Խաչատուր Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչատուր Ավագյան
Խաչատուր Ավագյան.gif
Ծնվել էսեպտեմբերի 25, 1925(1925-09-25)
ԾննդավայրՔանաքեռավան, Հայաստան
Վախճանվել էհունվարի 23, 2012(2012-01-23) (86 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթատերագետ, դրամատուրգ և երգիծաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Խաչատուր Ավագյան Վիքիդարանում

Խաչատուր Աբգարի Ավագյան (սեպտեմբերի 25, 1925(1925-09-25), Քանաքեռավան, Հայաստան - հունվարի 23, 2012(2012-01-23), Երևան, Հայաստան)[1], հայ թատերագետ, դրամատուրգ, երգիծաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին աշխատանքի է անցել Կոտայքի շրջսովետի գործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնում, սկզբում իբրև տեսուչ, 1951-1953 թվականներին՝ բաժնի վարիչ։ 1954-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Կոտայքի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում որպես հաստիքային պրոպագանդիստ։ 1957-1989 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսի խմբագրությունում, 1954 թվականից եղել է հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1974 թվականին «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1966-1967 թվականներին, համատեղության կարգով, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող։

Հայաստանի թատրոնները բեմադրել են նրա «Ակունք», «Երազն ի բարին կատարվի», «Ջոնին և ավազակները», «Ճռճռացող դռներ», «Ամենապիտանին», «Ուղղում» և այլ պիեսներ[2]։

Խ. Ավագյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադևոս Սարյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1964, 158 էջ։
  • Հայ սովետական թատրոնի պատմություն (աշխատության ներածական բաժինները գրել է Խ. Ավագյանը Բաբկեն Հարությունյանի հետ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 647 էջ։
  • Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
  • Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1973, 219 էջ։
  • Թատրոնը և ժամանակը (հոդվածների ժողովածու), Ե. Հայկական թատերական ընկերություն, 1975, 274 էջ։
  • Կարպ Խաչվանքյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1979, 134 էջ։
  • Գրիգոր Տեր-Գրիգորյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1983, 100 էջ։
  • Ժամանակի հետ (հոդվածների ժողովածու), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1985, 223 էջ։
  • Ճշմարտախոս աղվեսը (հեքիաթ-պիես), Երևան, «Լուսակն», 2008, 78 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Խաչատուր Ավագյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-09-25 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 59-60