Հունգարիայի վարչական բաժանում
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հունգարիայի տարածքը բաժանված է 7 տարածաշրջանների (հունգ.՝ Magyarország régiói)։ Տարածաշրջանները բաժանվում են 20 մարզերի (megyék մեդյեների), որոնք էլ բաժանվում են 173 շրջանների (kistérségek քիշտերշեգերի)։
Կա 23 քաղաք, որոնք ունեն մարզի իրավունքները և երբեմն դրանց անվանում են քաղաքային մարզեր։ Բացի այդ, երկրի խոշոր քաղաքները (Բուդապեշտ, Դեբրեցեն, Միշկոլց, Սեգեդ, Պեչ և Դյոր) գտնվում են հանրապետական ենթարկման տակ։ Այդպիսով տվյալ 23 քաղաքի տեղական իշխանությունների իրավունքները լայնացված են, սակայն ամեն դեպքում դրանք անկախ տարածաքային միավորներ չեն։ Տեղական ինքնավարության մարմիններ
Մարզի անվանում | Վարչկենտրոն | Տարածք (կմ²) |
Բնակչություն | Խտություն | Բնակավայրեր |
---|---|---|---|---|---|
Բաչ-Կիշկուն | Կեչկեմետ | 8,445 | 541,584 | 64 | 119 |
Բարանյա | Պեչ | 4,430 | 402,260 | 91 | 301 |
Բեկեշ | Բեկեշչաբա | 5,631 | 392,845 | 70 | 75 |
Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն | Միշկոլց | 7,247 | 739,143 | 102 | 355 |
Չոնգրադ | Սեգեդ | 4,263 | 425,785 | 100 | 60 |
Ֆեյեր | Սեկեշֆեհերվար | 4,359 | 428,579 | 98 | 108 |
Դյոր-Մոշոն-Շոպրոն | Դյոր | 4,208 | 440,138 | 105 | 182 |
Հայդու-Բիհար | Դեբրեցեն | 6,211 | 550,265 | 89 | 82 |
Հևեշ | Էգեր | 3,637 | 323,769 | 89 | 119 |
Յաս-Նաջկուն-Սոլնոկ | Սոլնոկ | 5,582 | 413,174 | 74 | 75 |
Կոմարոմ-Էստերգոմ | Տատաբանյա | 2,265 | 315,886 | 139 | 76 |
Նոգրադ | Շալգոտարյան | 2,546 | 218,218 | 86 | 129 |
Պեշտ | Բուդապեշտ | 6,393 | 1,124,395 | 176 | 186 |
Շոմոդ | Կապոշվար | 6,036 | 334,065 | 55 | 244 |
Սաբոլչ-Սատմար-Բերեգ | Նյիրեդհազա | 5,936 | 583,564 | 98 | 228 |
Տոլնա | Սեկսարդ | 3,703 | 247,287 | 67 | 108 |
Վաշ | Սոմբաթհեյ | 3,336 | 266,342 | 80 | 216 |
Վեսպրեմ (մարզ) | Վեսպրեմ | 4,493 | 368,519 | 82 | 217 |
Զալա | Զալաեգերսեգ | 3,784 | 269,705 | 78 | 257 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|