Մարիա Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մեդիչի
Ծնվել է՝ապրիլի 26, 1575(1575-04-26)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[2]
Մահացել է՝հուլիսի 3, 1642(1642-07-03)[3] (67 տարեկան)
Վախճանի վայրՔյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմՄեդիչիներ
գրական սալոնի տեր, արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ
ՀայրՖրանչեսկո I Մեդիչի[4]
ՄայրՅոհանա Ավստրիացի[4]
ԵրեխաներԼուի Արդար[4], Իզաբելլա Ֆրանսիացի[4], Christine of France?, Gaston, Duke of Orléans?, Հենրիետա Մարիա Ֆրանսիացի[4] և Nicolas Henri, Duke of Orléans?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Մարիա Մեդիչի (իտալ.՝ Maria de Medici, ֆր.՝  Marie de Médicis ապրիլի 26, 1575(1575-04-26)[1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - հուլիսի 3, 1642(1642-07-03)[3], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն), Ֆրանսիայի թագուհին։

Հենրի IV Բուրբոնի երկրորդ կինը, Լյուդովիկոս XIII մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մեդիչին ծնվել է 1575 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայում։ Տոսկանայի Մեծ դուքս Ֆրանչեսկո I-ի և նրա առաջին կնոջ՝ Յոհաննա Ավստրիացու դուստրն է, մայրական կողմից Իզաբելլա I-ի ծոռի ծոռը և Հռոմի Սրբազան կայսրության կայսր՝ Կառլոս V ազգականը։

Մարիա Մեդիչի։ Փորագրություն

Երբ Մարիան երկու տարեկան էր, դժբախտ պատահարի արդյունքում մահացավ նրա մայրը, իսկ հայրը ամուսնացավ իր երկարամյա սիրուհու՝ Բյանկա Կապելլոյի հետ՝ խորամանկ և իշխանավոր մի կին, ով տոսկանյան ամրոցում ստացել էր «կախարդուհի» մականունը։ Մարիա Մեդիչիի միակ ընկերուհին նրա սպասուհի և կաթնաքույր Լեոնորա Դորի Գալիհայն էր, չնայած սոցիալական կարգավիճակի և ծագման տարբերությանը (մոտ 1571-1617 թվականներ)։

Ֆրանսիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1599 թվականին ֆրանսիական թագավոր Հենրի 4-րդ Ֆրանսիացին անզավակ Մարգարիտա դե Վալուայի հետ ամուսնության խզումից և իր սիրուհու՝ Գաբրիել դ’Էստրեյի մահից հետո, ում հետ նա ուզում էր ամուսնանալ, բանակցություններ է սկսում Ֆերդինանդ Մեդիչիի ներկայացուցչի հետ նրա զարմուհու՝ Մարիա Մեդիչիի հետ հնարավոր ամուսնության համար, ով այդ ժամանակ քսանչորս տարեկան էր։ Երկար բանակցություններից հետո, որը ավարտին հասավ 1600 թվականի մարտին երկու կողմերը համաձայնության եկան, Ֆերդինանդ I-ը վեց հարյուր կռոն օժիտ տվեց, այդպիսով Մարիա Մեդիչին բերեց իր ամուսնուն Ֆրանսիայի պատմության մեջ ամենամեծ օժիտը։ Հոկտեմբերին Ֆլորենցիայի Պիտտի ապարանքում տեղի ունեցավ պսակադրությունը, որին ներկա չէր փեսան, ըստ հավատարմագրի, երբ արքայադուստրը ժամանեց Ֆրանսիա, Լիոնում տեղի ունեցավ հարսանիքը։ Իսկ ինը ամիս անց 1601 թ սեպտեմբերի 27-ին Մարիա Մեդիչին ունեցավ իր առաջնեկին՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 13-րդին։ Նա ունեցավ ևս հինգ երեխա՝ երկու որդի և երեք դուստր։ Նրա երկրորդ տղան՝ Նիկոլասը մահացավ վաղ հասակում (1607-1611)։

Մարիա Մեդիչին` երիտասարդ աղջիկ

Մարիան հմայիչ կին էր, սակայն իր իշխող բնավորությամբ և մշտական խանդի տեսարաններով վանում էր ամուսնուն։ Հենրի 4-րդին հատկապես դուր չէր գալիս Ֆրանսիա ժամանած պալատական տիկին Լեոնորա Գալիգեյի և նրա ամուսին՝ Կոնչինիի (ով Մեդիչիի սիրելին էր) ազդեցությունը թագուհու վրա։ Լեոնորան մեծ ազդեցություն ուներ թագուհու վրա, ինչը շատերը վերագրում էին կախարդախարդանքին. նա իր ամուսնու հետ միասին մեծ թագուհու այդ վերաբերմունքի հաշվին մեծ կարողություն կուտակեցին։

Երբ 1610 թվականին Հենրի 4-րդը բողոքականներին աջակցելու համար (ովքեր ցանկանում էին զավթել Մարիա Մեդիչիի իշխանությունը), զորքի հետ ցանկանում էր ուղևորվել Գերմանիա, իշխանության ձգտող Մարիա Մեդիչին (վերջինիս չէր գոհացնում թագուհի լինելը և ցանկանում էր կառավարել երկիրը ինքնուրույն) համոզում է Հենրի թագավորին Սեն-Դենիում իրեն թագադրել։ Հաջորդ օրը, մայիսի 14-ին, թագավորը սպանվեց Ռավալյակի կողմից։ Այդ սպանությանը Մարիա Մեդիչիի մեղսակից լինելու մասին կասկածները այդպես էլ մնացին չհերքված։

Նա դժվարին հանգամանքներում ստանձնեց իր անչափահաս որդու՝ Լյուդովիկոս XIII-ի ռեգենտությունը։ Ազնվականության վերին խավը դժգոհ էր նրանից, և Մարիան սկսեց հենվել կղերական և իսպանական կուսակցությունների վրա։ Նրա գլխավոր խորհրդականները դարձան իսպանական և հռոմեական բանագնացները, ինչպես նաև Կոնչինին, ում 1614 թվականին թագուհին շնորհել է մարքիզ դ’ Անկր տիտղոսը։ Մարիա Մեդիչիի թագավորության ընթացքում իշանական ընտանիքները բազմիցս ապստամբություն են բարձրացրել։ Դրանք ճնշել Մարիային հաջողվել է միայն մեծ ջանքերի և կորուստների գնով։

Մարիա Մեդիչին և նրա ընտանիքը։ (1607 թվական Ֆրանս Պուրբուս կրտսեր)

1614 թվականին երիտասարդ թագավորին չափահաս հայտարարելուց հետո, Մարիան շարունակեց իր ձեռքում պահել իշխանությունը, մինչև Լյուդովիկոսը, Ալբերտ դե Լյուինի դրդումով, պատվիրեց սպանել Կոնչինիին (1617 թվական), իսկ մորը հեռացրել Բլոիս, ինչը ի կատար է ածվեց։ Մայր-թագուհուց հետո աքսորվեց նաև նրա խորհրդատուն՝ ապագա կարդինալ Ռիշելյեն։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1619 թվականին փետրվարին Մարիան փախավ Անգուլեմ, հաշտվեց որդու հետ, իսկ Լյուինի մահից հետո (1621 թվական) վերադարձավ Փարիզ, որտեղ նորից գլխավորեց պետական խորհուրդը։ Իր ազդեցությունն ամրապնդելու համար նա իր խորհրդատու Ռիշելյեին հնարավորություն տվեց դառնալ Ֆրանսիայի կարդինալ և առաջին նախարար, բայց շատ չանցած նրան սկսեց հեռու պահել պետական գործերից։ Նա իզուր ջանքեր էր գործադրում։ 1630 թվականի նոյեմբերի 11-ին՝ «խաբվածների օրը» նա վերջնականապես ճանաչեց իր պարտությունը Ռիշելիեից, իսկ 1631 թվականին հեռացավ Բրյուսել։ Ռիշելյեի պահանջով Բրյուսելից վտարվելով (1638), Մեդիչին տեղափոխվեց Ամստերդամ, որտեղ նրան ընդունեցին մեծ հանդիսությամբ, իսկ հետո տեղափոխվեց Քյոլն, որտեղ մահացավ Ռուբենսի տանը՝ աղքատության և միայնության մեջ, 1642 թվականի հուլիսի 3-ին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մեդիչիի թագադրումը Սեն - Դենիում ( Պիտեր Պաուլ Ռուբենս, 1622-1625 թթ.)

Մարիա Մեդիչիի բնավորության նկարագրություններում հաճախ կարելի է հանդիպել իր թութակի նկատմամբ նրա սիրո մասին հիշատակումներին, որին նա պահել է մինչև կյանքի վերջը։ Մահից առաջ մայր-թագուհին իր սիրելիին կտակել է կարդինալ Ռիշելյեին[5]։

Փարիզը պարտական է Մարիա Մեդիչիին՝ Լյուքսեմբուրգյան պալատի համար, Cours la Reine ծառուղով, լավ ջրատարներով և Լուվրում Ռուբենսի այլաբանական պատկերների հավաքածուով[6]։

Ամուսնություն և ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1600 թ. դեկտեմբերի 17-ից Հենրի IV կինը։ Ամուսնության ընթացքում ծնվել են վեց երեխաներ։

Կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիզ Դելամար` «Կապիտան» ֆիլմում (Ֆրանսիա 1960 թ.)
  • Մարիա Վիմմեր, «Ռիշելյե»` վեց սերիանոց հեռուստատեսային ֆիլմում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118577778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kindred Britain
  5. «Мария Медичи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. ЭСБЕ/Мария Медичи

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • d’Estrées, «Mémoires d’Etat sous la régence de Marie de Médicis» (П., 1666);
  • Ponchartrain, «Mémoires concernant les affaires de France sous la régence de Marie de Médicis» (Гаага, 1720);
  • miss Pardoe, «The life of Mary de Medicis» (Л., 1852);
  • Perrens, «Les mariages espagnols sous Henri IV et la régence de Marie de Médicis» (П., 1869);
  • Perrens, «L’Eglise et l'état en France sous le règne d’Henri IV etc.» (П., 1872).
  • Э.Фисэль. Жизнь Марии Медичи. М.: Эксмо, 2012. — 304 с. — Серия «Исторические портреты», 5 000 экз., ISBN 978-5-699-51430-4
  • Мария Медичи // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մեդիչի» հոդվածին։