Ճաշկերույթ (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Գարրի Բարդին |
Հնչյունավորում | Գեորգի Բուրկով, Ալեքսեյ Բորզունով, Նատալյա Տենյակովա, Մարինա Նեյոլովա, Վյաչեսլավ Նևիննի, Արմեն Ջիգարխանյան, Բորիս Նովիկով և Եկատերինա Վասիլևա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1986 |
bardin.ru/f1986.htm |
Ճաշկերույթ (ռուս.՝ Банкет), ռեժիսոր Գարի Բարդինի ծավալային անիմացիոն մուլտֆիլմը, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1986 թվականին։ Տևողությունը 10 րոպե է։ Ֆիլմը նկարահանվել է ալկոհոլի դեմ գորբաչովյան պայքարի ամենաթեժ շրջանում։ Այս ֆիմը մեծահասակների համար է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներից մեկի ծննդյան օրն է, ինչի առթիվ այդ օրը նրա տանը հավաքվել են անտեսանելի հյուրեր։ Նրանք ուտում են, առանց չափի խմում և պարում։ Ճաշկերույթն ավարտվում է հարբած ծեծկռտուքով, որի արդյունքում հյուրերից մեկը մահանում է (անձեռոցիկը` կրծքին)` գլխին շամպայնի շշից ստացած հարվածից, իսկ մյուս հյուրերը խուճապի են մատնվում ու փախչում։ Վերջում ցուցադրվում է հերոսի մոր հեռագիրը։
Ֆիլմն ստեղծված է խնջույքի սեղանի որոշակի առարկանների հիման վրա, որտեղ գլխավոր հերոսները անտեսանելի մարդիկ են։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- սցենարի հեղինակ և ռեժիսոր` Գարի Բարդին
- Բեմադրող նկարիչ` Նիկոլայ Տիտով
- Կինոօպերատոր` Սերգեյ Խլեբնիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Իրինա Սոբինովա-Կասիլ, Օլգա Պանոկինա, Սերգեյ Օլիֆիրենկո
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժող` Նադեժդա Տրեշովա
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Դերերը հնչյունավորել են
- Եկատերինա Վասիլևա` Ակնոցով կին
- Մարինա Նեյոլովա` Ծիծաղող կին
- Նատալյա Տենյակովա` Վասիլի Պետրովիչի կինը
- Ալեքսեյ Բորզունով`վիրախոտ
- Գեորգի Բուրկով` Վասիլի Պետրովիչ
- Արմեն Ջիգարխանյան` Տղամարդ, ասում է` «Գրողը տանի»
- Վլյաչեսլավ Նեվիննի` Տղամարդ, ասում է` «Լավ ենք նստել»
- Բորիս Նովիկով` սեղանը գլխավորող տղամարդը` անձեռոցիկը կրծքին
- Դեկորները պատրաստել են` Ն. Զակլյակով, Վ. Գրիշին, Մ. Կոլտունով, Վ. Պետրով
- Նկարահանող խմբի տնօրեն` Գրիգորի Խմարա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի իջազգային կինոփառատոնի մասնակցության դիպլոմ (1987)։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի սկզբում և խնջույքի սեղանը բացելիս լսվում է Պյոտր Չայկովսկու երաժշտությունը «Քնած գեղեցկուհին» բալետից, իսկ պարերիի ժամանակ հնչում է «Մալինովկայում մի ձայն լսվեց» երգը։
- Տեսարաններից մեկը ոչ թե ստեղծված է անիմացիայով, այլ նկարահանված է «կենդանի»։ Այդ տեսարանի համար սեղանի տակ են մտել Գարի Բարդինը և Յուրի Նորշտեյնը և ցնցել այն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мультфильм «Банкет». Страница на официальном сайте Гарри Бардина.
- «Банкет» — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- «Банкет» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Банкет»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|