1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչն է, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն[2]։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, 2001 թվականից «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահն է, 2002 թվականից ՀՀ գլխավոր ուռուցքաբանն է[3]։ 2004 թվականից ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ[4]։
Աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Առաջիններից մեկն է ԽՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում[5]։
20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 312 հրատարակված գիտական աշխատանքների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։