Հոլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հոլոն
եբրայերեն՝ חולון
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Իսրայել, Մանդատային Պաղեստին
Հիմնադրված է1940 թ.
Առաջին հիշատակում1937
Մակերես20 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն197 935 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ33000
Պաշտոնական կայքholon.muni.il
Հոլոն (Աշխարհ)##
Հոլոն (Աշխարհ)
Location of Holon in the Tel Aviv District

Հոլոն (Եբրայերեն` חוֹלוֹן , արաբերեն `حولون Õūlūn), քաղաքը գտնվում է Թել Ավիվի հարավային ափամերձ հատվածում, Իսրայել։

Հոլոնը Գուշ Դանի քաղաքային շրջանի մի մասն է։ 2016 թվականին այնտեղ բնակվել է 190.838 մարդ։ Հոլոնն Իսրայելում համարվում է երկրորդ խոշորագույն արդյունաբերական շրջանը Հայֆայից հետո։

Էթմոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը կապված է երբայերեն «հոլոն» բառի հետ, որը նշանակում է «փոքրիկ ավազ»։ Քաղաքի անունը հիշատակված է նաև Աստվածաշնչում « Եվ Հոլոնն իր արվարձաններով և Դեբիրն իր արվարձաններով» (Book of Joshua, 21:15)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոն, 1945

Հոլոնը հիմնվել է 1935թվականին Թել Ավիվից վեց կիլոմետրերի վրա (3.7 miles)[3]։ Հրեական ներգաղթյալների, հոլանդացիների և լեհերի կողմից այնտեղ հիմնադրվել են Łódzia տեքստիլ գործարանը, ինչպես նաև շատ այլ ձեռնարկություններ[3]։ 1948 Արաբ-իսրայելյան պատերազմի առաջին ամիսներին Հոլոնն առաջին գծում էր։ Շարունակական կրակոցներ էին լսվում Թել Ա-Ռիշ գյուղի մոտ, քաղաքի հյուսիս-արևմտյան մասում- Արաբի արվարձան Ջեֆֆա և բախումներ են տեղի ունենում նաև Յուազար քաղաքի ուղղությամբ դեպի արևելք։ Հոլոնի վրա հարձակումը ավարտվեց հաղթանակով, Թել Ա-Ռիշի վրա տեղակայված Հագանահ զինվորական ստորաբաժանումները ջախջախվեցին։

Տեղական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանսուլ, Մանկական թանգարանի խորհրդանիշը

Հոլոնն անցկացնում է մի շարք գարնանային միջոցառումներ, այդ թվում` Պահքի ժամանակ (Yemay Zemer) «Երգի Օրեր» փառատոնը և կանանց մարտյան տոները Հոլոնիայի թատրոնում և այլ սրահներում։ Հոլոնում են անցկացվում նաև Գեղարվեստական մարմնամարզության գրան պրի մրցաշարերը[6]։

Իսրայելացի ջութակահար Pinchas Zukerman-ը երիտասարդ ջութակահարների համար քաղաքում անցկացնում է ամառային երաժշտական ճամբար.[7]

1993 թ. Քաղաքապետ Մոթի Սասսոնի ընտրությունից ի վեր, բազմաթիվ մշակութային ծրագրեր են իրականավվել։ Համարվելով որպես «մանկական քաղաք», Հոլոնը գտնվում է Հոլոնի միջոցառումներն անցկացվում են մանկական թանգարանի և «Mediatheque» երիտասարդական թատրոնի շենքերում[8]։ Հոլոնն ամեն տարի անցկացնում է փողոցային կառնավալ` Purim հրեական տոնին, և Adloyada տոնին։ Այդ տոներին ամենից ակտիվ պատրաստվում են երեխաները։ Հազարավոր երեխաներ՝ հագնված բեմական հագուստներով, փողոցները փակում են գունագեղ փչովի պաստառներով[9]։ 2010-ին Հոլոնի Տեխնոլոգիական ինստիտուտի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների ջանքերով բացվեց Հոլոնի դիզայնի թանգարանը, որն իր տեսակով Իսրայելի առաջին թանգարանն է։ 2013 թ. Հոկտեմբերին Հոլոնը հյուրընկալեց խոշոր միջազգային դիզայներների, ովքեր մասնակցեցին հոլոնյան նորաձևության շաբաթին (հայտնի է որպես HoF13), նրանց թվում էին «Milliner» Ստեֆին Ջոնսը եւ «Բիո Կուտյուր» (BioCouture) հիմնադիր Սյուզան Լեյը[10]։ Հոլոնի կինոթատրոնում անցկացվում է Նոր ԶԼՄ-ների արվեստի փառատոներիշարքը, որը համարվում է միակ թվային և մեդիա արվեստի փառատոնը Իսրայելում, 'Print Screen Festival'[11]։ Փառատոնը հիմնադրվել է 2010 թվականին։

Քաղաքի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի զինանշանը պատրաստված է վահանի ձևով, որի տակ ծածանվում է եբրայերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով քաղաքի անունը գրված ժապավենը։ Վահանը  կապույտ է, սպիտակ ֆոնի վրա։ Պատկերված է քաղաքի մի փոքրիկ հատված, ավազե բլրի լանջին ծառ է (սիկոմորա), հեռվում տներ են։ Իսկ ցուցատախտակին գրված է՝ «Անկախ ամեն ինչից, և հակառակ ամեն ինչի» (եբրայերեն՝ אף על פי כן ולמרות הכול‎):

Սամարիտան համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոնի սամարիտան սինագոգը

1954 թվականին Իսրայելի նախագահ Յիտժակ Բեն-Զվիի օգնությամբ սամարիտանները հաստատեցին Հոլոնի ծայրամասում[12]։

Հոլոնը մեկն է աշխարհի այն երկու քաղաքներից, որոնք սամարիտան համայնք ունեն, իսկ մյուսը` Գարիզիմ լեռան վրա գտնվող Կիրյաթ Լուզայի գյուղն է, որը Հարավ Արևմտյան Նաբլուսից բարձր է ։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոլֆսոն» հիվանդանոցը գտնվում է Հոլոն քաղաքում և սպասարկում է ինչպես քաղաքի, այնպես էլ ամբողջ մարզի բնակիչներին։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապոել Հոլոն (բասկետբոլ) – Պրեմիեր լիգա, 2008-ին երկրի չեմպիոն, 2009-ին նվաճել է պետական Գավաթը
Հապոել Հոլոն Զաֆրիրմ Ֆ. Ս. (ֆուտբոլ) –Ալեֆ Լիգա [3-րդ մակարդակ]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայնի թանգարան

Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է նշել ջրային զվարճանքի "Յամիտ — 2000" մեծ համալիրը, մանկական թանգարանը, Պերես այգին, Թել Գիբորիմ այգին, Մեդիաթեկ (Mediatheque) մշակույթի կենտրոնը, որն ունի նաև սեփական գրադարանն ու թատրոնը։ Հոլոնում է գտնվում նաև Վոլֆսոն հիվանդանոցային մեծ համալիրը։

  • Յամիտ — 2000 - Իսրայելի ամենամեծ ջրային զբոսայգիներից մեկն է։ Համալիրում գործում են մի քանի լողավազաններ, ավելի քան 20 ջրային բլուրներ, մարզասրահ և այլն։
  • «Մեդիատեկ» մշակութային կենտրոն, որը գործում է 2004 թվականից։ Համալիրում ժամանակակից գրադարանն է, վեց լեզուներով գրականությամբ, «Սինեմատեկ» կինոթատրոնի շենքը։
  • Թել-Գիբորիմ այգի - երիտասարդական մեծ այգի, որն ունի նաև «Ֆիլբոքս» անվանումը, տեղակայված է Թել Գիբորիմի լեռների վրա,

բազմաթիվ մարգագետիններ հանգստի համար, ամֆիթատրոն, հարթակ՝ անվաչմուշկներով սահողների համար, կածաններ հետիոտների և հեծանվային զբոսանքի համար։

  • Պերես զբոսայգի։ Այգում կա ջրվեժի նմանվող շատ գեղեցիկ շատրվան։
  • Իսրայելյան մանկական թանգարան, որը տեղակայված է Պերես զբոսայգում։ Թանգարանի բացումը կատարվել է 2001 թվականին և այդ ժամանակից ի վեր այցելուների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Այս թանգարանը նախատեսված է 4 - 12 տարեկան երեխաների համար[13]. Էքսկուրսիայի տևողությունը գերազանցոմ է 2 ժամը։ Սա միակ մանկական ինտերակտիվ թանգարանն է Իսրայելում[14]։ Թանգարանն առաջարկում է իր այցելուներին՝ ճանաչել շրջապատող աշխարհն իրենց հետ միասին[15]։
  • Դիզայնի թանգարան 2010 թվականի մարտին Ռոնա Արադայի նախագծով Հոլոնում բացվեց այս թանգարանը[16]:Թանգարանը նախատեսված է արվեստի բոլոր ճյուղերի և դիզայներական ուղղությունների համար։ Տարածքը կազմում է 3700 մ²[17]։ Թանգարանը համարվում է իր տեսակի մեջ առաջինը երկրում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — ISSN 0081-4679
  2. «The Story of Holon:Making Sand Dunes Sophisticated». Isrealli.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  3. 3,0 3,1 Իսրայելի իշխանության տակ, Զեև Վիլնայ, Համկոր Պրեսս, Երուսաղեմ, 1972, p.239
  4. 4,0 4,1 «Haim Kugel». Holon City. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  5. «Pinhas Eylon». Holon City. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  6. «Festivals». Holon Municipality. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  7. «Israeli cultural scene explodes with dynamic music, fiction, art». Jweekly. 1998 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Post-championship Holon dreams of prosperity, tourism – Haaretz – Israel News». Haaretz. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  9. Purim parade in Holon, Jerusalem Post
  10. Handwerker, Haim (2013 թ․ սեպտեմբերի 10). «Holon Fashion Week attracts big industry names». Haaretz. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  11. «Print Screen Festival, official homepage». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  12. «Samaritans». Jewishmag.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  13. «Израильский детский музей в Холоне». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  14. «Детский музей в Холоне». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Израильский Детский Музей в Холоне». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  16. «Рон Арад спроектировал Музей дизайна в Холоне». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Музей дизайна в Холоне». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Holonին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոն» հոդվածին։