Փայտփորիկի գլուխը չի ցավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտփորիկի գլուխը չի ցավում
ռուս.՝ Не болит голова у дятла
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴինարա Ասանովա
Սցենարի հեղինակՅուրի Կլեպիկով
ԴերակատարներԵլենա Ցիպլակովա և Եկատերինա Վասիլևա
ՕպերատորԴմիտրի Դոլինին
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն73 րոպե
IMDbID 0156836

«Փայտփորիկի գլուխը չի ցավում» (ռուս.՝ «Не болит голова у дятла»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Դինարա Ասանովան[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1974 թվականին։

Ֆիլմում իր առաջին դերն է կատարել Ելենա Ցիպլակովան, որը հետագայում դարձել է հայտնի դերասանուհի և կինոռեժիսոր։ Կինոնկարը նաև առաջինն է ԽՍՀՄ-ում, որի նկարահանումների ժամանակ օգտագործվել է կինոժապավենի լրացուցիչ չափաքանակային լուսարձակման տեխնոլոգիան՝ պատկերի գույնը կառավարելու համար[4]։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1975 թվականի նոյեմբերի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դասարանի աշակերտ Սևա Մուխինը (Մուխա (Ճանճ) մականունով) տարված է երաժշտությամբ և սովորում է նվագել հարվածային գործիքներ։ Նա ակնածանքով է նայում տեղի ակումբում ջազային համույթի փորձին և ցանկանում է նույնպես նվագել խմբում։ Բայց մինչ այդ երաժշտության համար նրա վրա բարկանում են և՛ իր ավագ եղբայրը, որը բասկետբոլիստ է և իրենց քաղաքի հայտնի անձանցից), և՛ հարևանը՝ վարսավիր «Ստական Ստականիչը», որը Սևայի բացակայության ժամանակ փորձում է նրա թմբուկները հանձնել որպես մետաղի ջարդոն։

Սեւան սիրում է իր համադասարանցուն՝ գեղեցկուհի Իրինա Ֆեոդորովային։ Նրանք լավ ընկերներ են, սակայն նրանց հարաբերությունները չի կարելի համարել իդեալական, քանի որ նրանք հաճախ վիճում են, ապա հաշտվում։ Բացի այդ, Սևան խանդում է Իրային ինչ-որ Վալերկայի հանդեպ, որի մասին աղջիկն ասում է, որ նա ամեն ինչ գիտի, նույնիսկ գիտի՝ «որտեղ են մորեխի ականջները»։

Ամառային արձակուրդի ժամանակ Սևան կարողանում է համախոհներ հավաքել և երաժշտական խումբ ստեղծել։ Հետո նա մեկնում է ամառային ճամբար։ Մինչդեռ Իրան գնում է իրենց համադասարանցի Բուլկինի («Բատոն») մոտ և ասում է, որ հեռանում է քաղաքից, քանի որ իր զինվորական հորը տեղափոխում են Մուրմանսկ։ Իրան այդ մասին գրում է Մուխային ուղղված նամակում, վերջինս ոտքով գնում է քաղաքի երկաթուղային կայարան և վազում գնացքի հետևից, որով հեռանում է Իրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաշա Ժեզլյաև – Սևա Մուխին (Մուխա)
  • Լենա Ցիպլակովա – Իրա Ֆեոդորովա
  • Սաշա Բոգդանով – Լյովա Բուլկին (Բատոն)
  • Իրա Օբոլսկայա – Կապա Տարարուխինա
  • Դենիս Կոզլով – Միշա
  • Անդրեյ Նիկիտին – Գավրիլա
  • Յուլյա Շիշկինա – Դաշա
  • Եկատերինա ՎասիլևաՏատյանա Պետրովնա, ուսուցիչ, Մուխայի դասղեկը
  • Նիկոլայ Գրինկո – Մուխայի հայրը (դերը հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Տատյանա Վոլկովա – Մուխայի տատը
  • Պավել Ռոստովսկի – Անդրեյ Մուխին
  • Միխայիլ ՍվետինՍտեպան Ստեպանովիչ, Ստական Ստականիչ (դերը հնչյունավորել է Ալեքսեյ Կոժևնիկովը)
  • Վլադիմիր Վասիլկով – հարվածային գործիքներ նվագող
  • Ռոստիսլավ Չեվիչելով – ֆլեյտահար
  • Անատոլի Կովալենկո – ֆլեյտահար
  • Բորիս Լեբեդինսկի – կիթառահար
  • Էդուարդ Լևկովիչ – կիթառահար

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Կլեպիկով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Դինարա Ասանովա
  • Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Դոլինին
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Սվետոզարով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Անդրեև
  • Ռեժիսոր՝ Լյուդմիլա Կրիվիցկայա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինգրադի ստեղծագործական երիտասարդության II ստուգատեսի մեդալ և դափնեկրի դիպլոմ Դ. Ասանովային (1976)
  • Լենինգրադի ստեղծագործական երիտասարդության III ստուգատեսի դափնեկրի կոչում Վ. Սվետոզարովին (1978)

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում, որտեղ ընդունված չէ ազգանուն ունենալ, նրան կոչել են Մուխա (Ճանճ)։ Եվ նա նման է ճանճի։ Անբարետես, գզգզված ու ձանձրացնող։ Գրեթե մինչև ծնկները կախված շապիկով՝ գունաթափված համարը կրծքին։ Մարզաշապիկը ժառանգաբար անցել է օրինակելի ավագ եղբորից՝ մարզիկից, որին Սևկային խորհուրդ են տվել նմանվել խոհեմ մեծահասակները։ Եվ որին նա բոլորովին չէր պատրաստվում նմանվել, քանի որ նա չէր պատրաստվում նմանվել որևէ մեկին։ Մուխան իրեն թույլ էր տալիս լինել ինքը և իր համար, շքամուտքում կանգնել գլխի վրա, ճոճվել երկաթե դարպասի վրա և հուսահատորեն սիրել բարակիրան փոքրիկ աղջկան՝ սև հյուսերով և վերին շրթունքի վրա սև խալով։ Եվ ոլեգին կերպով թմբուկով նվագել նորաձևությունից դուրս եկած ջազի ռիթմերը։ Անպետք իրերի հետ ձեղնահարկ վտարված փոքրիկ ըմբոստը, ինչպես ձանձրացնող ճանճը պատուհանին, մոլեգնած ու շնչակտուր խփում էր իր անհնարին հարվածային գործիքներին՝ փայտերով ճեղքելով փոշոտ օդը։

— Դմիտրի Սավելև, «Сеанс» հանդես[5]

Ֆիլմի անվանումը արտացոլում է այն հայտնի փաստը, որ փայտփորիկներն իսկապես գլխացավից չեն տառապում, թեև օրական 12 հազար անգամ հարվածում են փայտին։ Փայտփորիկի գլուխը չցավելու պատճառի հայտնաբերման համար Կալիֆոռնիայի համալսարանից ամերիկացի գիտնականներ Իվան Շվաբը և Ֆիլիպ Մեյուն 2006 թվականին ստացել են Իգնոբելյան մրցանակ. պարզվել է, որ դա տեղի է ունենում փայտփորիկների գանգի հատուկ կառուցվածքի շնորհիվ, որի ոսկորներն ունեն ծակոտկեն կառուցվածք, և ուղեղը պաշտպանում են հարվածների ժամանակ ցնցումից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Архангельске показали фильм про арктическое Зазеркалье
  2. Отар Иоселиани: "Политика не может быть целью искусства"
  3. «Киноленты о Москве бесплатно покажут ко Дню города в Новогирееве». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  4. Техника кино и телевидения, 1978, էջ 25
  5. «Фильм Не болит голова у дятла». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  6. ««Шнобелевская премия» досталась ученому, который выяснил, почему не болит голова у дятла». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. М. Щедринский Дополнительная дозированная засветка как техническое и художественное средство(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1978. — № 3. — С. 25—29. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]