Սկլեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆ․ Բրեդխինի սկլեպ մատուռ, Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ, գյուղ Բրդեխինո

Սկլեպ (դամբարան), շինություն նախատեսված ներսում դագաղ կամ գերեզման դնելու համար կամ էլ առանձին տեղակայված՝ որպես թաղման շինություն[1]։ Ընդհանուր առմամբ սկլեպը ընտանիքի անդամների գերեզման է (ընտանեկան սկլեպ) կամ էլ մեկ տոհմի (տոհմական սկլեպ), կոչվում է գերեզմանատուն[2]։

Ստուգաբանություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է լեհերեն sklep ՝ «հեռանալ, նկուղ, նստարան» բառից։ Քանի որ բացակայում է «ё» («склёпка»՝ «անշունչ») տառի անցումը, Ֆասմերը առաջարկել է անուղղակի փոխառել բառը, բայց օգտագործել ուկրաիներեն[3] ձևով։

Ռուսերենում «սկլեպ» բառը շատ լայն կիրառություն ունի։ Այն երբեմն օգտագործվում է թաղման խցի իմաստով կամ էլ ամբողջությամբ շինությունը՝ ինչպես վերին մասում (գերեզմանոց, նեկրոպոլ, առանձին տեղակայված), այնպես էլ ստորգետնյա (եկեղեցու, ամրոցների տակ)։

Միևնույն ժամանակ` «կրիպտե» բառը եկեղեցական արտահայտություն է (օգտագործվում է եկեղեցում վանականների թաղման ժամանակ)։ Հեռուստասերիալ «Բայքերները սկլեպից» հենց այդպես է կոչվել ինչպես անգլիական բնօրինակում, այնպես էլ նույնանուն կատակերգությունում, կոչվում է Tales from the Crypt (բառացի «Պատմություններ կրիպտեից»

«Ընտանեկան սկլեպ», «տոհմական սկլոպ» և գերեզմանատուն տերմինները, հաճախ օգտագործվում են նույն ենթատեքստում և ավելի շատ ոճային տարբերություն ունեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին շինություններում թաղման գաղափարը շատ հին է, սակայն սկլեպը նրա նոր տեսակն է և նրա նշանակությունը վերաբերվում է Նոր ժամանակաշրջանին։ Սկզբնապես ծագել են Եվրոպայում հարուստ արիստոկրատ ընտանիքների անդամների համար, քարերով փակված սկլեպը պաշտպանված էր գերեզմանագողերից, քանի որ հանգուցյալները հաճախ թաղված էին հարուստ հագուստով, թանկարժեք իրերով, զրահով և զենքով։ Գաղափարն անմիջապես ընդունվել է գերեզմանատների ծառայության կողմից, քանի որ գերեզմանները ժամանակի ընթացքում ծածկվում էին հողով և սկլեպը միաժամանակ լուծեց նաև այդ հարցը[4]։

Հոգեբանական գործոն է հանդիսանում այն միտքը, որ մահից հետո մարմինը «չանհանգստանա», պաշտպանված լինի վատ եղանակից, որդերից և երկրային մարմիների հետ շփումից[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Ефремова Т. Ф.:Современный толковый словарь русского языка|склеп
  2. Энциклопедический словарь / Гл. ред. Б. А. Введенский. — М.: Большая сов. энцикл., 1955. — Т. 3.
  3. Фасмер|склеп
  4. 4,0 4,1 Encyclopedia of Death & Human Experience / Clifton D. Bryant, Dennis L. Peck. — US: SAGE, 2009. — P. 132, 481.