Jump to content

Համաշխարհային օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային օվկիանոսի քարտեզ։ Կապույտով նշված հատվածները Համաշխարհային օվկիսնոսի ջրերն են


Համաշխարհային օվկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ[1]։

Մայրցամաքներն ու խոշոր կղզեխմբերը բաժանում են Համաշխարհային օվկիանոսը մի քանի մասերի՝ օվկիանոսների՝

Երբեմն սրանցից տարանջատում են նաև մեկ այլ օվկիանոս՝

Օվկիանոսների հատվածները կազմում են ծովերը, նեղուցները, ծովածոցերը։

Հետազոտությունների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 17-18-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմութ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության արշավախմբի համար[2]։

Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (1856-1940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտական և խոր ուսումնասիրություն։ Ձայնատեղորոշման մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։

Օվկիանոսների աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային օվկիանոսի մակերեսի միջին տարեկան ջերմաստիճան

Ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական տվյալներ[3]՝

Համաշխարհային օվկիանոսի հատակին առանձնացնում են հետևյալ մասերը՝

  • մայրցամաքային ծանծաղուտ՝ մինչև 200 մ խորությամբ տարածքներ, որտեղ լույսը թափանցում է և կարող է նպաստել բույսերի աճին
  • մայրցամաքային լանջ՝ մինչև 2500 մ խորությունը՝ ծանծաղուտից մինչև օվկիանոսի հատակ իջնող հատված
  • օվկիանոսի հատակ՝ ամենաընդարձակ տարածքն է՝ 4-5 հզ մ խորությամբ։

Օվկիանոսի ամենախոր հատվածները կոչվում են փողրակներ, անդունդներ կամ իջվածքներ։ Ամենախորը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում 11 022 մ խորությամբ։ Այն հայտնաբերվել է 1951 թվականին բրիտանական «Չելենջեր II» սուզանավով, որի պատվին անդունդի մի մասն անվանակոչվել է «Չելենջերի անդունդ»։ Ատլանտյան օվկիանոսում է գտնվում Պուերտո Ռիկոյի, իսկ Հնդկական օվկիանոսում՝ Ճավայան անդունդները։

Համաշխարհային օվկիանոսի ջուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսի ջուրը կազմում է Երկիր մոլորակի ջրոլորտի մեծ բաժինը։ Դրան բաժին է ընկնում Երկիր մոլորակի ջրային պաշարի 96 %-ը (1338 միլիոն կմ³)։

Համաշխարհային օվկիանոսի ջրհավաք ավազանի քարտեզ

     Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրեր      Խաղաղ օվկիանոսի ջրեր]      Ատլանտյան օվկիանոսի ջրեր

     Հնդկական օվկիանոսի ջրեր      Միջերկրական ծովի ջրային ավազան

     Ներքին ջրեր

Ջրի ֆիզիկական հատկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի ջուրը դանդաղ է տաքանում և դանդաղ է սառում, որը մեղմացնում է երկրագնդի կլիման։ Եթե չորային երկրներում Արեգակների ճառագայթների տակ գետինը տաքանում է 70-80 °C, ապա օվկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբևեռային շրջաններում ջուրը սառն է, բայց աղիության պատճառով սառցակալում է ոչ թե 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C - -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առաջանում է 1-3 մ հաստության սառցաշերտ։

Արեգակից ստացած ջերմությունը ջրային հոսքերի միջոցով անընդհատ վերաբաշխվում է։ Հասարակածային շրջաններից տաք ջրերը տեղափոխվում են դեպի բևեռային սառը շրջաններ, և հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բևեռային ջրերը միևնույնն է ավելի սառն են՝ ջրի շրջապտույտը հաշվի չառնելով։

Ջրի քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյութ ‰ ջրից % ընդհանուրից
Քլորիդ 19 .3 55 .0
Սոդիում 10 .8 30 .6
Սուլֆատ 2 .7 7 .7
Մագնեզիում 1 .3 3 .7
Կալցիում 0 .41 1 .2
Բիկարբոնատ 0 .10 0 .4
Բրոմիդներ 0 .07 0 .2
Կարբոնատ 0 .01 0 .05
Բորատ 0 .01 0 .01
Ֆլորիդ 0 .001 < 0 .01
Այլ < 0 .001 < 0 .01

Ջրի աղիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի ջուրն աղի է։ Մեկ լիտրում պարունակում է 35 գ աղ։ Օվկիանոսի տարբեր մասերում ջրի աղիության միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերում աղիության տարբերությունը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արևելյան մասում՝ 3-5 գ/լ, արևմուտքում՝ 20-25 գ/լ, Սև ծովում՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովում՝ 40 գ/լ։

Ծովածոցերում չոր կլիմայական պայմաններում ջուրն արագ է գոլորշիանում, աղերը կուտակվում են հատակին, որից հետո գոյանում է աղհանք։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։
  • Ծովային ջրերում ոսկու ամենամեծ պարունակությունը գրանցվել է Բալթիկ ծովում։
  • Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։
  • Ամենաբարձր մակընթացությունը հասնում է մինչև 16 մետրի, իսկ հետևել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցում։
  • Ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
  • Մոտ 3.5 միլիարդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։
  • Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։
  • Ներկայումս օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։
  • Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գագիկ Արծրունի - «Առաջինը։ Հանրագիտարանային տեղեկատու»։ Երևան, Ան-Ջո ՍՊԸ հրատարակչություն, 2007
  2. Գիրք։ Գլուխ՝ Происхождение и развитие океана, պատասխանատու՝ Богданов Ю. А., Каплин П. А., Николаев С. Д., վայր՝ Մոսկվա, հրատարակչություն՝ Мысль (издательство, Москва), թվական՝ 1978, էջեր՝ =160, էջ՝ 10
  3. Հեղինակ՝ Пол Хендерсон: Գլուխ՝ Неорганическая биохимия, 1985 թվական
  4. «Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • За тайнами Нептуна / Науч. ред. и послесл. А. А. Аксёнова. — Мысль, 1976. — 399 с. — (XX век: Путешествия. Открытия. Исследования).
  • Вегенер А. Происхождение континентов и океанов / Пер. с нем. П. Г. Каминского под ред. П. Н. Кропоткина. — Наука, 1984. — 285 с.
  • Степанов В. Н. Океаносфера. — Мысль, 1983. — 270 с.
  • Шамраев Ю. И., Шишкина Л. А. Океанология. — Гидрометеоиздат, 1980. — 382 с.
  • Гусев А. М. Основы океанологии. — Изд-во МГУ, 1983. — 246 с.
  • Гусев А. М. Антарктида. Океан и атмосфера. — Просвещение, 1983. — 151 с.
  • Перрен Ж., Клуазо Ж. Океаны / Пер. с фр. — М.։ Летний сад, 2011. — 320 с., ил., 400 экз., ISBN 978-5-98856-126-2
  • Моисеев П. А. Биологические ресурсы Мирового океана. — 2-е изд. — Агропромиздат, 1989. — 366 с. — ISBN 5-10-000265-4
  • Захаров Л. А. Введение в промысловую океанологию. — Калининград, 1998. — 83 с.
  • Географический энциклопедический словарь / Гл. ред.[Трёшников, Алексей Фёдорович. — 2-е изд., доп. — Советская энциклопедия, 1989. — 591 с.