Անտոն Մակարսկի
Անտոն Մակարսկի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 26, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | երգիչ և դերասան |
IMDb։ | ID 1694278 |
makarsky.ru |
Անտոն Մակարսկի (ռուս.՝ Антон Александрович Макарский, նոյեմբերի 26, 1975, Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, երգիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 26-ին քաղաք Պենզայում, դերասանի ընտանիքում։ Պապը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Յակովլեվիչ Կապլանն է։ Խորթ հայրը՝ Ալեքսանդր Մակարսկին, Ստավրապոլի և Պենզայի տիկնիկային թատրոնի դերասան է (Անտոնին որդեգրել է 10 տարեկանում)։ Մայրը՝ Ելենա Միխայիլովնան, երաժշտական մանկավարժ է նախկինում նույնպես եղել է տիկնիկային թատրոնի դերասանուհի (ծնողները և քույրերը այժմ ապրում են Իսրայելի Հոլոն քաղաքում)[1][2][3] :
8 տարեկանից մասնակցել է Պենզայի դրամատիկական թատրոնի ներկայացումներին։ 10 տարեկանից կրում է Մակարսկի ազգանունը (մինչև որդեգրումը Անտոնը կրում էր կենսաբանական հոր ազգանունը՝ Շագով)[4]։ Պենզայի դպրոցը ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել 3 թատերական բուհեր, բայց ուսման համ ար ընտրեց Շցուկինի ուսումնարանը (1993-1998)։ Հինգ դիպլոմային ներկայացումներից Մակարսկին ընտրեց 4-ը, պարի 17 քննություններից՝ 12-ը, նախապատրաստել է վոկալի 7 համար։


Մոտ երկու ամիս խաղացել է Մարկ Ռոզովսկիի թատրոնում, և որոշում ընդունեց գնալ բանակ։ Ամիսուկես պահակային գնդում ծառայելուց հետո գործուղվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական համույթ, որտեղ երգում էր, առաջինն էր, ով վարում էր համերգները շուրջ մեկ տարի։ Ծառայությունից հետո կես տարի ոչ մի տեղ չի աշխատել, լսել է «Մետրո» մյուզիքլի մասին և եկել է հարցազրույցի, որտեղ ընտրական ժյուրիի կողմից ընտրվել է։
2002 թվականի մայիսից մասնակցել է նաև Notre-Dame de Paris մյուզիքլին։ Նա խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ կապիտան Ֆեբա դե Շատոպերա։ Նկարահանվել է Belle երաժշտական մյուզիքլի ռուսասկան տարբերակում։ Իր գրավիչ դերի համար նա առավել հաճախ հանդես է գալիս ռոմանտիկ կերպարներում։
Նկարահանվել է Լեոնիդ Կուլագինայի նավթագործիչների մասին պատմող «Հորատում» ֆիլմում, որի նկարահանումները անցկացվում էին Սուրգուտի հորատմանը։
2003 թվականի ամռանը ձայնագրել է սոլո ալբոմ։ 2003 թվականի աշնանից նկարահանվել է ամերիկա-ռուսական համատեղ նկարահանված Խեղճ Նաստյան հեռուստատեսային սիրավեպում։ Սերիալում խաղացել է իշխան Անդրեյ Դոլգորուկիյի դերում։ Բացի այդ, Սերգեյ Լիյի և Արինայի հետ միասին կատարել է Ես չեմ ափսոսում երգը։
2003-2004 թվականներին մասնակցել է Ֆորտ Բոյար ծրագրին, որի հաղորդավարներն էին Լեոնիդ Յարմոլնիկը և Օքսանա Ֆյոդորովան։
2006-2007 թվականներին նկարահանվել է «Գրիչով և սուսերով» սերիալում ֆրանսիացի ռեզիդենտի դերում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականից ապրում է երգչուհի Վիկտորիա Մակարսկայի հետ (Մորոզովա) (մայիսի 22, 1973 թ.), որի հետ ծանոթացել է «Մետրո» մյուզիքլին։ Նշանադրվել են մեկ տարի անց, իսկ ամուսնացել են երեք տարի անց և նույն օրը մեկնել Ֆրանսիա, Ֆորտ Բոյար հեռուստաշոուի նկարահանմանը։
2012 թվականի սեպտեմբերի 9-ին, 13 տարի ամուսնությունից հետո, դերասանի կինը 39-ամյա Վիկտորիա Մորոզովան Երուսաղեմի մանկաբարձական կլինիկաներից մեկում ունեցել է դուստր։ Աղջիկան անվանել են Մարիա[5]։
2015 թվականի մայիսի 31-ին Մակարսկիների ընտանիքում ծնվեց տղա, որին կոչեցին Իվան[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Кумир, или «звёздный час» Михаила Каплана»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2018-03-07
- ↑ «Не покидай меня, безумная мечта!..»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին։ Վերցված է 2018-03-07
- ↑ Антон Макарский мечтал стать физруком
- ↑ Макарский вжился в роль еврейского мужа
- ↑ Антон Макарский стал отцом // mail.ru
- ↑ У Антона и Виктории Макарских родился сын // Informing.ru, 31 мая 2015
- ↑ «"Ой, все!": Антон Макарский»։ Վերցված է 2016-08-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Մակարսկի. պաշտոնական Archived 2018-10-19 at the Wayback Machine.
- Макарский вжился в роль еврейского мужа Интервью Jewish.ru
- Антон Макарский и его дед Михаил Каплан встретятся в Израиле
- Сайт "Антон и Виктория Макарские"
|