Միհրան Նազարեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մայիսի 1, 1944[1][2] (80 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967) և National Research Center for Hematology? (1971) |
Մասնագիտություն | արյունաբան և համալսարանի դասախոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] |
Աշխատավայր | Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ՀՀ ԱՆ, Կարմիր խաչ և ՀԱՀ |
Պաշտոն | առողջապահության նախարար |
Ծնողներ | հայր՝ Կոստանդին Նազարեթյան |
Պարգևներ |
Միհրան Կոստանդինի Նազարեթյան (մայիսի 1, 1944[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արյունաբան, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002)։ ՀՀ առողջապահության նախարար (1990-1991)։
Դատաբժիշկ, թունաբան Կոստանդին Նազարեթյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրան Նազարեթյանը ծնվել է 1944 թվականին Երևանում բժիշկ Կոստանդին Նազարեթյանի ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1968-1971 թվականներին գործուղվել է Մոսկվայի Կենտրոնական արյան փոխներարկման ինստիտուտի ասպիրանտուրա, որն ավարտելով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լյարդի և փայծաղի Au198 և Cu51 միջոցով սկենոգրաֆիկ հետազոտության կլինիկական գնահատականը լեյկոզների ժամանակ» թեմայով[3]։ 1973-1982 թվականներին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (ԵԲԿԻ), 1982-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից պետպլանի բաժնի վարիչ, 1988-1990 թվականներին՝ Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ տնօրեն։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 1992-1995 թվականներին եղել է Միջազգային Կարմիր խաչի Երևանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ, 2000 թվականից՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպության բժիշկ[4][5]։ 2001 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահության կառավարման դպրոցի տնօրեն։ Երևանի Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ-ում ստեղծել է հեմոֆիլիայի կենտրոն (ՀՀ-ում՝ առաջինը)։
Աշխատանքները վերաբերում են արյան հիվանդությունների ախտորոշմանը, սպիտակարյունության (լեյկոզներ) և երկաթանբավարարային սակավարյունության համաճարակաբանությանը, կանխարգելման ժամանակակից եղանակներին, նաև արյան հյուսվածքային համատեղելիության հակածինների, սրտի իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի զարգացման փոխադարձ կապին։ Մշակել և ներդրել է «անվտանգ արյան» հայեցակարգը[6]։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Նազարեթյանը հանրապետությունում կազմակերպել և անցկացրել է Արյան ծառայության աշխատանքները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վատիկանի Սուրբ Գևորգ Մեծ շքանշան, 1991
Նախորդող Արտաշես Ազնաուրյան |
ՀՀ Առողջապահության նախարար Միհրան Նազարեթյան 1990- 1991 |
Հաջորդող Արա Բաբլոյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6910
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2. — էջ 194.
- ↑ «Պրոֆ. Ռ. Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Միհրան Կոնստանդինի Նազարեթյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Մ. Նազարեթյան. Հեռանկարներ կան, որ Հայաստանում կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստում». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Միհրան Նազարեթյան. Որքան շատ են պոտեցիալ դոնորները, այնքան մեծ է համատեղելի դոնոր գտնելու հավանականությունը - NEWSLine.am». NEWSLine.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, 194, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Նազարեթյան» հոդվածին։ |
|