Կոստանդին Նազարեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Կոստանդին Նազարեթյան
Ծնվել էհունիսի 15, 1921(1921-06-15)[1] (100 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունթունաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԶավակներՄիհրան Նազարեթյան
ՎիքիդարանԿոստանդին Նազարեթյան

Կոստանդին Լևոնի Նազարեթյան (հունիսի 15, 1921(1921-06-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դատաբժիշկ, թունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։

Արյունաբան Միհրան Նազարեթյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Նազարեթյանը ծնվել է 1921 թվականին Երևանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979-1991 թվականներին եղել է Թունաքիմիկատների, պոլիմերների և պլաստմասսաների հիգիենայի և թունաբանության ՀամԳՀԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1991 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են թունաքիմիկատների թունաբանության հարցերին։ Ուսումնասիրել է գրանոզանով կենցաղային թունավորումները, մշակել դրանց կլինիկաախտաբանական պատկերը, առաջարկել բուժման հատուկ եղանակ և կանխարգելման միջոցներ[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бытовые отравления гранозаном, Ереван, 1971.
  • Դատական բժշկության դասընթաց, ուսումնական ձեռնարկ, Երևան, 1978 (համահեղինակ)[5]։
  • Բժշկական բարոյագիտության և մասնագիտական իրավախախտումների որոշ հարցեր, Երևան, 1979 (համահեղինակ)։
  • Բժշկական գիտելիքներ պրոպագանդելու առանձնահատկությունները, Երևան, 1985 (համահեղինակ)[6]։
  • Всесоюзная конференция "Актуальные гигиенические проблемы охраны здоровья населения", тез. докл., Ереван, 1987.
  • Սեռական դաստիարակության հիմնական հարցերը մանկության և սեռական հասունացման շրջանում։ Երևան, 1990[7]։
  • Մի քանի խորհուրդ նորապսակներին։ Երևան, 1991[8]։
  • Դատական բժշկություն, դասագիրք, Երևան, 1995 (համահեղինակ)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6692
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Նազարեթյան, Կոստանդին Լևոնի, 1921- (Personal Name)»։ 37.26.174.99։ Վերցված է 2016-09-18 (չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  5. Ավագյան Նորայր Մկրտչի, Նազարեթյան Կոստանդին Լևոնի, Թորոսյան Հարություն Սահակի (1978)։ Տերտերյան Ռ Ս, ed.։ Դատական բժշկության դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Լույս 
  6. Նազարեթյան Կոստանդին Լևոնի (1985)։ Հարությունյան Ա Մ, ed.։ Բժշկական գիտելիքներ պրոպագանդելու առանձնահատկությունները։ "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ։ Երևան: Գիտելիք 
  7. Նազարեթյան Կոստանդին Լևոնի, Միանսարյան Լևոն Տիգրանի, Գալստյան Գագիկ Մեսրոպի (1990)։ Սեռական դաստիարակության հիմնական հարցերը մանկության և սեռական հասունացման շրջանում։ ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական սանլուստուն։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540008938 
  8. Նազարեթյան Կոստանդին Լեւոնի (1991)։ Մի քանի խորհուրդ նորապսակներին (հայերեն)։ Գիտելիք։ ISBN 9785807901101 
  9. Վարդանյան Շոթա Արսենի, Նազարեթյան Կոստանդին Լևոնի (1995)։ Չալիկյան Է Պ, ed.։ Դատական բժշկություն։ Դասագիրք։ Երևան: Լույս։ ISBN 9785545012930