Էլեոնորա Տոլեդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեոնորա Տոլեդացի
իսպ.՝ Leonor de Toledo
Eleanora of Toledo.jpg
Ծնվել է1522 թվական
ԾննդավայրՏոլեդո
Մահացել է1562 թվական, դեկտեմբերի 17
Մահվան վայրՊիզա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿոզիմո I Մեդիչի
ԾնողներՀայր՝ Պեդրո Ալվարեսի
մայր՝ Մարիա Օսորիո
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներՄարիա Մեդիչի,
Ֆրանչեսկո,
Իզաբելա Մեդիչի,
Ջովանի Մեդիչի,
Լուկրեցիա Մեդիչի,
Պետրիչո,
Գարցիա Մեդիչի, Անտոնիո Մեդիչի, Ֆերդինանդո,
Աննա,
Պետրո Մեդիչի,
Eleanor of Toledo Վիքիպահեստում

Էլեոնորա Տոլեդացի (իսպ.՝ Leonor de Toledo, իտալ.՝ Eleonora di Toledo, ամբողջական՝ դոնա Լեոնոր Ալվարես դե Տոլեդո և Օսորիո, 1522 թվական, Տոլեդո - դեկտեմբերի 17, 1562 թվական, Պիզա), Կոզիմո I Մեդիչիի առաջին կինը, Ֆլորենսիացի դքսուհի[1], Ֆրանչեսկո I և Ֆերնանդո I դքսերի մայրը, ֆրանսիական թագուհի Մարիա Մեդիչիի տատիկը:

Էլեոնորա Տոլեդացին հանդիսացել է Անոլո Բրոնզիլոյի հեղինակած «Էլեոնորա Տոլեդացին որդու հետ» հայտնի նկարի մոդելը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորան եղել է Նեապոլի փոխարքա, Ալբայի դքսի որդի դոնա Պեդրո Ալվարեսի երկրորդ դուստրը: Հատկանշական է, որ Նիդերլանդների պատմության մեջ հայտնի Ալբայի տխրահռչակ 3-րդ դուքս Ֆերնանդո Ալվարեսը հանդիսացել է Էլեոնորայի զարմիկը:

1539 թվականին 17 տարեկան հասակում Էլեոնորան ամուսնության է տրվում Կոզիմո I Մեդիչիին: Վերջինի համար, ով ամուսնությունից կարճ ժամանակ առաջ ստացել էր դքսի տիտղոս, մեծապես օգտակար եղավ հզոր աներոջ առկայությունը (Սկզբում Կոզիմոն ցանկանում էր ամուսնանալ գահին իրեն նախորդած Ալեսանդրո Մեդիչիի այրու հետ, ով հանդիսանում էր Կառլ V-ի և Մարգարիտա Պարմացու ապօրինի դուստրը, սակայն նա հրաժարվեց և առաջարկեց այլ հարսնացու, ով կապված է կայսրության հետ): Իր հոր շնորհիվ Էլեոնորան Մեդիչիի համար ապահովեց Իսպանիայի հետ ամուր կապ, որը այդ ժամանակ վերահսկում էր Իտալիայի գերակշիռ մասը՝ այդպիսով Կոզիմոյին հնարավորություն տալով դրսևորել Իսպանիայի նկատմամբ իր համերաշխությունն ու վստահությունը և հասնելով իր նահանգից իսպանական զորքերի դուրս բերմանը: Էլեոնորային, ով հայտնի էր իր շլացուցիչ գեղեցկությամբ, տրվել էր հսկայական ունեցվածք:

Էլեոնորա Տոլեդացու և Կոզիմո I Մեդիչիի հավատարմության ամուսնությունը տեղի ունեցավ 1539 թվականի մարտի 29-ին: Այնուհետև Էլեոնորան եղբոր՝ Գարսիայի ուղեկցությամբ հունիսի 11-ին Նեապոլից նավով դուրս եկավ և հունիսի 22-ին ժամանեց Լիվոռնո: Նույն օրվա առավոտյան Էլեոնորան ուղևորվեց դեպի Պիզա, և ճանապարհի միջնամասում տեղի ունեցավ նրա ու Կոզիմոյի հանդիպումը: Հուլիսի 29-ին տեղի ունեցավ հարսնացուի տոնական մուտքը քաղաք, իսկ այնուհետև՝ կազմակերպվեց շքեղ հսկայական հարսանեկան արարողությունը:

Սկզբում ժողովրդի կողմից չընդունվող օտարերկրուհին արագորեն ձեռք բերեց ժողովրդի վստահությունը: Մի կողմից Էլեոնորան հայտնի դարձավ որպես նկարիչներին օգնող մեկենաս, մյուս կողմից խանդոտ իսպանուհի կաթոլիկի շնորհիվ Ֆլորենցիայում հայտնվեցին ճիզվիտները և կառուցվեցին բազմաթիվ տաճարներ: Ունենալով կազմակերպչական լավ ունակություններ՝ նա վայելում էր նաև ամուսնու վստահությունը, ով իր բացակայության ժամանակ հաճախ էր նրան թողնում որպես գահապահ:

Ամուսինները երկար ու խաղաղ ընտանիքի լավագույն օրինակ էին. դուքսը երբեք չէր նկատվել հասարակական դավաճանության մեջ: Ավանդական կրոնական զույգը, ինչպիսին Կոզիմոն ու Էլեոնորան էին, նույնպես ընդգծում էր նախկին կառավարիչ Ալեսանդրո Մեդիչիի հետ ունեցած տարբերությունը, ով հայտնի էր որպես անպարկեշտ կյանք վարող: Էլեոնորան միակ մարդն էր, ով ազդեցություն ուներ տաքարյուն դքսի վրա:

Ենթադրվում է, որ 1550-ական թվականներին Էլեոնորան հիվանդացել է տուբերկուլոզով և սկսել ավելի քիչ հայտնվել հասարակության առջև՝ վերջնականապես փակվելով պալատում 1560 թվականին[2]:

Էլեոնորա Տոլեդացին մահացել է մալարիա հիվանդությունից 40 տարեկան հասակում: Իր հետ մահացել են նաև նույն հիվանդությունն ունեցող երկու որդիները:

Շուտով՝ նրա մահից հետո, Կոզիմոն սկսեց պաշտոնպես սիրային հարաբերություններ հաստատել Էլեոնորա դել Ալբիցիի հետ: Որոշ ժամանակ անց նա ամուսնանում է Կամիլա Մարտելի:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Տոլեդացին և Կոզիմո Մեդիչին ունեցել են 11 երեխա, այդ թվում՝ 5 որդի, որոնք հասել են անչափահաս տարիքի (Ֆրանչեսկո, Ջովանի, Գարսիա, Ֆերդինանդո և Պետրո): Մինչ այդ Մեդիչիների դինաստիային սպառնում էր մարում, քանի որ չկային ժառանգներ: Լույս աշխարհ բերելով բազմաթիվ ժառանգներ՝ Էլեոնորան Տոսկանայի համար ապահովեց ուժ և բարգավաճում: Նրա դստրերը ամուսնացան Իտալիայի ամենաազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչների հետ: Էլեոնորայի երկու որդիները՝ Ֆրանչեսկոն և Ֆերդինանդոն, որպես դքսեր ղեկավար Տոսկանան:

Ստորև ներկայացված է Էլեոնորա Տոլեդացու երեխաների ցանկը

  1. Մարիա Մեդիչի (1540 - 1557),
  2. Ֆրանչեսկո (1541 - 1587), Տոսկանայի մեծ դուքս,
  3. Իզաբելա Մեդիչի (1542 - 1576), ամուսնացել է Պաոլո Ջորդանո Օրսինիի հետ,
  4. Ջովանի Մեդիչի (1543 - 1562), կարդինալ, Պիզայի առաքելական ադմինիստրատոր,
  5. Լուկրեցիա Մեդիչի (1545 — 1561), Ֆերարիի ու Մոդենայի դքսուհի,
  6. Պետրիչո (1546 - 1547),
  7. Գարցիա Մեդիչի (1547 - 1562),
  8. Անտոնիո Մեդիչի (1548),
  9. Ֆերդինանդո (1549 - 1609), կարդինալ, այնուհետև Տոսկանայի մեծ դուքս,
  10. Աննա (1553),
  11. Պետրո Մեդիչի (1554 - 1604):

Էլեոնորա Տոլեդացու և Կոզիմո Մեդիչիի երեխաների հետ կապված են բազմաթիվ դժբախտ լուրեր: Նրանց միայն երեք որդիները՝ Ֆերնանդոն, Ֆրանչեսկոն և Պետրոն ապրեցին մինչև հասուն տարիքը, իսկ մնացած երեխաները մահացան բավականին երիտասարդ տարիքում[3]: Ասեկոսեների համաձայն 1557 թվականին Կոզիմոն սպանել է իր ավագ դստերը՝ Մարիա Մեդիչին այն բանի համար, որ նա, լինելով ամուսնացած, սիրահարվել է պալատական ստորին պաշտոնիայի: Պաշտոնապես նրա մահվան պատճառ է նշվել մալարիա հիվանդությունը[4][5]: Էլեոնորայի երրորդ դուստրը՝ Ֆերարիի դքսուհի Լուկրեցիա Մեդիչին, ըստ ասեկոսեների, իր ամուսին Ֆերարիի դքսի կողմից 1561 թվականին դավաճանության համար թունավորվել է[6][7][8][9]: 1562 թվականին Էլեոնորայի որդիներ Գարսիան ու Ջովանին մահանում են շատ երիտասարդ տարիքում: Լուրեր էին պտտվում, որ երիտասարդ որդին սպանել է մեծ եղբորը, ինչի համար էլ հոր կողմից խեղդամահ է արվել: Եվ հենց այդ մահերից հետո է, ըստ ասեկոսեների, Էլեոնորան տխրությունից մահացել: Պաշտոնապես երեքն էլ մահացել են մալարիայից: Վերջերս կատարված վերահուղարկավորման ժամանակ, ըստ պնդումների, ապացուցվել է պաշտոնական վարկածը:

Էլեոնորայի մահից հետո՝ 1576 թվականին նրա երկրորդդ դուստրը՝ Իզաբելա Մեդիչին մահանում է ընդհատվող տենդից[10]: Իզաբելայի մահվանից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ նրան ամուսինը տեսել է ամուսնական հարաբերությունների դավաճանության ժամանակ: Իզաբելայի մահվանից մի քանի օր առաջ նրա եղբայր Պետրոն շան վզկապով դավաճանության համար խեղդամահ է արել իր կնոջը՝ Լեոնորա Տոլեդուհուն[11]: Այդ սպանության համար Պետրոն արտաքսվում է: Էլեոնորայի որդի Տոսկանայի դուքս Ֆրանչեսկոն և նրա երկրորդ կինը՝ Բյանկան թունավորվում են (աճյունների ժամանակակից հետազոտությունը հաստատել է այդ վարկածը): Ժամանակակիցների կարծիքով այդ քայլը կատարվել է նրա կրտսեր որդի Ֆերնանդոյի կողմից, ով հետագայում ժառանգեց Ֆլորենցիայի գահը:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սակայն «Տոսկանայի մեծ դքսուհի» տիտղոսը նա չի կրել, քանի որ մահացել է ավելի վաղ, քան իր ամուսինը դարձել է «մեծ դուքս»:
  2. Jo Eldridge Carney Renaissance and Reformation, 1500-1620: A Biographical Dictionary. — Greenwood Publishing Group, 2001-01-01. — 448 с. — ISBN 9780313305740
  3. Фёдорова, Елена Васильевна Знаменитые города Италии. Рим. Флоренция. Венеция. — М.: Издательство МГУ, 1985.
  4. Mostra Medicea, 1939, էջ 133
  5. Vogt-Lüerssen, Maike (2011)։ «The True Faces of the Daughters and Sons of Cosimo I de' Medici» (անգլերեն)։ www.kleio.org։ Վերցված է 7.1.2015 
  6. Biondi, Grazia (2006)։ «Lucrezia de’ Medici, duchessa di Ferrara»։ Dizionario Biografico degli Italiani – Volume 66 (իտալերեն)։ www.treccani.it։ Վերցված է 7.1.2015 
  7. Arrivo, Georgia։ «Lucrezia di Cosimo I. Biografia»։ Scritture delle donne di casa Medici nei fondi dell’Archivio di Stato di Firenze (իտալերեն)։ www.archiviodistato.firenze.it։ Վերցված է 7.1.2015 
  8. Langdon, 2006, էջ 144
  9. Staley, Edgcumbe։ «Lucrezia. — Eleanora. — Isabella.»։ The Tragedies of the Medici (անգլերեն)։ www.historion.net։ Վերցված է 14.1.2015 
  10. Mori, Elisabetta (1984)։ «Medici, Isabella de’»։ Dizionario Biografico degli Italiani – Volume 73 (իտալերեն)։ www.treccani.it։ Վերցված է 2.1.2015 
  11. Capretti, Elena (2007)։ «Pietro di Cosimo I (1554 — 1604)»։ The Medici (անգլերեն)։ www.palazzo-medici.it։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-07-ին։ Վերցված է 5.1.2015 
  12. Andrea M. Gáldy Agnolo Bronzino: Medici Court Artist in Context. — Cambridge Scholars Publishing, 2014-08-26. — 182 с. — ISBN 9781443866354

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — Toronto : University of Toronto Press, 2006. — P. 138 – 145, 153, 166 – 168, 204, 316, 352. — 372 p. — ISBN 978-0-80-203825-8.

[итал.]. — Firenze : Casa editrice Marzocco, 1939. — P. 133. — 141 p.