Հավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հավր
Le Havre
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՎերին Նորմանդիա
ՔաղաքապետԷդուարդ Ֆիլիպ (2010-2020)
Մակերես46,95 կմ²
ԲԾՄ355 մ
Բնակչություն173 142 մարդ (2012)
Խտություն3917 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ39
Փոստային ինդեքս76600, 76610, 76620
Փոստային դասիչ76600[1], 76610[1] և 76620[1]
code INSEE76351
Պաշտոնական կայքlehavre.fr(ֆր.)
Հավր (Ֆրանսիա)##
Հավր (Ֆրանսիա)

Հավր (ֆր.՝ Le Havre, նորմանդ. Lé Hâvre), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում, Վերին Նորմանդիա երկրամասում, Ծովամերձ Սեն դեպարտամենտի վարչական կենտրոն։ Հավրի նավահանգիստը Ֆրանսիայի խոշորագույններից մեկն է։

Բնակչությունը՝ 173 142 մարդ (2012 թվականի դրությամբ)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել է Ֆրանցիսկ I թագավորը 1517 թվականին ձկնորսական գյուղի տեղում՝ որպես Հնդկաստանի հետ ծովային կապերը սպասարկող նավահանգիստ։ Սկզբում կոչվել է Havre de Grâce՝ այդ վայրերում գոյություն ունեցած Notre Dame de Grâce («Ողորմած աստվածամայր») մատուռի անունով (գերմանական լեզուներում hafn ― «նավահանգրվան»)։

1536 թվականից հայտնի է Port de Grace («Ողորմածության նավահանգիստ»), Le Havre de Gràce անուններով («Ողորմածության նավահանգրվան) անուններով։ Ժամանակի ընթացքում վերջին անվանման երկրորդ մասն ընկել է և պահպանվել է միայն Le Havre («նավահանգրվան») տերմինը[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավրը գտնվում է Սեն գետի աջ ափին, նրա էստուարի մոտակայքում։ Քաղաքը ունի ուղիղ մուտք դեպի ծով և Լա Մանշ նեղուցը։ Սենը բաժանում է Հավր քաղաքը Ստորին Նորմանդիա երկրամասից և հարևան Օնֆլյոր քաղաքից։ Հավր քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք գտնվում է Պա դե Կալե նեղուցի առափնյան։

Քաղաքը բաժանված է երկու մասերի՝ Վերին քաղաքի և Ստորին քաղաքի։ Հավրը նավահանգստային քաղաք է։ Գրեթե ամբողջ Ստորին քաղաքն ողողվում է ջրով և կտրատված է նավահանգիստներով։

Հավրի ամենախոշոր նավահանգիստը Գուբերտ Ռաուլ Դյուվալն է[3]։ Այն տեղակայված է Հավր քաղաքի և Հավրի նավահանգստի հարավային սահմանի մոտ, Սենի ծոցից բաժանվում է ամբարտակով։

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավրը գտնվում է ժամանային գոտում, որը միջազգային չափանիշներով նշվում է որպես Կենտրոնաեվրոպական ժամային գոտի։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +1:00 է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավրի կլիման չափավոր օվկիանոսային (ծովային) է։ Երկար տարիների ընթացքում Լա Մանշ նեղուցը իր ազդեցությունն ունի Հավրի շրջանի եղանակի վրա։

Տեղումները տարվա ընթացքում հավասարաչափ են թափվում, սակայն աշնանը դրանք ավելի շատ են դիտվում։

Նեղուցը շատ է ազդում կլիմայի վրա։ Եղանակը շատ փոփոխական է։ Հավր քաղաքին բնորոշ են փոթորիկները և ամպրոպները (ավելի հաճախ դիտվում են ձմռանը)։

1987 թվականի հոկտեմբերի 16-ին Հավրի Կապ դե լա Գև արվարձանում դիտվել է ծովային քամու առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ[4]։

Հավրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
7.1
(44.8)
9.3
(48.7)
11.6
(52.9)
15.2
(59.4)
17.8
(64)
20
(68)
20.2
(68.4)
18.6
(65.5)
15.2
(59.4)
10.4
(50.7)
7.6
(45.7)
13.3
(55.9)
Միջին օրական °C (°F) 4.6
(40.3)
4.9
(40.8)
6.8
(44.2)
8.8
(47.8)
12.1
(53.8)
14.8
(58.6)
17
(63)
17.2
(63)
15.7
(60.3)
12.6
(54.7)
8.2
(46.8)
5.6
(42.1)
10.7
(51.3)
Միջին ցածր °C (°F) 2.6
(36.7)
2.7
(36.9)
4.3
(39.7)
6.0
(42.8)
9.0
(48.2)
11.8
(53.2)
14
(57)
14.3
(57.7)
12.7
(54.9)
9.9
(49.8)
6
(43)
3.6
(38.5)
8.1
(46.6)
Տեղումներ մմ (դյույմ) 62.6
(2.465)
49
(1.93)
54.3
(2.138)
42.9
(1.689)
52.4
(2.063)
52.6
(2.071)
50.2
(1.976)
48.5
(1.909)
64.5
(2.539)
74.1
(2.917)
88.1
(3.469)
69.4
(2.732)
708.6
(27.898)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 11.9 9.8 11.2 9.4 10.7 8.3 7.5 8.1 9.9 10.8 14.1 13 124.7
Միջին ամսական արևային ժամ 62.9 87.7 136.2 179.5 214.6 224.4 237.8 218.5 168.3 124.5 74.7 56.7 1785,8
աղբյուր: Metereological data for Le Havre – Cape Hève, from 1961 to 1990 August 2013

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկն է։ Հավրով է կատարվում երկրի արտաքին առևտրի մեծ մասը Հարավային Ամերիկայի և Արևմտյան Աֆրիկայի հետ (բեռնաշրջանառությունը կազմում է ավելի քան 50 միլիոն տոննա, մասնավորապես նավթ)։ Ունի նավաշինություն, էլեկտրատեխնիկական, բամբակեղենի, փայտամշակման, ցեմենտի, քիմիական, սննդի արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա, օվկիանոսագիտական ինստիտւտներ, թանգարաններ։ Քաղաքը խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Бассейн Губерт Рауль-Дюваль. Викимапия
  4. ««ՄետեոՖրանսի» տեղեկատվություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270