Մասնակից:Lianushghazaryan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lianushghazaryan/Ավազարկղ5

Swiss Reinsurance Company Ltd[1], առավել հայտնի որպես Swiss Re, վերաապահովագրական ընկերություն, հիմնված Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Այն աշխարհի խոշորագույն վերաապահովագրողն է[2]: Swiss Re–ն գործում է ավելի քան 25 երկրների գրասենյակների միջոցով և 2016 թվականին Forbes Global 2000 առաջատար ընկերությունների ցուցակում զբաղեցրել է 118–րդ տեղը[3]: Այն նաև 2015 թվականին Fortune Global 500-ում զբաղեցրել է 313-րդ հորիզոնականը[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի մայիսի 10-11-ին Շվեյցարիայի Գլարուս քաղաքում ավելի քան 500 տուն հրդեհվեց: Քաղաքի երկու երրորդը վերածվել էր փլատակների և մոխրի, իսկ շուրջ 3000 բնակիչներ մնացել էին անօթևան: Ինչպես 1842 թվականի Համբուրգի հրդեհը հանգեցրեց Գերմանիայում առաջին պրոֆեսիոնալ վերաապահովագրողների հիմնադրմանը[5], այնպես էլ 1861 թվականի Գլարուսի մեծ հրդեհը ցույց տվեց, որ նման աղետի դեպքում ապահովագրական ծածկույթը Շվեյցարիայում անբավարար է:

Ցյուրիխի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Helvetia General Insurance Company-ի կողմից (այժմ հայտնի է որպես Helvetia Versicherungen) Սանկտ Գալլեն քաղաքում, Schweizerische Kreditanstalt (Credit Suisse) Ցյուրիխում և Basler Handelsbank-ը (UBS AG-ի նախորդ) Բազելում։ Ընկերության կանոնադրությունը նույն օրը հաստատվել է Ցյուրիխի մարզի կառավարության կողմից: Նրա սկզբնական կապիտալը կազմել է 6 միլիոն շվեյցարական ֆրանկ:

2006 թվականին այն ձեռք է բերել GE Insurance Solutions գույքի/դժբախտ պատահարների բիզնեսը, որով Swiss Re վերաապահովագրության ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն վերաապահովագրողը[6]:

Swiss Re ընկերության Admin Re մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թվականի հուլիսի 1 -ին Միացյալ Թագավորությունում՝ Life Assurance Holding Corporation-ի ձեռքբերմամբ։

2014 թվականի հունիսին ընկերությունը, Admin Re-ի միջոցով, ձեռք է բերել բրիտանական HSBC Life (UK) Limited կենսաթոշակային բիզնեսը ՝ 4,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Admin Re բիզնեսը, որը վերանվանվեց ReAssure, 2020 թվականի հուլիսին, ի վերջո, վաճառվեց Phoenix Group Holdings-ին 3.2 մլրդ ֆունտ ստեռլինգով:

Կառավարչական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Swiss Re-ի ղեկավարությունը բաղկացած է տնօրենների խորհրդից, գործադիր կոմիտեից և կառավարման խմբի խորհրդից[7]:

Գրասենյակների տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը գրասենյակներ ունի ավելի քան 25 երկրներում: Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Swiss Re–ն գրասենյակներ ունի Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Սլովակիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Հարավային Աֆրիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Միացյալ Թագավորությունում: Ասիա և Ավստրալիա խմբավորումում գրասենյակներ ունի հետևյալ երկրներում ՝ Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր, Հարավային Կորեա: Գրասենյակներ կան նաև Ամերիկայում ՝ Բարբադոսում, Բրազիլիայում, Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:

Կորպորատիվ շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Swiss Re-ի կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, մայր ընկերության հիմնական շենքը 1864 թվականից գտնվում է Ցյուրիխ լճի ափին:

Լոնդոնի շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի գրասենյակը գտնվում է 30 St Mary Axe աշտարակում, որը բացվել է 2004 թվականի մայիսի 25-ին: 30 St Mary Axe-ը համարվում է Լոնդոնի առաջին էկոլոգիապես կայուն երնկաքերը[8]:

Ամերիկյան շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Swiss Re-ի ամերիկյան շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքի Արմոնք քաղաքում: Հաստատությունը, որտեղ աշխատում է ավելի քան 1000 աշխատակից, հիմնվել է 1999 թվականին և ընդլայնվել 2004 թվականին:

Swiss Re-ն ունի երկու կանադական գրասենյակ ՝ Տորոնտոյում և Վանկուվերում։ Կանադայի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը 2008 թվականի հոկտեմբերին Mediacorp Canada Inc․-ի կողմից ճանաչվել է Մեծ Տորոնտոյի լավագույն գործատուներից մեկը, ինչպես հայտարարել է Toronto Star թերթը[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Privacy Policy." Swiss Re. Retrieved on 18 January 2011. "Swiss Reinsurance Company Ltd ("Swiss Re")[...]" and "Swiss Reinsurance Company Ltd, Mythenquai 50/60, 8022 Zurich, Switzerland ("Swiss Re") Disclosure notification in accordance with Article 20 of the Swiss Stock Exchange Act." Swiss Re. 2 August 2007. Retrieved on 18 January 2011. "Die Schweizerische Rückversicherungs-Gesellschaft (Swiss Re) teilt mit,[...]"
  2. Department, P., & 5, N. (2020, November 05). Largest reinsurers worldwide by net premiums 2019. Retrieved December 10, 2020, from https://www.statista.com/statistics/273158/largest-reinsurers-worldwide-by-net-premiums/
  3. «Swiss Re on the Forbes Global 2000 List». Վերցված է 13 July 2016-ին.
  4. «Global 500» (ամերիկյան անգլերեն). 21 July 2015. Վերցված է 13 July 2016-ին.
  5. [1] Արխիվացված 6 Սեպտեմբեր 2008 Wayback Machine
  6. Ligi, Antonio (12 June 2006). «Swiss Re Completes $7.4 Billion GE Insurance Purchase (Update2)». Bloomberg.com. Վերցված է 27 June 2006-ին.
  7. «Our leadership | Swiss Re». www.swissre.com.
  8. «Swiss Re confirms £600m Gherkin sale». Financial Times. 5 February 2007. Վերցված է 7 February 2007-ին. «Swiss Re confirmed on Monday that it had sold the distinctive Gherkin building in the City of London for £600m to a joint venture between German property group IVG Immobilien AG and Evans Randall, the Mayfair based private investment group.»
  9. «All jobs at Swiss Reinsurance Company - Reasons for Selection, 2009 Greater Toronto's Top Employers Competition». www.eluta.ca.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]