Հաղթանակ (ֆիլմ, 1985)
Հաղթանակ ռուս.՝ Победа | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Արևելյան Գերմանիա Ֆինլանդիա |
Ժանր | դրամա |
Թեմա | Հելսինկիի եզրափակիչ ակտ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Մատվեև |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Չակովսկի, Վադիմ Տրունին և Եվգենի Մատվեև |
Օպերատոր | Լեոնիդ Կալաշնիկով |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և DEFA |
Տևողություն | 160 րոպե |
«Հաղթանակ» (ռուս.՝ «Победа»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Մատվեևը 1984 թվականին։ Ֆիլմի գրական հիմքը Ալեքսանդր Չակովսկու համանուն վեպն է։ Ֆիլմի համամիութենական պրեմիերան կինոթատրոններում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, կենտրոնական հեռուստատեսությամբ՝ մեկ տարի անց՝ 1986 թվականի մայիսին։ Վարձույթում ֆիլմն ունեցել է 20 300 000 հանդիսատես (1985 թվական, 17-րդ տեղ)։
Առաջին ֆիլմը՝ «Հույսերի ժամանակը…» (ռուս.՝ «Время надежд…»):
Երկրորդ ֆիլմը՝ «Տագնապի ժամանակ...» (ռուս.՝ «…Время тревог»):
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի ամռանը Պոտսդամի խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման ժամանակ հանդիպում են երկու ռազմական թղթակիցներ՝ Խորհրդային Միությունից եկած Միխայիլ Վորոնովը և ամերիկացի Չարլզ Բրայթը։ 30 տարի անց նրանք կրկին հանդիպում են, այժմ՝ 1975 թվականի եվրոպական երկրների՝ խաղաղության և անվտանգության համար Հելսինկյան խորհրդակցության ժամանակ։
Ֆիլմը, նկարահանված լինելով Ալեքսանդր Չակովսկու «Հաղթանակ» վեպի հիման վրա, պատմում է երկու աշխարհների՝ սոցիալիզմի և կապիտալիզմի դիմակայության մասին։ Ֆիլմի գաղափարական հիմքը (ինչպես և վեպինը) կառուցված է ստեղծման ժամանակի իրողություններին լիովին համապատասխան։
Դերասանների կատարմամբ ֆիլմում ցուցադրվում են իրական պատմական կերպարներ՝ Ստալինը, Չերչիլը, Թրումանը և ուրիշներ։
Ներառված են 1975 թվականի վավերագրական կադրեր Բրեժնևի, Վիլսոնի, Ֆորդիի, Տիտոյի, Հոնեկերիի, Չաուշեսկուի, Գրոմիկոյի, Չեռնենկոյի և այլոց մասնակցությամբ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Միխայլով - Միխայիլ Ալեքսեևիչ Վորոնով, Սովինֆորմբյուրոյի լրագրող
- Անդրեյ Միրոնով - Չարլզ Բրայթ
- Կլաուս-Պետեր Տիլե - Կլաուս Վերներ (հնչյունավորել է Ռոդիոն Նահապետովը)
- Ռամազ Չխիկվաձե - Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին
- Գեորգի Մենգլետ - Ուինսթոն Չերչիլ
- Ալգիմանտաս Մասյուլիս - Հարրի Թրուման
- Միխայիլ Ուլյանով - Գեորգի Ժուկով
- Վիկտոր Իլիչյով - Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկո (հնչյունավորել է Անատոլի Կուզնեցովը)
- Նիկոլայ Զասուխին - Վյաչեսլավ Միխայլովիչ Մոլոտով
- Գյունտեր Գրաբբերտ - Վիլհելմ Պիկ (հնչյունավորել է Արտյոմ Կարապետյանը)
- Վիկտոր Տարասով - Բոլեսլավ Բերուտ
- Վլադիմիր Զելդին - Ջեյմս Ֆրենսիս Բիրնս
- Վիտաուտաս Կանցլերիս - Հենրի Լյուիս Ստիմսոն
- Գիրտ Յակովլև - Ստյուարտ
- Օլեգ Գոլուբիցկի - Կլեմենտ Էտլի
- Կ. Դյուվել- Ուրսուլա
- Նատալյա Վավիլովա - Բարբարա
- Վալերիա Ռիգա - Ջեյն (հնչյունավորել է Նատալյա Գուրզոն)
- Յուրի Նազարով - Ալեքսանդր Պոդոլցև, ՏԱՍՍ-ի թղթակից
- Եվգենի Մատվեև - Վասիլի Ստեպանովիչ Կարպով, գեներալ
- Յուրի Կուզմենկով - Գվոզդկով
- Պաուլ Վիննիկ - Ալեքսանդր Նիկոլաևիչ Պոսկրյոբիշև
- Ֆարհադ Իսրաֆիլով - Նինո Ռոսսի, իտալացի լրագրող
- Սերգեյ Գոլովանով - Անդրեյ Յանուարի Վիշինսկի
- Վալենտին Կուլիկ - գեներալ Ալեքսեյ Իննոկենտևիչ Անտոնով
- Գենադի Յուխտին - Արտյոմ Սերգեևիչ
- Ալեքսանդր Առժիլովսկի - ծովակալ Նիկոլայ Գերասիմովիչ Կուզնեցով
- Ելենա Բեզնոսիկովա - Լոուրենս Լի
- Իրինա Յունսոն - Դիանա Մասոն
- Անտանաս Գաբրենաս - Ջոզեֆ Էդվարդ Դևիս (հնչյունվորել է Օլեգ Մոկշանցևև)
- Վալերիան Վինոգրադով - Նովիկով, խորհրդային պատվիրակության սպա
- Լեոնիդ Սատանովսկի - Ստանիսլավ Միկոլայչիկ
- Առնիս Լիցիտիս - Վլադիսլավ Գոմուլկա
- Յուրի Բելյաև - Պոլ Դյուկլո, «Ֆրանս Պրեսս»-ի լրագրող
- Վադիմ Պոմերանցև - ամերիկյան սպա
- Վալդաս Միկոլաս Յատաուտիս - Գարի Գոպկինս (հնչյունավորել է Իգոր Յասուլովիչը)
- Պաուլ Բուտկևիչ - Էնթոնի Իդեն
- Ալեքսանդր Ֆրիդենտալ - Էռնեստ Բևին
- Վադիմ Վիլսկի - բրիտանացի թարգմանիչ
- Անտրա Լիեդսկալնինյա - Կլեմենտինա Չերչիլ
- Վադիմ Գրաչյով - Ջեյմս Ֆորեստոլ
Ֆիլմի ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ` Վադիմ Տրունին, Եվգենի Մատվեև
- Բեմադրությունը՝ Եվգենի Մատվեևի
- Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Կալաշնիկով
- Կոմպոզիտոր` Եվգենի Պտիչկին
- Ֆիլմի տնօրեններ` Վլադիմիր Ռեպնիկով, Կուրտ Լիխտերֆելդ
Փառատոներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 - XVIII Համամիութենական կինոփառատոն (Մինսկ) – գեղարվեստական ֆիլմերի ծրագրի հատուկ մրցանակ «Հաղթանակ» ֆիլմին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. «Советская энциклопедия», 1987, стр. 538-539
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հաղթանակ» ֆիլմը «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|