «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի» և «Քարե հյուրը»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկայացման բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Վիվիեն
  • Հեռուստատեսային տարբերակի ռեժիսորներ՝ Անտոնին Դոուսոն, Լեոնիդ Պչյոլկին
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Սխիրթլաձե
  • Նկարիչ՝ Ի․ Լեմեշև
  • Ֆիլմում օգտագործվում է երաժշտություն Մոցարտի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Альтшуллер А. Я. Ленинградский академический театр драмы // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 14. — С. 318, столбец 941.
  2. 2,0 2,1 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли / Составитель В. Я. Дубровский. — Москва: АСТ-пресс книга, 2002. — С. 190. — 400 с. — ISBN 5-7805-1017-2
  3. 3,0 3,1 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли / Составитель В. Я. Дубровский. — Москва: АСТ-пресс книга, 2002. — С. 191. — 400 с. — ISBN 5-7805-1017-2