Անձրևի հետքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևի հետքը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1991
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Nakhabtsev?
ԴերակատարներՅուոզաս Բուդրայտիս, Նադեժդա Սմիրնովա, Լեոնիդ Կուրավլյով և Եկատերինա Վասիլևա

«Անձրևի հետքը» (ռուս.՝ «След дождя»), 1991 թվականի գեղարվեստական ֆիլմ[1], կինոգործիչ Վլադիմիր Նախաբցև կրտսերի ռեժիսորական նորամուտը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելուց հետո Անդրեյ Բերգերը ընդմիշտ հեռանում է Խորհրդային Միությունից՝ թողնելով սիրելի կնոջը՝ Տատյանային և իր մտերիմներին։ Տարիներ անց Անդրեյը, որը հայտնի դաշնակահար և դիրիժոր է դարձել, հյուրախաղերով մեկնում է Մոսկվա։ Ի զարմանս իրեն՝ նա կարծես վերադառնում է իր երիտասարդության տարիներին՝ ամուրիական խնջույքներ լավագույն ընկերոջ՝ Պաշայի հետ, գիշերային փողոցային արկածներ, հանդիպում և դժվարին զրույց Տատյանայի հետ... Բայց հիմնական ցնցումը սպասում է Անդրեյին առջևում. նա առաջին հայացքից սիրահարվում է Լիզավետա անունով հմայիչ երիտասարդ կնոջը, որը Տատյանայի դուստրն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուոզաս Բուդրայտիս - Անդրեյ Անդրեևիչ Բերգեր
  • Նադեժդա Սմիռնովա - Լիզավետա
  • Լեոնիդ Կուրավլյով - Պավել Սերգեևիչ
  • Եկատերինա Վասիլևա - Տատյանա
  • Եվգենի Գերչակով - օտարերկրացի, Բերգերին ուղեկցող
  • Ալեքսանդր Բոբրովսկի - Վասիլի
  • Գալինա Ստախանովա - Աննա Սերգեևնա, Գեորգի Ստեպանովիչի քարտուղարուհին
  • Ելենա Սկորոխոդովա - Նատաշա, թարգմանիչ
  • Վալենտինա Բերեզուցկայա
  • Լևոն Օգանեզով - բարմեն
  • Իգոր Կան - հարբեցող
  • Անատոլի Մանկե - Գեորգի Ստեպանովիչ
  • Օլգա Բոգաչևա - Բերգերի մայրը
  • Իննա Միլորադովա - Նատաշա
  • Ելենա Սամսոնովա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Նախաբցև կրտսեր
  • Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Բելոշնիկով, Նադեժդա Սմիռնովա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Նախաբցև
  • Նկարիչ՝ Անդրեյ Մոդնիկով, Ելենա Չերյոմիխ
  • Մոնտաժող՝ Վալերի Բելով
  • Ֆիլմի տնօրեն՝ Էսկենդեր Ամետով[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անձրևի հետքը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Անձրևի հետքը» ֆիլմը kinopoisk.ru կայքում