Ֆրանչեսկո I Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո I Մեդիչի
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1541
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1587(1587-10-17) (46 տարեկան)
Մահվան վայրՊոջո ա Կայանո, Տոսկանայի Մեծ դքսություն
ԳերեզմանՄեդիչիի ժամատուն
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիապետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՅոհանա Ավստրիացի[1] և Բիանկա Կապելո[1]
Ծնողներհայր՝ Կոզիմո I[1], մայր՝ Էլեոնորա Տոլեդացի[1]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներԷլեոնոր դե Մեդիչի, Anna de' Medici?, Մարիա Մեդիչի[1], Philip de' Medici? և Անտոնիո Մեդիչի
 Francesco I de' Medici, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում

Ֆրանչեսկո I Մեդիչի, (իտալ.՝ Francesco I de Medici, մարտի 25, 1541, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 17, 1587(1587-10-17), Պոջո ա Կայանո, Տոսկանայի Մեծ դքսություն), 1574 թվականից Տոսկանայի Մեծ դուքս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանայի Մեծ դուքս Կոզիմո I-ի և նրա կնոջ՝ Էլեոնորա Տոլեդացու ավագ որդին է: 1564 թվականին հայրը հրաժարվեց իշխանությունից և Ֆրանչեսկոյին ռեգենտ նշանակեց:

1565 թվականի դեկտեմբերի 18-ին Ֆրանչեսկոն ամուսնացավ կայսեր Ֆերդինանդ I-ի դուստր Յոհանա Ավստրիացու հետ: Նրանց ամուսնությունը անհաջող ստացվեց: Ֆրանչեսկոն անտեսում էր հիվանդոտ և մելամաղձոտ Յոհանային, որին չէին հավանում նաև իր հպատակները՝ ավստրիական ծագման պատճառով: 12 տարվա ամուսնության ընթացքում Յոհանան ծնեց 8 երեխա և մահացավ՝ 31 տարեկան հասակում:

Կնոջ մահվանից երեք ամիս անց՝ 1578 թվականի հունիսի 5-ին, Ֆրանչեսկոն գաղտնի ամուսնացավ իր վաղեմի սիրուհի Բիանկա Կապելոյի հետ: Հոկտեմբերի 12-ին հրապարակավ տեղի ունեցավ նրանց հանդիսավոր ամուսնական արարողությունը: Նրանք երեխաներ չունեին, բայց Ֆրանչեսկոն օրինականացրեց Բիանկայի դստերը՝ առաջին ամուսնությունից և որդուն՝ Անտոնիոյին, որին բաստարդ Ճանաչեց և ընտանիք ընդունեց որպես Անտոնիո դե Մեդիչի(1576-1621): Հպատակները Բիանկային նույնպես չէին սիրում և «Կախարդ» մականունն էին տվել: հնչում էին նաև մեղադրանքներ, որ հենց այդ զույգն է սպանել Յոհանա Ավստրիացուն:

Հոր նման, Ֆրանչեսկոն նույնպես բռնակալ էր. բայց մինչ Կոզիմոն առերևույթ պահպանում էր Ֆլորենցիայի անկախությանը, Ֆրանչեսկոն աներոջ այնուհետև նաև աներորդու՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի կամակատարն էր: Նա բարձրացրեց հարկերը, որոնց մի մասը հոսում էր դեպի Հաբսբուրգները: Այս ամենը բերեցին ժողովրդի կողմից նրա հանրաճանաչության անկմանը:

1587 թվականին նա մասնակցեց Ռեչ Պոսպոլիտայի թագավորական ընտրություններին, բայց հաղթել չկարողացավ[2]:

Ֆրանչեսկոն և Բիանկան մահացել են նույն օրը՝ 1587 թվականի հոկտեմբերի 17-ին Պաջո-ա-Կայանոյի ամառանոցում, Ֆրանչեսկոյի եղբոր և ժառանգորդ՝ Ֆերդինանդոյի հետ հանդիպման ժամանակ: Ժամանակորդները խոսում էին թունավորման մասին, չնայած բժիշկները ախտորոշեցին մալարիա: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկուսն էլ թունավորվել են մկնդեղով[3][4]: Ֆրանչեսկոյի դին հանգչում է Սան Լորենցոյի բազիլիկայում գտնվող ընտանեկան դամբարանում, Բիանկայի թաղման վայրն անհայտ է: Նրանց փորոտիքը, որոնք հեռացվել էին զմռսման ժամանակ, թաղվել են առանձին-առանձին՝ Բոնիստալոյի եկեղեցում, որը գտնվում էր ոչ հեռու ամառանոցից` որտեղ մահը վրա էր հասել:

Տոսկանայի դքսի գահը ժառանգել է Ֆրանչեսկոյի եղբայրը` Ֆերդինանդո I-ը, ով Ֆրանչեսկոյի թունավորման առաջին կասկածյալներից մեկն էր:

Գիտական ​​հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկոն, ինչպես և բոլոր Մեդիչիները, հովանավորեց արվեստը՝ ստեղծեց դելա Կրուսկայի ակադեմիան` իտալերենը մաքուր պահելու և քերականություն ստեղծելու նպատակով, և հիմնեց Մեդիչի թատրոնը: Բայց նա հատկապես հետաքրքրված էր բնական գիտություններով, որոնց հանդեպ բուռն կիրք էր տածում: Նա զբաղվում էր քիմիայով և ալքիմիայով: Պալացո Վեկիոյում նա հատուկ սենյակ էր հատկացրել դրանցով զբաղվելու համար և այնտեղ շատ ժամեր էր անցկացնում: Դա անհատական ​​լաբորատորիա էր և միևնույն ժամանակ թանգարան, որտեղ հավաքվում էին տարբեր հետաքրքրություն ներկայացնող նյութեր և հանքային նմուշներ: Մեծ դուքսի հետաքրքրությունը քիմիայի հանդեպ հանգեցրեց ճենապակու և կերամիկայի արտադրությանը (Մեդիչիների ճենապակու արտադրությունը ծաղկում ապրեց միայն նրա մահից հետո):

Բացի այդ, հանրահայտ Ուֆիցիի պատկերասրահի ստեղծումը կապված է Ֆրանչեսկոյի անվան հետ: Շենքերը կառուցվել են նրա հոր օրոք, որպես վարչական կառույցներ, իսկ Ֆրանչեսկոն 1575 թվականին վարչական հաստատությունները հեռացրեց այնտեղից և Ուֆիցի տեղափոխեց պալատներում և առանձնատներում ցրված ընտանեկան հավաքածուից ամենաթանկ առարկաները:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Ֆրանչեսկոյի դիմանկարը, Անյոլո Բրոնձինո, Ուֆիցիի պատկերասրահ

Առաջին ամուսնությունից ծնված երեխաներ.

  1. Էլեոնորա (1566−1611), Վինչենցո I Գոնզագայի կինը, ապագա կայսրուհի Էլեոնորա Գոնզագայի մայրը,
  2. Ռոմոլա (1568),
  3. Աննա (1569−1584),
  4. Իզաբելա (1571−1572),
  5. Լուկրեցիա (1572−1574),
  6. Մարիա (1575−1642), ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի կինը,
  7. Ֆիլիպո (1577−1582),
  8. չկնքված երեխա (1578).

Ֆրանչեսկոյի և Յոհանայի միակ տղան՝ Ֆիլիպոն մահացել է հինգ տարեկան հասակում: Աղջիկները նույնպես աչքի չեն ընկել իրենց առողջությամբ՝ նրանցից շատերը մահացել են մանուկ հասակում:

Երկրորդ ամուսնությունից օրինականացրել է Անտոնիոին՝ իր որդուն ծնված Բիանկայից: Կա նաև վարկած, որ Անտոնիոն Ֆրանչեսկոյի երեխան չի:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ստեղծագործություններ, որտեղ հանդես է գալիս Ֆրանչեսկոյի կերպարը, կապված են նրա և Բիանկա Կապելոյի հարաբերությունների հետ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստեփանոսի շքանշան,
  • Ոսկե գեղմի շքանշան:

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
  2. Przemysław Piotr Szpaczyński, Mocarstwowe dążenia Zygmunta III w latach 1587—1618, Kraków 2013, s. 53.
  3. «Итальянские учёные спустя 420 лет раскрыли одно из самых загадочных убийств из рода Медичи»։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-01-ին։ Վերցված է 2008-04-10 
  4. «The mysterious death of Francesco I de' Medici and Bianca Cappello: an arsenic murder?». British Medical Journal. 333 (23-30 June 2006)