Jump to content

Մաքս Էյվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Էյվե
Max Euwe
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
Մահացել էնոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանDriehuis Velsen Crematorium[5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԱմստերդամի համալսարան (1926)[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունշախմատիստ, մաթեմատիկոս, chess official, գրող, համակարգչային գիտնական, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԷրազմ Ռոտերդամցու համալսարան, Թիլբուրգի համալսարան[6] և Թիլբուրգի համալսարան[6]
ԱմուսինCarolina Elisabeth Bergman?
Զբաղեցրած պաշտոններնախագահ և շախմատի աշխարհի չեմպիոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCaroline Euwe?
Կայքmaxeuwe.nl
 Max Euwe Վիքիպահեստում

Մաքս Էյվե (հոլ.՝ Machgielis «Max» Euwe, մայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4] - նոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի շախմատիստ և մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939), շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոն (1935-1937), միջազգային գրոսմայստեր (1950)։ 1935 թ. հաղթելով Ա. Ալյոխինին, Էյվեն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, սակայն 1937-ին մատչ-ռևանշում կորցրեց այն։ Էյվեն մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1940֊ականների վերջին, իսկ կարիերայի ավարտին բարձր մակարդակով զբաղվում էր ինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով։

1970 թվին Էյվեն ընտրվել է ՖԻԴԵ֊ի նախագահ և զբաղեցրել է այդ պաշտոնը երկու անգամ (1970—1978)։ Իր նախագահության օրոք են տեղի ունեցել Ռոբերտ Ֆիշերի և Բորիս Սպասկու աշխարհի առաջնության սկանդալային մրցամարտը և չկայացած Ֆիշեր - Կարպով մրցամարտը։

Էյվեյի խաղը տարբերվում էր տրամաբանականությամբ և ճշգրիտ տարբերակների հաշվարկով։ Էյվեն հայտնի էր որպես ուժեղ տակտիկ, ինչպես նաև սկզբնախաղային թեորիայի գիտակ։ Իր գրչին են պատկանում մեծ քանակությամ գրքեր, որոնցից առավել հայտնիներն են շախմատային դասագրքերը և սկզբնախաղային տեղեկատուները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Էյվե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51