Էնթոնի Իդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Իդեն
անգլ.՝ Anthony Eden
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1897(1897-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 14, 1977(1977-01-14)[1][2][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրAlvediston Manor, Alvediston, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանՈւիլտշիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՔրայսթ Չյորչ, Իթըն քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Ճարտարապետության, քաղաքացիական շինարարության և գեոդեզիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և ազնվական
ԱմուսինBeatrice Beckett?[5] և Clarissa Eden?[5]
Ծնողներհայր՝ William Eden?[4], մայր՝ Sybil Frances Grey?[4]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 41-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 40-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 39-րդ պառլամենտի անդամ, Բրիտանիայի 38-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Leader of the House of Commons?, Leader of the House of Commons? և Փոքր կնիքի լորդ-պահապան
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSimon Eden?[4], Robert Eden? և Nicholas Eden, 2nd Earl of Avon?
 Anthony Eden, 1st Earl of Avon Վիքիպահեստում

Էնթոնի Իդեն, Էյվոնի 1-ին կոմս[6][7][8][9] (անգլ.՝ Anthony Eden, 1st Earl of Avon, հունիսի 12, 1897(1897-06-12)[1][2][3][…], Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1977(1977-01-14)[1][2][4][…], Alvediston Manor, Alvediston, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ։ 1935-1938 թվականներին (Սթենլի Բոլդուինի ղեկավարած կառավարության կազմում), 1940-1945 թվականներին (Ուինստոն Չերչիլի ղեկավարած կառավարության կազմում) և 1951-1955 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, 1951-1955 թվականներին՝ վարչապետի տեղակալ, 1955-1957 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի 64-րդ վարչապետը[10][11][12]։ Առաջիններից մեկն է աշխարհին պատմել Եվրոպայի բոլոր հրեաներին ոչնչացնելու նացիստական պլանների մասին և ինքն էլ անձամբ հարյուրհազարավոր հրեաների է փրկել Հոլոքոստից[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Իդենը սերում է ազնվականական տոհմից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կամավոր զինվորագրվել է բրիտանական բանակին, Ֆրանսիայի տարածքում մասնակցել մարտական գործողությունների։

1919-1922 թվականներին ուսանել է Օքսֆորդում՝ արևելյան լեզուների ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1945-1973 թվականներին եղել է Բիրմինգհեմի համալսարանի ռեկտորը։

1961 թվականին նրան կոմսի տիտղոս է շնորհվել։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923–1957 թթ. - Համայնքների պալատի պատգամավոր։

1935—1938 թթ. - Սթենլի Բոլդուինի ղեկավարած կառավարության կազմում արտաքին գործերի նախարար. 1938 թ. փետրվարի 20-ին հրաժարական է տվել և դուրս եկել Նևիլ Չեմբեռլենի ղեկավարած կառավարության կազմից՝ ֆաշիստական Իտալիայի և Գերմանիայի նկատմամբ վարչապետի վարած «հաշտվողական» քաղաքականությանը համաձայն չլինելու պատճառով[14]։

1940—1945 թթ. Չերչիլի ղեկավարած պատերազմական կառավարության կազմում դարձյալ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, համարվել արժանավոր բարձրաստիճան պաշտոնյա, ով կարող էր փոխարինել Չերչիլին[15]։

1942–1945 թթ. - Համայնքների պալատի առաջնորդ։

1945 թ. հուլիսին կայացած ընտրություններում լեյբորիստների տարած հաղթանակից հետո եղել է ընդդիմության առաջնորդի տեղակալը։

1951-1955 թթ. - արտաքին գործերի նախարար և վարչապետի տեղակալ։

1955 թ. Չերչիլի պաշտոնաթողությունից հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց այդ պաշտոնին երկար չի մնացել։ Նախ՝ 1956 թ. Սուեզի ջրանցքի՝ Եգիպտոսի կողմից ազգայնացվելու առնչությամբ ծագած ճգնաժամում ներքաշված Մեծ Բրիտանիան պարտություն է կրել և ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի ճնշման ներքո հարկադրվել է լքել այդ տարածքը։ Հաջորդել են բնակչության զանգվածային ելույթները կառավարության դեմ, և Իդենը ստիպված է եղել թողնելու ոչ միայն վարչապետի պաշտոնը, այլև պապանողական կուսակցության առաջնորդի դերը։ Հրաժարական է տվել՝ պատճառաբանելով առողջական վիճակը[10][11][14]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Իդենի կերպարը ներկայացվել է մի շարք կինոնկարներում, այդ թվում՝

Հիշողությունների գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Another World. London. Doubleday, 1976.
  • The Eden Memoirs: Facing the Dictators. London. Casell, 1962.
  • The Eden Memoirs: the Reckoning. London. Casell, 1965.
  • The Eden Memoirs: Full Circle. London. Casell, 1960.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Schellenberg W., Schutzstaffel (SS) Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel (SS), 1940.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. Иден / Прокопов А. Ю. // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 694-695. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  7. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 115
  8. [dic.academic.ru/dic.nsf/dic_diplomatic/545/ИДЕН, Антони] в Дипломатическом словаре
  9. [dic.academic.ru/dic.nsf/bse/89635/Иден Антони] в БСЭ
  10. 10,0 10,1 |titulo=History of Sir Anthony Eden - GOV.UK|url=https://www.gov.uk/government/history/past-prime-ministers/anthony-eden%7Cobra=www.gov.uk%7Cacessodata=2019-07-27%7Clingua=en}}(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 |titulo=Anthony Eden | Biography & Facts|url=https://www.britannica.com/biography/Anthony-Eden%7Cobra=Encyclopædia Britannica|acessodata=2019-07-27|lingua=en}}
  12. |data=1957-01-09|titulo=1957: Sir Anthony Eden resigns|url=http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/january/9/newsid_2800000/2800833.stm%7Clingua=en-GB}}(չաշխատող հղում)
  13. In December 1942, British Foreign Secretary Anthony Eden stood before the House of Commons and declared the Nazis were «now carrying into effect Hitler’s». Genocide in the XX century: the Nazi holocoust 1938—1945. The History Place.com
  14. 14,0 14,1 |titulo=BBC - History - Anthony Eden|url=https://www.bbc.co.uk/history/historic_figures/eden_anthony.shtml%7Cobra=www.bbc.co.uk%7Cacessodata=2019-07-27%7Clingua=en-GB}}(չաշխատող հղում)
  15. «Черчилль советовал королю Георгу VI в случае его, Черчилля, смерти назначить на пост премьер-министра Идена как самого способного из членов правительства» [1].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 311