Վերոնիկա Վասիլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Վասիլևա
Ծնվել էսեպտեմբերի 20, 1920(1920-09-20)[1]
ԾննդավայրՍամարա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունիսի 15, 2005(2005-06-15)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վերոնիկա Իգորևնա Վասիլևա (ռուս.՝ Васи́льева Верони́ка (Ве́ра) И́горевна, սեպտեմբերի 20, 1920(1920-09-20)[1], Սամարա, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 15, 2005(2005-06-15)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (հունվարի 16, 1976)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Վասիլևան ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 20-ին Սամարայում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1938-2005 թվականներին եղել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի։ Պատերազմի տարիներին խաղացել է թատրոնի Ռազմաճակատային մասնաճյուղում, որը հասել է մինչև Վիեննա[2]։

Ամենահայտնի դերերից է մադամ Լուիզայի դերը Պիեռ Շենոյի «Եղե՛ք առողջ» պիեսում։ Դերասանուհին ավելի քան 20 տարի մարմնավորել է այս դերը[2]։

Մահացել է 2005 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (հողակտոր 4)[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1959 Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Զինկա
Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ Զելիմա և Ցաննի
Ալեքսանդր Կոռնեյչուկ Սրտի հիշողությունը Արիշա
Մաքսիմ Գորկի Արևի զավակները Լուշա
Ալեքսանդր Ֆրեդրո Տիկնայք և գուսարները Զուզյա
Մոխրոտիկը Մարիաննա
Մարկ Տվեն Հեքլբերի Ֆիննի արկածները Սիդ Սոյեր
Ֆեոդոր Դոստոևսկի Ապուշը Պաշա
Անատոլի Սաֆրոնով Խոհարարուհին Տաիսիա
Ալեքսեյ Արբուզով Կորսված երազ Աննա Չերյոմուշկինա
1961 Անատոլի Սաֆրոնով Խոհարարուհին ամուսնացած է Նյուրա
Մարեկ Մոձելևսկի Թագադրում փոստատար
Վադիմ Կորոստիլյով Իվան ոչ ահեղի մասին կեչու հոգի
Անմահը Լենոչկա
Վլադիմիր Մասս Ինչ-որ տեղ Մոսկվայում զենիթային հրետավոր
Ալեքսանդր Կոռնեյչուկ Եկեք Զվոնկովոյե Օլյա
Վիկտոր Հյուգո Թշվառները աղջնակ
Մաքսիմ Գորկի Եգոր Բուլիչովը և ուրիշները Տաիսիա
Ուիլյամ Շեքսպիր Վերոնացի երկու ազնվական Լյուչետտա
Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլիետ Տիբալտի մանկլավիկ
Ուիլյամ Շեքսպիր Համլետ դերասան-նախերգող
Լիդիա Սեյֆուլինա Վիրինեա կին
Նիկոլայ Պոգոդին Զենքով մարդը աման լվացող կին
Անատոլի Գրեբնև Գործարար կնոջ կյանքից Երմակովա
Յուրի Կլարով Անցած-գնացած օրերի գործեր երկրորդ ազնվակիրթ կին
Մերի Չեյզ Սպիտակ ճագար Միսիս Շովենե
1983 Պիեռ Շենո Եղե՛ք առողջ Լուիզա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1987 Տասներեքերորդ նախագահը Խալիդա
1985 Եղե՛ք առողջ Լուիզա
1981 Իվան ոչ ահեղի մասին կեչու հոգի
1979 Ապուշը անգլոմանի կին
1978 Այն ժամանակ Սևիլյայում աղախին
1974 Хождение по мукам Աննա Իվանովնա
1971 Արքայադուստր Տուրանդոտ
1971 Եգոր Բուլիչովը և ուրիշներ դրվագ
1963 Ես քայլում եմ Մոսկվայով կոնֆերանսիե
1959 Քաղաքն արշալույսին երգչախումբ
1953 Եգոր Բուլիչովը և ուրիշներ Տաիսիա
1950 Խաղաղ օրերին Զինա

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ձայն
1981 Մորոզ Իվանովիչ տատիկ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 22, 1993)
  • Կարմիր աստղի շքանշան (1945)
  • Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» (1943)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Вероника Васильева». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]