Jump to content

Միայնակներին տրվում է հանրակացարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միայնակներին տրվում է հանրակացարան
ռուս.՝ Одиноким предоставляется общежитие
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍամսոն Սամսոնով
Սցենարի հեղինակԱրկադի Ինին
ԴերակատարներՆատալյա Գունդարևա
ՕպերատորՎիկտոր Յակուշև
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն84 րոպե

«Միայնակներին տրվում է հանրակացարան» (ռուս.՝ «Одиноким предоставляется общежитие»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1983 թվականին ռեժիսոր Սամսոն Սամսոնովի կողմից Արկադի Ինինի սցենարով։

Վերա Գոլուբևան տեքստիլ ֆաբրիկայի աշխատող է, ապրում է հանրակացարանում։ Ազատ ժամանակ նա կարգավորում է իր ընկերուհիների կյանքը։ Սակայն դա անշահախնդիր ու ոչ պաշտոնական զբաղմունք է. աշխատում է մամուլի հետ, ուղարկում ամուսնական հայտարարություններ ամբողջ Խորհրդային Միությունով մեկ և ջանադրությամբ ընտրում փեսացուներին։ Վերան ինքը միայնակ է և մասնակցելով այլոց հարսանիքներին՝ մոռացել է մտածել սեփական ընտանեկան երջանկության մասին։

Հանրակացարանի՝ միայն կանանցից կազմված կոլեկտիվում հայտնվում է նոր պարետ՝ Վիկտոր Պետրովիչը, որ նախկին նավաստի է, ում լքել է կինը։ Սկզբում նա փորձում է պայքարել հաստատված կարգի դեմ և փակել Վերայի ամուսնական գործակալությունը։ Սակայն շուտով Վիկտոր Պետրովիչն սկսում է հասկանալ, որ Վերան հենց այն կինն է, որին նա փնտրել է ամբողջ կյանքում։

  • Նատալյա Գունդարևա – Վերա Նիկոլաևնա Գոլուբևա
  • Ալեքսանդր Միխայլով – Վիկտոր Պետրովիչ Ֆրոլով, պարետ
  • Թամարա Սյոմինա – Լարիսա Եվգենևնա, դաստիարակ
  • Ելենա ԴրապենկոՆինա
  • Մհեր Մկրտչյան – Վարդան, Նինայի ամուսինը
  • Վիկտոր Պավլով – Իլյա Բելենկի («Բոցման»), Վիկտորի ընկերը
  • Տատյանա Բոժոկ – Մաշա
  • Տատյանա Ագաֆոնովա – Լիզա Լապտևա
  • Ելենա Մայորովա – Իրա Սանկո
  • Վերա Տրոֆիմովա – Միլոչկա
  • Ելենա Սկորոխոդովա – Գալինա
  • Լյուդմիլա Կոնիգինա – Լյուսյա
  • Ելենա Անտոնովա – Վալյա
  • Մարիա Սկվորցովա – մորաքույր Զինա, պահակ
  • Լյուդմիլա Շևել – Ժենյա
  • Վլադիմիր Սիմոնով – Միտյա, Լյուսկայի փեսացուն
  • Աննա Ֆրոլովցևա – Ալլա Պետրովնա, հանձնաժողովի անդամ

Փառատոններ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 – Համամիութենական 17-րդ փառատոն (Կիև), գեղարվեստական ֆիլմերի ծրագրում ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն կատակերգության համար[1],
  • 1984 – «Советский экран» ամսագրի հարցումներով Նատալյա Գունդարևան ընտրվել է լավագույն դերասանուհի,
  • 1985 – Շանրուսի կինոփառատոնի մրցանակ։
  • 1984 թվականին ֆիլմն զբաղեցրել է 12-րդ տեղը կինովարձույթում. այն դիտել է 23,2 մլն հանդիսատես։
  • Ֆիլմում չի ընդգրկվել «Поздняя встреча» երգը, որ այդ ֆիլմի համար կատարել են Ալեքսանդր Միխայլովն ու Նատալյա Գունդարևան («Черты лица твои ловлю, от тайной радости робею…»)
  • Ֆիլմի մի մասը նկարահանվել է ԳԱԱ Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և ԳԱԱ Ն. Էմանուելի անվան կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական հրապարակում, ինչպես նաև Մոսկվայի № 35 դպրոցում և նրա շրջակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.538-539

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рецензия: Татьяна Хлоплянкина. Если бы... // Литературная газета 14 ноября 1984.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]