Jump to content

Վալս (ֆիլմ, 1969)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալս
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Տիտով
Սցենարի հեղինակElena Kaplinskaya?
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Վալս» (ռուս.՝ «Вальс»), 1969 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Տիտովը Լենինգրադի շրջափակման օրերին մարդկանց ծանր կյանքի մասին։ Տիտովի առաջին լիամետրաժ կինոնկարն է և նկարահանվել է Մոսֆիլմում՝ ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է հերոս-քաղաք Լենինգրադի, նրա պաշտպանների ու բնակիչների, գերմանաֆաշիստական զորքերի կողմից քաղաքի շրջափակման օրերին դրամատիկ առօրյայի մասին։ Մի կոմունալ բնակարանի օրինակով ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել պաշարման ժամանակ և ինչպես է ողբերգությունը համախմբել քաղաքի բնակիչներին[2][3]։

Լենինգրադյան ընտանիքն իր մոտ է վերցնում Պետյա անունով մի տղայի այն բանից հետո, երբ նրա մայրը մահանում է։ Նրա կրտսեր եղբայրն անհետանում է։ Հետագայում Պետյան մեկնում է աշխատելու գործարանում, որտեղ գտնում է իր կրտսեր եղբորը՝ Վովային, որին նա խնամում է և փորձում է փոխարինել ծնողներին[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Նիկոնով – Պետյա Ֆրոլով
  • Իրինա Վառլեյ – Տոնյա
  • Ալիսա ՖրեյնդլիխՄարուսյա, տնային աշխատող
  • Օլգա Գոբզևա – Աննա Բորիսովնա, մայր
  • Ալլա Մեշչերյակովա – Եկատերինա Ֆրոլովա
  • Եկատերինա ՎասիլևաԹամարա
  • Իգոր Յասուլովիչ – սերժանտ Վոլոդյա
  • Նիկիտա Պոդգորնի – Սերգեյ Արկադևիչ
  • Իգոր Լեդոգորով – Նիկոլայ Պետրովիչ Ֆրոլով
  • Վիկտոր Ֆիլիպով – Սերգեյ Արկադևիչի ուղարկած մարդը
  • Նիկոլայ Պարֆյոնով – Ֆեոդոր Սեմյոնովիչ, կառավարիչ
  • Վալենտինա Անանինա – գործարանի բանվոր (լուսագրերում նշված չէ)
  • Յակով Լենց – ծերունի այգեպան (լուսագրերում նշված չէ)

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Վինոգրադովա - Տոնյա - Իրինա Վարլեյի դերը
  • Կլարա Ռումյանովա - փոքրիկ տղան, որը բղավում է՝ «Պատերազմ է սկսվե՜լ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вальс (1969) — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  2. «27 МАРТА ИСПОЛНИЛОСЬ БЫ 75-ЛЕТ КИНОРЕЖИССЕРУ ВИКТОРУ ТИТОВУ».
  3. «Фильм «Вальс» 1969: актеры, время выхода и описание на Первом канале / Channel One Russia». Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  4. «Вальс». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.