Կլեմենտինա Չերչիլ
| Կլեմենտինա Չերչիլ անգլ.՝ Clementine Churchill | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 1, 1885[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | դեկտեմբերի 12, 1977[1][2][4][…] (92 տարեկան) |
| Մահվան վայր | Նայթսբրիջ |
| Գերեզման | Սուրբ Մարտինի եկեղեցի |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Անգլիկան եկեղեցի |
| Կրթություն | Բերքհամստեդի դպրոց |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Ուինսթոն Չերչիլ[5] |
| Ծնողներ | հայր՝ Ջորջ Միդլթոն և Հենրի Մոնտեգյու Հոզիեր[2][5], մայր՝ Հենրիետա Բլանշ Օգիլվի[6][5] |
| Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության վարչապետի կին և Լորդերի պալատի անդամ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ռենդոլֆ Չերչիլ[5], Մերիգոլդ Ֆրենսիս Չերչիլ[5], Մերի Սոումս[5], Դիանա Չերչիլ[5] և Սարա Չերչիլ[2][5] |
Կլեմենտինա Օգիլվի Սփենսեր-Չերչիլ, բարոնուհի Սփենսեր-Չերչիլ (անգլ.՝ Clementine Ogilvy Spencer-Churchill, Baroness Spencer-Churchill, օրիորդական ազգանունը՝ Հոզիեր, ապրիլի 1, 1885[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 12, 1977[1][2][4][…], Նայթսբրիջ), Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կինը։ Բրիտանական կայսրության Մեծ խաչի միաբանության տիկին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1885 թվականի ապրիլի մեկին։ Պաշտոնապես պաշտոնաթող գնդապետ Հենրի Մոնտեգյու Հոզիերի և լեդի Բլանշ Հենրիետա Օգիլվիի դուստրն է[7], սակայն հավանական հայրության վերաբերյալ կան այլ տարբերակներ ևս։ Ուինսթոն Չերչիլի հետ Կլեմենտինան ծանոթացել է 1904 թվականին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է «Ռուսաստանի Կարմիր խաչի հիմնադրամի» ("Aid to Russia Fund") նախագահ, որը գործել է 1941-1951 թվականներին և մեծ օգնություն է ցուցաբերել Խորհրդային միությանը դեղամիջոցներով, հիվանդանոցների համար սարքավորումներով, սննդով[8]։ Ամբողջ պատերազմի ընթացքում տիկին Չերչիլի «Ռուսաստանի օգնության հիմնադրամը» ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 8 միլիոն բրիտանական ֆունտի արժեքով միջոցներ (այժմյան փողերով մոտավորապես 200 միլիոն)։
1945 թվականի մարտին խորհրդային Կարմիր խաչի հրավերով Կլեմենտինա Չերչիլն ժամանել է ԽՍՀՄ և այցելել Լենինգրադ, Ստալինգրադ, Դոնի Ռոստով, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Օդեսա, Յալթա և այլ քաղաքներ։ Ղրիմից Օդեսայով Կլեմենտինա Չերչիլը գնացել է Մոսկվա, որտեղ նրան պարգևատրել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, այստեղ նա նշել է Հաղթանակի օրը[9]։
Կլեմետինա Չերչիլը մայիսի 9-ին մոսկովյան ռադիոյով հանդես է եկել Չերչիլի բաց ուղերձով՝ ուղղված Ստալինին[8]։
Թաղվել է Բլեյդոնի Սուրբ Մարտինի եկեղեցու գերեզմանոցում (Օքսֆորդշիրի կոմսություն) ամուսնու, երեխաների և մյուս Չերչիլների կողքին։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 3 4 5 6 7 8 Kindred Britain
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ Mary Soames, Baroness Soames Clementine Churchill: The Biography of a Marriage(անգլ.). — New York: Houghton Mifflin Harcourt, 2003. — P. 4—5. — 621 p. — ISBN 0-395-27597-0
- 1 2 Самарина Ю. Уинстон и Клементина Черчилль в Крыму // www.perekop.info. — 2008. — 30 янв.
- ↑ Егоров А. «Черчеллихины» кровати Արխիվացված 2017-03-29 Wayback Machine // Торгово-промышленные ВЕСТИ. — 2008. — № 96.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соломоново решение Клементины Черчилль Արխիվացված 2012-02-06 Wayback Machine
- Фонд помощи России (СССР) “Aid to Russia Fund” госпожи Черчилль. Արխիվացված 2017-04-01 Wayback Machine
- ПОМОЩЬ ГРАЖДАН ВЕЛИКОБРИТАНИИ СТАЛИНГРАДУ(1942-1944 гг.) Արխիվացված 2017-12-19 Wayback Machine
- "Archival material relating to Clementine Churchill".UK National Archives
- Portraits of Clementine Ogilvy Spencer-Churchill, Baroness Spencer-Churchill. National Portrait Gallery, London
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենտինա Չերչիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1977 մահեր
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուինսթոն Չերչիլ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի բրիտանացիներ
- Բրիտանացի ազնվականներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Բրիտանացի բարեգործներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Բրիտանացի երկարակյացներ