Սառցե մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեպալի վանքերից մեկում գտնվող իր, որը տեղի բնակիչները համարում են սառցե մարդու գլխամաշկ:

Սառցե մարդ (սասքվոչ, բիգֆութ), լեգենդար մարդանման արարած, իբրև թե Երկրի տարբեր բարձր լեռնային ու անտառային գոտիներում բնակվող։ Նրա գոյությունը հաստատում են բազմաթիվ էնտուզիաստներ, սակայն այս պահին պաշտոնապես ապացուցված չէ։ Վարկած կա, որ այն մնացուկային հոմինիդ է (անգլ.՝ relict hominid, լատիներեն relict` վաղ անցյալի մնացորդ և homo՝ մարդ բառերից), այսինքն կաթնասուն, որը պատկանում է պրիմատների դասին և մարդկանց ցեղին:

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

"Սառցե մարդկանց հետ հանդիպածները" հաճախ նկարագրում են արարածների, որոնք տարբերվում են ժամանակակից մարդուց մարմնի ավելի մկանոտ կառուցվածքով, գանգի սուր ձևով, ավելի երկար ձեռքերով, կարճ վզով և խոշոր ստորին ծնոտով, սև, սպիտակ կամ մոխրագույն խիտ մազածածկույթով պատված մարմնով։ Դեմքը մուգ գույնի է։ Գլխի մազերն ավելի երկար են, քան մարմնինը։ Բեղեր կամ մորուք հազվադեպ են հանդիպում, առկայության դեպքում էլ շատ կարճ են։ Հեշտորեն մագլցում են ծառերը։ Ենթադրություններ կան, որ լեռնային սառցե մարդիկ ապրում են քարանձավներում, իսկ անտառայինները՝ բներ են հյուսում ծառերի վրա։ Շվեդ բնախույզ և բժիշկ Կարլ Լիննեյը անվանում է նրանց Homo troglodytes` քարանձավի մարդ: Որոշ «ականատեսների» նկարագրությամբ սառցե մարդը սովորական մարդու հասակի է, իսկ որոշներն ասում են, որ նա հասնում է 3 մետր և ավելի։

Սառցե մարդը գիտական տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գիտնականները թերահավատորեն են մոտենում սառցե մարդու գոյությանը։ Ակադեմիկոս Արկադի Միգդալը սառցե մարդու, ինչպես նաև Լոխնեսսյան հրեշի մասին ասում է. «Շատ կցանկանայի հավատալ, բայց հիմնավորումներ չկան»:[1]

Հիմալայան սառցե մարդու սխեմատիկ նկարագրությունը:

Ապացույցներ գոյության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գերության մեջ ապրող ոչ մի ներկայացուցիչ, անգամ կմախք կամ մորթի չկա։ Չնայած սրան, կան իբրև մազեր, ոտնահետքեր ու մի քանի տասնյակ վատորակ նկարներ, տեսա և ձայնագրություններ։ Բավականին երկար ժամանակ համեմատաբար ավելի համոզիչ ապացույց էր համարվում Ռոջեր Պատտերսոնի և Ռոբերտ Բոբ Գիմլինի կողմից 1967 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայում նկարահանված ֆիլմը։ Ժապավենի վրա, ինչպես հաստատվում էր, առկա էր էգ սառցե մարդ։ Սակայն 2002 թ. պարզվեց, որ ամենը բեմադրված էր եղել. սառցե մարդն իրականում հատուկ կարված կապիկի հագուստով մարդ էր, իսկ 40 սմ-անոց հետքերն արհեստական էին։ Պետք է նկատել, որ Պատտերսոնի ֆիլմը հետքրքրություն առաջացրեց National geographic Channel հեռուստաալիքի հետախույզների մոտ։ 2013 թ. Օքսֆորդյան համալսարանի պրոֆեսոր Բրայան Սայկսը կատարեց փորձ։ Նա համեմատեց հիմալայան ու բութանյան «սառցե մարդկանց» մազերից ստացած ԴՆԹ-ի նմուշները, որոնք համապատասխանում էին վաղնջական բևեռային արջի ԴՆԹ-ի հետ։ Վերջինս ապրել է 40 հազար տարի առաջ և սերտ ազգակցական կապի մեջ է գորշ արջի հետ։

Սառցե մարդն ու ԽՍՀՄ-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ն եղել է միակ երկիրը, որտեղ սառցե մարդկանց որոնման հարցը քննարկվում էր բարձրագույն պետական մակարդակում։ Հետազոտելու հետաքրքրությունը առաջացել էր նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում։ 1957 թ. հունվարի 31-ին Մոսկվայում կայացավ ԳԱ նախագահության գիտաժողովը, որն անվանվել էր «Սառցե մարդկանց մասին»: Հաջորդ տարում ստեղծվեց Սառցե մարդկանց հետազոտման հարցով Գիտությունների ակադեմիայի հանձնաժողով։ Հանձնաժողովի առաջնորդող աշխատանքային հիպոտեզան հետևյալն էր՝ սառցե մարդը մինչև մեր օրերը գոյատևած նեանդերթալյան ճյուղին պատկանող պրիմատ է։ Հանձնաժողովի լուծարվելուց հետո էլ որոշ պրոֆեսորներ ակտիվորեն շարունակեցին աշխատել սառցե մարդու ու նրա հետքերի որոնման գործով։

Կրիպտոկենդանաբանների միությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թ. էնտուզիաստների ջանքերով բացվեց Կրիպտոկենդանաբանների միությունը (հին հունարեն κρυπτός՝ թաքնված, գաղտնի բառից)։[2] Կազմակերպությունն ստանում էր մեծ ֆինանսկան օգնություն "Комсомольская правда" թերթից։ Միությունն առ այսօր շարունակում է գործունեությունը։[3]

Հետաքրքիր փաստ սառցե մարդու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե մարդուն որսալու համար Կեմերովոյի նահանգապետը խոստանում է պարգևատրում՝ 1 000 000 ռուսական ռուբլի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мигдал А. Б. От догадки до истины // Химия и жизнь. — 1979. — № 12.
  2. В. Б. Сапунов, доктор биол. наук Снежный человек в двух измерениях, или альтернатива ноосферы
  3. М.-Ж. Кофман У истоков новой науки (К 40-летию выхода в свет монографии профессора Б. Ф. Поршнева «Современное