Ելենա Կորիկովա
![]() ռուս.՝ Елена Юрьевна Корикова | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1972[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Տոբոլսկ, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1995) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հաղորդավար |
Ամուսին(ներ) | Dmitri Lipskerov? և Մաքսիմ Օսադչի |
Ելենա Յուրևնա Կորիկովա (ռուս.՝ Еле́на Ю́рьевна Ко́рикова, ապրիլի 12, 1972[1][2], Տոբոլսկ, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Կորիկովան ծնվել է 1972 թվականի ապիլի 12-ին Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում, Յուրի Ալեքսեևիչ Կորիկովի և բալետի պարուհի Տատյանա Կորիկովայի ընտանիքում[3]։ Ծնողները շուտով բաժանվել են, և Ելենան մինչև երկրորդ դասարանն ապրել է Տոբոլսի մոտ գտնվող Կարաչինո գյուղում՝ մոր ծնողների հետ, որովհետև մայրը հաճախ է մեկնել հյուրախաղերի։ Դրանից հետո նա մոր հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։
Հոր հետ հանդիպել է դպրոցն ավարտելուց հետո․ նա ապրել է Տյումենում, ունեցել նոր ընտանիք և երկու երեխա։
Դպրոցում սովորելու ընթացքում Ելենա Կորիկովան հաճախել է Դոնի Ռոստովի «Էպոս» պատմական թատրոն-ստուդիա, որ ստեղծել են ռեժիսոր Միխայիլ Վիկտորովիչ Իզյումսկու և Ելենա Պրոզորովսկայայի (Իզյումսկայա) կողմից[4]։ Մայրն ինքն է կարել նրա զգեստները[4]։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ՝ Սերգեյ Սոլովյովի արվեստանոց։
Առաջին կուրսից սկսել է նկարահանվել կինոյում։ Առաջին դերը եղել է պատանի Մաշան Անատոլի Մատեշկոյի «Ха-би-ассы» (1990) հեքիաթում։ Վալերի Ախադովի «Ես խոստացել եմ, ես կգնամ․․․» (ռուս.՝ «Я обещала, я уйду…», 1992) մելոդրամայում Կորիկովան կատարել է գավառի բնակիչ երիտասարդ Իրինայի դերը, Դմիտրի Դոլինինի «Մատանի ոսկե, փունջ ալ կարմիր վարդերի» (ռուս.՝ «Колечко золотое, букет из алых роз», 1994) դրամայում, որ նկարահանվել է Անտոն Չեխովի «Ձորակում» (ռուս.՝ «В овраге») ստեղծագործության հիման վրա, մարմնավորել է հանգիստ, ահաբեկված Լիպային։ Դրանից բացի Կորիկովան կարահանվել է Վիկտոր Տիտովի «Դյուրանի անեծքը» (ռուս.՝ «Проклятие Дюран», 1994) պատմական-ռոմանտիկ մելոդրամայում և Սերգեյ Սոլովյովի «Երեք քույր» դրամայում (1994)։
Ալեքսեյ Սախարովի՝ Ալեքսանդր Պուշկինի վիպակի հիման վրա նկարահանված «Օրիորդ-գեղջկուհի» (ռուս.՝ «Барышня-крестьянка») ֆիլմում (1995) կատարած Լիզայի դերի համար Ելենա Կորիկովան արժանացել է կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի «Киношок» փառատոնում և «Նիկա» փառատոնում։
1995 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։
Նկարահանվել է Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի, Վալերի Լեոնտևի, Դմիտրի Մալիկովի, Լեոնիդ Ագուտինի, Իգոր Կրուտոյի տեսահոովակներում։ 1996 թվականին մասնակցել է Սերգեյ Կուրյոխինի «Поп-механика» խմբի «Детский альбом» ալբոմի ձայնագրությանը։
1998 թվականի ամռանն ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ փորձել է իր ուժերը որպես մոդել և դերասանուհի։
Ռուսաստան վերադառնալուց հետո Գալինա Վոլչեկի կողմից առաջարկ է ստացել միանալ «Սովրեմեննիկ» թատրոնի թատերախմբին և 2001-2004 թվականներին աշխատել է այնտեղ։ Նրա խաղացանկում եղել են Պատի դերը Ռեմարկի «Երեք ընկեր», Իրինայի դերը Անտոն Չեխովի «Երեք քույր», Նինոչկայի դերը Լեոնիդ Անդրեևի «Անֆիսա», Դաշա Շատովայի դերը Ֆեոդոր Դոստոևսկու «Դևեր» ստեղծագործությունների բեմադրություններում։
Համընդհանուր ճանաչման է արժանացել «Խեղճ Նաստյա» (ռուս.՝ «Бедная Настя») սերիալի շնորհիվ։ 2005 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի ամենասեքսուալ կանանց շարքում՝ FHM ամսագրի ռուսական խմբագրության վարկածով[5]։
Մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի, որոնցից են Ռուսաստանի Առաջին ալիքի «Երկու աստղ» (ռուս.՝ «Две звезды») և «Կրկես աստղերի հետ» («Цирк со звёздами»), ուկրաինական СТБ ալիքի «Պարեր աստղերի հետ» շոուները։ Վարել է «Ֆորտ Բոյար» («Ռոսիա» ալիք) հաղորդումը 2006 թվականին Եկատերինա Կոնովալովայի և Լեոնիդ Յարմոլնիկի հետ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Կորիկովայի առաջին ամուսինը եղել է գրող Դմիտրի Լիպսկերովը[6]։
1993 թվականի հուլիսի 20-ին Ելենա Կորիկովան որդի է ունեցել, որը 2006 թվականի մոր հետ միասին նկարահանվել է «Կապիտանի երեխաները» (ռուս.՝ «Капитанские дети») ֆիլմում։ Նրա հայրը Դմիտրի Ռոշչինն է, որ դերասանուհի Եկատերինա Վասիլևայի և դրամատուրգ Միխայիլ Ռոշչինի որդին է։ Իմանալով Ելենայի հղիության մասին՝ Դմիտրի Ռոշչինն ամուսնության առաջարկություն է արել։ Բայց Վասիլևայի միջամտությամբ հարսանիքը չի կայացել։ Հետագայում Դմիտրի Ռոշչինը դարձել է հոգևորական և կնոջ՝ Լյուբովի հետ ունեցել յոթ երեխա։ Իր ու Ելենա Կորիկովայի որդու՝ Արսենիի հետ նախկին դերասանը չի շփվում[7]։
Արսենիի հորը փոխարինել է Կորիկովայի արդեն նախկին ամուսին Մաքսիմ Օսադչին (օպերատոր և տեսահոլովակների ռեժիսոր)[6]։
2011-2013 թվականներին հանդիպել է դերասան Սերգեյ Աստախովի հետ[8][9][10]։
Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սովրեմեննիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երեք ընկեր», ըստ Ռեմարկի վեպի – Պատ
- «Երեք քույր», ըստ Անտոն Չեխովի պիեսի – Իրինա
- «Անֆիսա», ըստ Լեոնիդ Անդրեևի պիեսի – Նինոչկա
- «Դևեր», ըստ Դոստոևսկու վեպի – Դաշա Շատովա
Կինոդերասանի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հին Արբատի հեքիաթները», ըստ Ալեքսեյ Արբուզովի պիեսի – Վիկտոշա
- «Մի արթնացրեք քնած շանը», ըստ Ջոն Բոյնթոն Փրիսթլիի պիեսի – Ֆրեդա
«Տագանկայի դերասանների ընկերակցություն»[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի (ռեժիսոր՝ Սերգեյ Սոլովյով) – Նինա Զարեչնայա
- «Հմայիչ եղջյուրակիներ» (ռուս.՝ «Очаровательные рогоносцы»)
«Միլենիում» թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քրեական դուետ», ըստ Վիկտոր Մերեժկոյի «Երկուսը մեծ ճանապարհից» պիեսի (ռեժիսոր՝ Օլգա Շվեդովա)
Մոսկվայի անկախ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երբ ամուսինը տանը չէ» (ռեժիսոր՝ Ա. Լյուբչենկո)
- Կանայք սիրո որոնումներում» (ռուս.՝ «Женщины в поисках любви!»)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Ха-би-ассы | Մաշա | |
1992 | ֆ | Ես խոստացել եմ, ես կգնամ | Я обещала, я уйду | Իրինա |
1993 | ֆ | Դյուրանի անեծքը | Проклятие Дюран | Ժենեվևա |
1994 | ֆ | Մատանի ոսկե, փունջ ալ կարմիր վարդերի | Колечко золотое, букет из алых роз | Լիպա |
1994 | ֆ | Երեք քույր | Три сестры | Իրինա |
1995 | ֆ | Օրիորդ-գեղջկուհի | Барышня-крестьянка | Լիզա Մուրոմսկայա |
1997 | ֆ | Հանգուցյալ ընկերը | Приятель покойника | Մարինա |
1998 | ֆ | Մու-մու | Му-му | Տատյանա |
2000 | ս | Սև սենյակ | Чёрная комната | Տանյա |
2001 | ֆ | Հին երգեր գլխավորի մասին։ Հետգրություն | Старые песни о главном. Постскриптум | աղախին |
2003-2004 | ս | Խեղճ Նաստյա | Бедная Настя | Աննա Պլատոնովա |
2004-2006 | ս | Լրտեսական խաղեր | Шпионские игры | Եկատերինա Մատվեևա |
2005 | ֆ | Սիրահարված գործակալը։ Հույսը մի՛ կտրեք, մաեստրո | Влюблённый агент. Не оставляйте надежду, маэстро! | Լերա |
2005 | ս | Սիրո իրավունք | Право на любовь | Տատյանա Բոնդարևա |
2006 | ս | Կապիտանի երեխաները | Капитанские дети | Ժենյա Ստիվենս |
2008 | ֆ | Խցանում | Пробка | |
2008 | ս | Չեմպիոն | Чемпион | Քրիստինա Լոմովա |
2010 | ս | Раскрутка | Վալենտինա Դունաևա | |
2011 | ֆ | Լիարժեքության բարդույթ | Комплекс полноценности | Ժաննա |
2011 | ս | Սոկրատեսի համբույր | Поцелуй Сократа | Լիկա Վռոնսկայա |
2012 | ֆ | Մայրեր | Мамы | Օքսանա |
2013 | ս | Կանայք սահմանին | Женщины на грани | Մարգարիտա Շնիրևա |
2014 | ս | Մի տարի Տոսկանայում | Год в Тоскане | Յանա |
2014 | ս | Неформат | Եկատերինա | |
2014 | ֆ | Սիրո թելեր | Нити любви | Վարվառա |
2014 | ֆ | Իմ մայրը դեմ է | Моя мама против | Վալենտինա Վլադիմիրովնա |
2016 | ս | Շրշյուն | Шелест | Ալինա Բոլշովա |
2017 | ս | Շրջապտույտ | Круговорот | Լիդիա Գատիչ |
2018 | ս | Շրշյուն 2 | Шелест 2 | Ալինա Բոլշովա |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Винтаж» և Ելենա Կորիկովա, «Плохая девочка»
- Մաշա Ֆեոդորովա, «Мама»
- Ալինա Գրոսու, «Лодочка»
- Վալերի Լեոնտև, «Вечная любовь»
- Դմիտրի Մալիկով, «Золотой рассвет»
- Премьер-министр, «Восточная»
- Ալլա Պուգաչովա, «Позови меня с собой»
- Լեոնիդ Ագուտին, «Не унывай»
- Լեոնիդ Ագուտին, «Летний дождь»
- Անտոն Մակարսկի, Սերգեյ Լի և Արինա Լի, «Мне не жаль» (OST «Խեղճ Նաստյա»)
- Լեոնսիա Էրդենկո, «Солнышко»
- Իգոր Կրուտոյ, «Ты в моём сентябре»
- Պավել Զիբրով, «Александра»
- Պավել Զիբրով, «Единственная»
- Արկադի Կովալյով, «Моя женщина»
- Иванушки Int, «Тополиный пух»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 – «Киношок» փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Օրիորդ գեղջկուհի» ֆիլմի համար)
- 1995 – Սանկտ Պետերբուրգի ռուսական երիտասարդական ֆիլմերի փառատոնի մրցանակ («Մատանի ոսկե, փունջ ալ կարմիր վարդերի» ֆիլմում դերակատարման համար)
- 1995 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի («Օրիորդ գեղջկուհի» ֆիլմի համար)
- 1999 – «Золотой Витязь» փառատոնի մրցանակ («Մու-մու» ֆիլմի համար)
- 2003 – «Комсомольская правда» թերթի «Պրեմիերա-2003» մրցանակ «Անֆիսա» ներկայացման մեջ իր դերակատարման համար
- 2004 – «Telenovelas Throphies» առաջին մրցույթի հաղթող (Բուդապեշտ)
- 2005 – «Լավագույն դերասանուի» մրցանակ Աննա Պլետնյովի դերի համար («Խեղճ Նաստյա»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Звёздные семьи «Капитанских детей»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2011-05-31
- ↑ 4,0 4,1 «Тайные мужчины Елены Кориковой»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-11-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ «Российские мужчины определили 100 самых сексуальных женщин мира (ФОТО)»։ NEWSru.com։ 1 июня 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ 6,0 6,1 Елена Корикова на peoples.ru
- ↑ ««Шикарная»: 46-летняя Елена Корикова поразила поклонников стройностью и грацией» (ռուսերեն)։ Женский журнал Домашний Очаг։ Վերցված է 2018-05-03
- ↑ «Елена Корикова бросила Астахова» (ռուսերեն)։ www.dni.ru։ 11.03.2013։ Վերցված է 2014-07-09
- ↑ Накануне 40-летия Елена Корикова жалуется на бедность и одиночество Archived 2014-01-13 at the Wayback Machine. // Газета Киевская, 4 апреля 2013
- ↑ «Елена Корикова: Я не разбивала семью Сергея Астахова» (ռուսերեն)։ 24 февраля 2012։ Վերցված է 2014-04-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страничка Елены Кориковой на сайте «Современника»
- Ելենա Կորիկովայի կենսագրությունը RUSactors.ru կայքում
|
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տոբոլսկ քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս հաղորդավարուհիներ
- Ռուս երգչուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ