Եգոր Բուլիչովն ու մյուսները
Եգոր Բուլիչովն ու մյուսները ռուս.՝ Егор Булычов и другие | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Սոլովյով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Սոլովյով |
Դերակատարներ | Միխայիլ Ուլյանով |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Եգոր Բուլիչովը և մյուսները» (ռուս.՝ «Егор Булычов и другие»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Մ. Գորկու համանուն պիեսի էկրանավորումը։ Սերգեյ Սոլովյովի[1][2][3] (այն ժամանակ ՎԳԻԿ-ի շրջանավարտ) առաջին աշխատանքն է լիամետրաժ կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կոստրոմա քաղաքում 1917 թվականին՝ փետրվարյան իրադարձություններից առաջ։ Եգոր Բուլիչովը, որը հարուստ ռուս արդյունաբերող է, ծանր հիվանդացել է։ Կանխազգալով իր մահը և հասարակության մեջ սպասվող մեծ փոփոխությունները՝ Բուլիչևը հիշում է իր կյանքը և ափսոսում, որ այն սխալ է ապրել։ Բուլիչովը, վերջին ուժերն օգտագործելով, վիճում է հոգով իրեն օտար մարդկանց հետ, ովքեր շրջապատում են նրան՝ ձախողված կառավարիչ Բաշկինը, հոգևորական Պավլինը։ Մինչդեռ կյանքը շարունակվում է. ընտանիքն ու մեռնողի մերձավորներն աստիճանաբար սկսում են կիսել Ժառանգությունը, իսկ Բուլիչովի դուստրը պատրաստվում է նշանադրության։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Ուլյանով – Եգոր Բուլիչով
- Մայա Բուլգակովա – Քսենյա, Բուլիչովի կինը
- Զինաիդա Սլավինա – Վարվառա, Քսենյայի ավագ դուստրը
- Եկատերինա Վասիլևա – Ալեքսանդրա, կրտսեր, ապօրինի դուստր
- Անատոլի Ռոմաշին – Անդրեյ Զվոնցով, Վարվառայի ամուսինը
- Ռիմա Մարկովա – մայրապետ Մելանյա, կնոջ քույրը
- Նինա Ռուսլանովա – Գլաֆիրա, սպասուհի
- Եֆիմ Կոպելյան – Վասիլի Դոստիգաև, գործընկեր
- Վալենտինա Շարիկինա – Ելիզավետա, Դոստիգաևի կինը
- Ելենա Սոլովեյ – Անտոնինա, Դոստիգաևի դուստրը
- Գեորգի Բուրկով – Ալեքսեյ, Դոստիգաևի որդին
- Յուրի Նազարով – Յակով Լապտև, Բուլիչովի սանիկը
- Վլադիմիր Եմելյանով – Մոկեյ Պետրովիչ Բաշկին, կառավարիչ
- Լև Դուրով – շեփորահար Գավրիլա
- Լեոնիդ Իուդով – Դոնատ
- Եվգենի Ստեբլով – Ստեպան Տյատին, Զվոնցովի զարմիկը[4]
- Եվգենի Տետերին – բժիշկ
- Վյաչեսլավ Տիխոնով – հոգևորական Պավլին
- Իվան Լապիկով – շղթաներով խելագար
- Վերոնիկա Վասիլևա – էպիզոդ
- Օլգա Պրոխորովա – էպիզոդ
Նկրահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սերգեյ Սոլովյով
- Օպերատոր՝ Լեոնիդ Կալաշնիկով
- Նկարիչ՝ Ալեքսանդր Բորիսով
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
- Կոստյումների նկարիչ՝ Գաննա Գանևսկայա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եգոր Բուլիչովն ու մյուսները» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1971 դրամա ֆիլմեր
- 1971 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային արկածային ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Մաքսիմ Գորկու ստեղծագործությունների էկրանավորումներ
- Սերգեյ Սոլովյովի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1917 թվականին