Մահվան արգելք
Մահվան արգելք, որոշակի տեղում մահանալու իրավաբանական արգելք (ընդհուպ մինչև տուգանք հանգուցյալի ընտանիքին և այլն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում արվում էր միայն քաղաքական կամ կրոնական նկատառումներով, որպեսզի չապականվի սրբազան վայրը։ Հույների մոտ մ․ թ․ ա․ 5-րդ դարում մահվան համար արգելված վայր էր Դելոս սուրբ կղզին։ Հաճախ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում իբրև չի կարելի մահվամբ պղծել խորհրդարանական Վեստմինստերյան պալատը[1][2] [3][3], իսկ նա, ով պատահաբար այնտեղ կմահանա, կարող է ի նշան մաքրման թաղվել թագավորի հաշվին։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր ժամանակներում մի շարք բնակավայրեր ընդունել են մահվան արգելքի օրենքներ որպես «հուսահատության ժեստ» քաղաքի գերեզմանների առատության պատճառով։ Այդ օրենքներն ընդունվում են այն հույսով, որ վերադաս մարմինները հուղարկավորությունների համար նոր տեղամասեր տրամադրելու որոշում կկայացնեն։
Այսպիսի օրենքներ գործում են Լանխարոնում[4] (Անդալուսիա, Իսպանիա[4]), ֆրանսիական երեք բնակավայրերում (բոլորը Ֆրանսիայի հարավում)՝ Կյունյո[5], Լը Լավանդու[6], Սարպուրոն[7], Շպիցբերգենի Լոնգյիր քաղաքում, ինչպես նաև նմանատիպ օրինագիծ է նախապատրաստվում բրազիլական Բիրիտաբա-Միրիմ[8][9]։ Վերջին դեպքում քաղաքապետն իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ քաղաքը գտնվում է մի քանի գետերի միաձուլման վայրում, որտեղից էլ ձեռք է բերվում խմելու ջուրը․ իսկ դա նշանակում է, որ նոր թաղումներն ու գերեզմանատների աճը վտանգավոր են շրջակա միջավայրի վարակման տեսանկյունից։
Լոնգյիր քաղաքում (Շպիցբերգենի կղզեխումբ, Նորվեգիա) գործում է օրենք, որն արգելում է մահանալ իր տարածքում։ Եթե ինչ-որ մեկին ցնցել է ծանր հիվանդություն կամ տեղի է ունեցել պոտենցիալ մահացու ելքով դժբախտ պատահար, հիվանդին պետք է անմիջապես օդով կամ ծովով ուղարկել Նորվեգիայի այլ հատված, որտեղ և նա կմահանա։ Նույնիսկ եթե մահը տեղի է ունենում քաղաքում, հանգուցյալին միևնույն է թաղում են «Մեծ երկրի» վրա։ Այս հարկադրական միջոցները պայմանավորված են նրանով, որ հավերժական ցրտի պայմաններում թաղումից հետո մարմինը չի քայքայվում և գրավում է այնպիսի գիշատիչների ուշադրությունը, ինչպիսիք են սպիտակ արջերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cleland, Gary (2012 թ․ ապրիլի 6). «Illegal mince pies and other UK legal legends». BBC. London. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Illegal mince pies and other UK legal legends». BBC News Magazine April 6, 2012. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Cleland, Gary (2007 թ․ նոյեմբերի 6). «Don't die in parliament, it's the law». The Daily Telegraph. London. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 4,0 4,1 "Spanish Mayor Outlaws Death". Stiffs. 2 October 1999. Archived from the original on 26 August 2012.
- ↑ "Forbidden to die because of lack of room". Weird Globe News. 25 November 2007. Archived from the original on 26 August 2012.
- ↑ Henley, Jon (2000 թ․ սեպտեմբերի 23). «Citizens live under law's dead hand». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ "Cemetery full, mayor tells locals not to die". Reuters. 5 March 2008. Archived from the original on 26 August 2012.
- ↑ "Brazil city proposes ban on death". BBC News. 14 December 2005.
- ↑ "No room at cemetery, so mayor in Biritiba Mirim proposes a ban on death". MSNBC. 13 December 2005.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան արգելք կատեգորիայում։ |