Jump to content

Պուենտ Նուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պուենտ Նուար
ֆր.՝ Pointe-Noire
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն
ՀամայնքPointe-Noire Department?
Հիմնադրված է1883 թ.
Մակերես2134 կմ²
ԲԾՄ14 մետր
Բնակչություն1 420 612 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ242
Պաշտոնական կայքmairiepointenoire.cg(ֆր.)
Պուենտ Նուար (Կոնգոյի Հանրապետություն)##
Պուենտ Նուար (Կոնգոյի Հանրապետություն)

Պուենտ Նուար (ֆր.՝ Pointe-Noire), քաղաք Կոնգոյի Հանրապետությունում, երկրորդ ամենամեծ քաղաքը Բրազավիլից հետո։ Նավահանգիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին, որի միջոցով իրականացվում է երկրի գրեթե ամբողջ արտաքին առևտուրը։ Մինչև 2004 թվականը եղել է Կուիլու դեպարտամենտի կենտրոնը, այնուհետև բաժանվել է որպես առանձին դեպարտամենտ։

2010 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 829 134 մարդ (1980 թվականին՝ 195 000, 1984 թվականին՝ 294 000, 1996 թվականին՝ 455 000):

1484 թվականին պորտուգալացի նավաստիները այստեղ տեսել են սև ժայռեր և այս տարածքը անվանել Սև Հրվանդան (ֆրանսերեն՝ Պուենտ Նուար)։ Քաղաքը հիմնադրվել է 1883 թվականին Պիեռ Սավորնյան դե Բրազի արշավախմբի կողմից՝ որպես ռազմական հենակետ փոքրիկ ձկնորսական գյուղի տեղում։ 1950-1958 թվականներին եղել է Միջին Կոնգոյի ֆրանսիական գաղութի մայրաքաղաք։ 1924-1934 թվականներին քաղաքը երկաթուղով կապվել է մայրաքաղաքի հետ։

1927 թվականին քաղաքին մատակարարվել է խմելու ջուր, 1932 թվականին կառուցվել է օդանավակայան, 1936 թվականին՝ առաջին հիվանդանոցը, իսկ 1942 թվականին՝ նոր նավահանգիստ։ 1997-1999 թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով քաղաքում մարդկանց զանգվածային վերաբնակեցում է տեղի ունեցել ներքին շրջաններից, ինչը կրկնապատկել է բնակչությունը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Պուենտ Նուար հրվանդանի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Կլիման տաք և խոնավ է։ Տեղումները շատ են, նվազագույնը նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Քաղաքը հայտնի է լողափերով և սերֆինգի վայրերով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուենտ Նուարի երկաթուղային կայարան

Քաղաքը կոչվում է Կոնգոյի Հանրապետության ծովային դարպաս։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը 8,1 միլիոն տոննա է (1983)։ Նավահանգիստն օգտագործում են նաև Գաբոնը (մանգանի հանքաքարի արտահանում), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և Չադը։ Այն ունի «Ջենո» մեծ նավթային տերմինալ։

Բրազավիլի հետ քաղաքը կապվում է երկաթուղով և մայրուղով։ «Ագոստինյո Նետո» միջազգային օդանավակայանը կոչվել է Անգոլայի առաջին նախագահ Ագոստինյո Նետոյի անունով։

Պուենտ Նուարում է գտնվում Աֆրիկայի խոշորագույն նավթի վերամշակող ձեռնարկություններից մեկը, որը կառուցվել է 1980 թվականին։ Քաղաքում զարգացած են նաև անտառմշակման, նրբատախտակի, սննդի (յուղի արդյունաբերություն, ձկան պահածոներ), քիմիական, կոշիկի արդյունաբերությունները, նավաշինությունը, ձկնորսությունը։ Գործում է ՋԷԿ։ Ծայրամասում գտնվում են Օլ-Սեն-Պոլի և Հոլեի կալիական աղի հանքավայրերը։ Հարավում զարգացած է ստորջրյա նավթային դաշտերի մշակումը։

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պլանավորումը համատեղում է փողոցների ուղղանկյուն և ճառագայթային համակարգերը։ Կենտրոնական մասում տեղակայկավծ են վարչական շենքեր, հիվանդանոց, առաքելության շենքեր, տաճար, օվկիանոսագրաֆիական կենտրոն, դպրոց, եվրոպացիների բնակելի շենքեր՝ պորտուգալական ճարտարապետության տարրերով, որոնք շրջապատված են պարտեզներով։ Նավահանգստի հյուսիսում՝ սարավանդում, կան աֆրիկյան թաղամասեր, որտեղ կառուցված են ավանդական խրճիթներ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.citypopulation.de/en/congo/
  2. «Le Havre - Les villes jumelées» [Le Havre - Twin towns]. City of Le Havre (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [Portal of Pointe Noire] www.MyPointeNoire.com
  • Decalo S., Thompson V. & Adloff R. 1984. Historical dictionary of Congo Pg 244—245. USA: The Scarecrow Press, Inc.