Անձնակազմ (ֆիլմ, 1979)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անձնակազմ
Экипаж
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրաղետ-ֆիլմ
Թեմաօդագնացություն
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորAlexander Mitta
Սցենարի հեղինակYuli Dunsky
ԴերակատարներԳերոգի Ժժենով, Լեոնիդ Ֆիլատով[1], Ալեքսանդրա Յակովլևա, German Yushko և Anatoly Vasilyev
ՕպերատորՎալերի Շուվալով
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն124 րոպե

Անձնակազմ (ռուս.՝ Экипаж), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որն ընդգրկում է ֆիլմ-աղետին բնորոշ տարրեր[2]: Կինոնկարը նկարահանվել է Ալեքսանդր Միտտայի կողմից՝ 1979 թվականին: 1980 թվականի կինովարձույթում այն զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ավելի քան 71,1 միլիոն հանդիսատես: Ֆիլմի առաջին մասը կենցաղային մելոդրամա էր, իսկ երկրորդը՝ ֆիլմ-աղետ[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն ընթանում են ԽՍՀՄ-ում, 1970-ականների վերջերին: Գլխավոր հերոսները «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Տու-154Բ ուղևորատար ինքնաթիռի անձնակազմի անդամներն են, ովքեր իրականացնում են միջազգային չվերթեր: Անձնակազմի հրամանատար Անդրեյ Տիմչենկոյի ընտանիքում խնդիրներ կան: Նրա ուսանողուհի դուստրը՝ Նատաշան, հղիացել էր, սակայն ամուսնանալ չէր ուզում: Չնայած ծանր ընթացող հղիությանը, այնուամենայնիվ որոշում է ծննդաբերել:

Անձնակազմի մյուս անդամը բորտինժեներ Իգոր Սկվորցովն էր, ով հրապուրիչ կնամոլ էր և մեկը մյուսի հետևից փոխում էր աղջիկներին: Այդպես նա հրապուրում է նաև ուղեկցորդուհի Թամարային, ով նրա հին ընկերոջ՝ Անդրեյ Տիմչենկոյի թոռնուհին էր: Աղջիկն իրականում սիրահարվում է Իգորին, սակայն վերջինս չի ցանկանում ընտանիք կազմել: Բացի այդ, Իգորի նախկին սիրուհիներից մեկը վարկաբեկում է նրան Թամարայի առջև և Թամարան լքում է Իգորին: Վերջինս առաջարկություն է անում Թամարային, սակայն մերժում է ստանում: Անդրեյ Տիմչենկոն Իգորին սրիկա է համարում և զգուշացնում, որ նա այդ անձնակազմի հետ թռչելու է վերջին անգամ:

Մոսկվայում Իգոր Սկվորցովը պատահաբար հանդիպում է Վալենտին Նենարոկովին, ով իրենց անձնակազմի նախկին անդամներից էր և ընտանիքում լուրջ խնդիրներ ուներ: Վալենտինն ամուսնանալով, հեռացել էր ավիաջոկատից՝ փոքր ավիացիա և ուղղաթիռի օդաչու էր, սակայն ընտանեկան կյանքը չէր դասավորվել՝ կնոջ հետ մշտական վեճերի պատճառով: Նրա որդին, ընտանեկան ծանր դրության պայմաններում տառապում էր կակազությամբ: Վալենտինն ամուսնալուծվում է և դատարանի որոշմամբ որդին մնում է մոր հետ: Ամուսնալուծությունից հետո կինը խոստովանում է, որ երբեք չի սիրել Վալենտինին: Հերթական բուժզննումից հետո, առողջական խնդիրների պատճառով երկրորդ օդաչուին դուրս են գրում և Սկվորցովի խնդրանքով Տիմչենկոն օգնում է Նենարոկովին՝ վերադառնալ մեծ ավիացիա:

Օդանավի անձնակազմը, արդեն իսկ նոր երկրորդ օդաչու Նենարոկովի հետ, առաջադրանք է ստանում իրագործել բարդ չվերթ՝ դեպի երկրաշարժից տուժած նավթագործների լեռնային Բիդրի քաղաքը[4], որպեսզի տարհանեն այնտեղ գտնվող խորհրդային աշխատակիցներին: Այդ ժամանակ երկրաշարժը կրկնվում է: Օդանավակայանի շուրջը, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, ամեն-ինչ այրվում էր ու փլուզվում, մարդիկ սարսափահար են և հանկարծ խուճապ է սկսվում: Թռիչքուղին վնասվել էր և թռչելն անհնարին էր դարձել: Ստորերկրյա ցնցումներից առաջացած սելավային հորձանուտը ավերում է նավթավերամշակման գործարանը, որը գտնվում էր լեռներում և վառվող նավթանյութերի հեղեղները հոսում են դեպի օդանավակայան: Տիմչենկոն թռչելու որոշում է կայացնում: Վառվող նավթի հեղեղները լցվում են օդանավակայանի տարածք և ինքնաթիռն օդ է բարձրանում վերջին վայրկյաններին: Թռիչքի պահին լուսավորության ընկնող հենասյունը վնասում է ինքնաթիռի պոչային մասը, որի պատճառով արգելափակվում է բարձրության ղեկը և օդանավի իրանի վրա ճեղք է գոյանում՝ վերացնելով սրահի հերմետիկությունը:

Նենարոկովն ու Սկվորցովը հատում են հերմետիկ նավակողքը և հերթականությամբ մոտենում վնասված մասերին: Նրանց հաջողվում է ազատել բարձրության ղեկը, սակայն իրանի ճեղքվածքը շարունակում է մեծանալ: Վառելիքի պակասի պատճառով անձնակազմի հրամանատարը որոշում է վայրէջք կատարել Շերեմետևո օդանավակայանում՝ անտեսելով եղանակային վատ պայմանները: Այնտեղ արդեն պատրաստ էին ընդունելու վնասված ինքնաթիռի վթարային վայրէջքը: Արգելակման պահին ինքնաթիռի պոչային հատվածը պոկվում է, սակայն անձնակազմը բարեհաջող կերպով կարողանում է ավարտին հասցնել այդ դժվարագույն չվերթը:

Անձնակազմը բուժզննում է անցնում և Տիմչենկոյին արգելում են հետագայում թռչել: Վերջինս սրտի նոպա է ունենում: Հոսպիտալում նրան այցելում է անձնակազմը: Սկվորցովն հայտնում է, որ ամուսնանում է Թամարայի հետ: Ֆիլմի վերջում ցուցադրվում է Տու-134 ինքնաթիռի թռիչքը, որտեղ ուղեկցորդուհի Թամարայի ձայնը հայտարարում է, որ օդանավի հրամանատարն է Վալենտին Գեորգիևիչ Նենարոկովը:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Գեորգի Ժժենով Անդրեյ Տիմչենկո, անձնակազմի հրամանատար
Անատոլի Վասիլև Վալենտին Նենարոկով, երկրորդ օդաչու
Լեոնիդ Ֆիլատով Իգոր Սկվորցով
Ալեքսանդրա Յակովլևա Թամարա
Իրինա Ակուլովա Ալևտինա, Նենարոկովի կինը
Եկատերինա Վասիլևա Աննա, Տիմչենկոյի կինը
Գալինա Գլադկովա Նատաշա, Տիմչենկոյի դուստրը
Կոմակի Կուրիհարա Կումիկո Մորիմիցու, պատանդուհի
Ելենա Կորենևա Նոննա, Սկվորցովի նախկին սիրուհին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ, Ալեքսանդր Միտտա սցենարիստ
Ալեքսանդր Միտտա ռեժիսոր
Վալերի Շուվալով օպերատոր
Ալֆրեդ Շնիտկե կոմպոզիտոր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականին XXIII Համամիութենական կինոփառատոնում (Դուշանբե), ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին[5]:
  • 1980 թվականին Դուշանբեում կայացած Համամիութենական կինոփառատոնում ֆիլմի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն արժանացել է հատուկ մրցանակի:
  • 1981 թվականին ֆիլմն արժանացել է Չեխոսլովակիայում կայացած աշխատավորների կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://stopklatka.pl/film/samolot-w-plomieniach
  2. Лидеры кинопроката СССР. «Мосфильм»
  3. Как снимали «Экипаж» «АиФ» Суперзвёзды, выпуск 19 (49) от 4 октября 2004 г.
  4. Город вымышленный, географически находится где-то на юго-востоке от европейской части СССР
  5. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, стр. 83.