Կերկիրա (քաղաք)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կերկիրա | |||
Κέρκυρα | |||
| |||
Կերկիրա քաղաքի պատմական կենտրոնի համայնապատկերը | |||
Երկիր | Հունաստան | ||
Պերիֆերիա | Հոնիական կղզիներ | ||
Համայնք | Municipality of Central Corfu and Diapontia Islands? | ||
Մակերես | 41,905 կմ² | ||
ԲԾՄ | 10 մ | ||
Կլիմայի տեսակ | Մերձարևադարձային կլիմա | ||
Խոսվող լեզուներ | հունարեն | ||
Բնակչություն | ▼23 541 մարդ (2021) | ||
Ազգային կազմ | հույներ | ||
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | ||
Հեռախոսային կոդ | 2661 | ||
Փոստային դասիչ | 49100 | ||
Ավտոմոբիլային կոդ | KY | ||
Պաշտոնական կայք | corfu.gr | ||
| |||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 578 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կերկիրա (իտալական և արևմտաեվրոպական իրականության մեջ հայտնի է որպես Կորֆու, հուն․՝ Κέρκυρα), քաղաք և նախկին վարչատարածքային միավոր Հունաստանին պատկանող Հոնիական կղզիներում՝ համանուն կղզու վրա։ 2011 թվականի վարչական բարեփոխումներից հետո քաղաքը ներառվել է Կերկիրա կղզու նոմոսի կազմի մեջ[1]։ Կերկիրայի տարածաշրջանային միավորի մայրաքաղաքը լինելուց բացի, վերջինս հանդիսանում է նաև Հոնիական կղզիների վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 24 838 մարդ։
Կերկիրան զբոսաշրջային նշանակության կենտրոն է, որը հնուց ի վեր մեծ դերակատարություն է ունեցել հունական քաղաքակրթությունների զարգացման գործում[2]։ Քաղաքի պատմական կենտրոնը 2007 թվականին ներառվել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3][4]։ Պատմական քաղաքի անբաժան մասն են կազմում վենետիկյան ժամանակաշրջանի քարակերտ և աղյուսազարդ շինությունները, որոնք կառուցվել են իտալական ճարտարապետության ազդեցությամբ։
Քաղաքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 41 905 կմ քառակուսի տարածք[5]՝ գտնվելով ծովի մակարդակից մինչև 10 մետր բարձրության վրա։ Վերջինս ծառայում է նաև որպես առևտրային նավահանգիստ։
Կերկիրան Հունաստանի հնագույն քաղաքներից է, որի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Անտիկ ժամանակներից մեզ հասած ամենանշանավոր վկայություններից է այն, որ Կերկիրա քաղաք-պետությունը մ․թ․ա․ 433 թվականին՝ Աթենական պոլիսի զորակցությամբ, Պելոպոնեսյան պատերազմների շրջանում պայքարել է Կորնթոսի զավթողական քաղաքականության դեմ։ Տեղի ունեցած ռազմական առճակատումը դարձել է ժամանակաշրջանի ամենախոշոր ռազմածովային մարտերից մեկը։
Ըստ հին հույն պատմիչ Թուկիդիդեսի՝ Կերկիրան Աթենքի և Կորնթոսի հետ միասին եղել է մ․թ․ա․ 5-րդ դարի Հին Հունաստանի խոշորագույն ծովային ուժերից մեկը[6]։ Սպարտայի հաղթանակն ու դրան հաջորդած հռոմեական նվաճումները աստիճանաբար նվազեցնում են քաղաքի հեղինակությունը։ Վերջինս վերստին զարթոնք է ապրում վաղ միջնադարում՝ դառնալով Բյուզանդական կայսրության առևտրային կարևոր կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է նաև իր բազում միջնադարյան ամրոցներով, որոնց մի մասը մասամբ վնասվել են օսմանյան գրոհների և ծովահենների հարձակումների հետևանքով[7]։ Ներկայիս քաղաքը կառուցվել է վենետիկյան ժամանակաշրջանում՝ կրելով իտալական ճարտարապետությանը բնորոշ յուրահատկություններն ու առանձնահատկությունները։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «ոլորկամոլոր»՝ ի շնորհիվ ափերի կտրատվածության։ Վենետիկյան ժամանակաշրջանում գործածության մեջ մտած «Կորֆու» տեղանվանումը փոխառություն է, որը մինչ օրս լայն կիրառություն ունի իտալերենում և արևմտյան աշխարհում։ Ոմանք այս ձևի առաջացումը կապում են հին հունարեն «Կորիֆե» (թարգմանաբար՝ «բարձունք») բառի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հին հույն պատմիչների վկայությունների՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա 8-րդ դարում Կորնթոսից ներթափանցած գաղութարարների կողմից։ Հնագույն քաղաքի տարածքում վեր է խոյանում Արտեմիսի հելլենիստական տաճարը, որի կառուցումը թվագրվում է մ․թ․ա․ 590 թվականին։
Պատմական տարբեր ժամանակահատվածներում Կերկիրան պատկանել է հռոմեացիներին, բյուզանդացիներին, գոթերին, վենետիկցիներին, օսմանյան թուրքերին, ֆրանսիացիներին, իսկ վերջում նաև անգլիացիներին։ Մ․թ․ա․ 229 թվականին Կերկիրան հայտնի է եղել որպե հունական քաղաք Հռոմեական կայսրության կազմում։ Կոստանդնուպոլսի անկումից որոշ ժամանակ անց՝ 1204 թվականին, այն անցնում է Վենետիկի հանրապետությանը և վերջինիս կազմում մնում մինչև 1210 թվականը։ Կերկիրան Վենետիկյան պետությանը վերստին անցնում է 1386 թվականին և իտալացիների կողմից կառավարվում մինչև 1797 թվականը։ 1716 թվականին քաղաքը պաշարվում է օսմանյան զորքերի կողմից, սակայն գերմանացի զորավար Մաթիաս Յոհան ֆոն դեր Շուլենբերգի ջանքերով թշնամին դուրս է բերվում կղզուց։ 1797 թվականին Կերկիրան դառնում է ֆրանսահպատակ տարածք։ Ֆրանսիայի կազմում քաղաքը մնում է մինչև 1815 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը, որից հետո այստեղ հաստատվում է բրիտանական պրոտեկտորատ։ Հունական պետության ստեղծումից հետո Կերկիրան Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նվիրաբերվում է նորաստեղծ միապետությանը՝ ի շնորհս դրածո արքա Գեորգիոս I-ի։ Պատմական այս իրողություններն իրենց անջնջելի հետքն են թողել քաղաքի ընդհանուր տեսքի վրա՝ ձևավորելով բազմամշակութային մեծ ժառանգություն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերկիրա քաղաքը գտնվում է Հոնիական ծովում տեղակայված համանուն կղզու կենտրոնական հատվածում։ Մակերևույթը հարավում բլրավոր հարթավայր է, հյուսիսում՝ ցածրալեռնային։ Կազմված է գերազանցապես կրաքարերից և թերթաքարերից։ Գտնվում է ծովի մակարդակից մինչև 10 մետր բարձրության վրա։ Առկա է մերձարևադարձային պտղաբուծություն։ Քաղաքն ունի նաև ձմեռային առողջարաններ։
Կերկիրան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որի բնորոշիչներն են շոգ ամառներն ու մեղմ ձմեռները (ձմեռային նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 10 °C-ից)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 33 °C։
Կերկիրայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.5 (68.9) |
22.4 (72.3) |
26.0 (78.8) |
28.0 (82.4) |
33.8 (92.8) |
35.6 (96.1) |
42.4 (108.3) |
40.0 (104) |
37.4 (99.3) |
31.0 (87.8) |
25.0 (77) |
22.0 (71.6) |
42.4 (108.3) |
Միջին բարձր °C (°F) | 13.9 (57) |
14.2 (57.6) |
16.0 (60.8) |
19.0 (66.2) |
23.8 (74.8) |
28.0 (82.4) |
30.9 (87.6) |
31.3 (88.3) |
27.6 (81.7) |
23.2 (73.8) |
18.7 (65.7) |
15.3 (59.5) |
21.8 (71.2) |
Միջին օրական °C (°F) | 9.7 (49.5) |
10.3 (50.5) |
12.0 (53.6) |
14.9 (58.8) |
19.6 (67.3) |
23.9 (75) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.7 (72.9) |
18.4 (65.1) |
14.3 (57.7) |
11.1 (52) |
17.5 (63.5) |
Միջին ցածր °C (°F) | 5.1 (41.2) |
5.7 (42.3) |
6.8 (44.2) |
9.2 (48.6) |
12.9 (55.2) |
16.4 (61.5) |
18.4 (65.1) |
18.8 (65.8) |
16.5 (61.7) |
13.4 (56.1) |
9.9 (49.8) |
6.8 (44.2) |
11.7 (53.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−4.2 (24.4) |
−4.4 (24.1) |
0.0 (32) |
4.6 (40.3) |
8.7 (47.7) |
10.0 (50) |
11.3 (52.3) |
7.2 (45) |
2.8 (37) |
−2.2 (28) |
−2.0 (28.4) |
−4.5 (23.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 136.6 (5.378) |
124.6 (4.906) |
98.1 (3.862) |
66.7 (2.626) |
37.0 (1.457) |
14.1 (0.555) |
9.2 (0.362) |
19.0 (0.748) |
81.3 (3.201) |
137.7 (5.421) |
187.4 (7.378) |
185.6 (7.307) |
1097,3 (43,201) |
Միջ. անձրևոտ օրեր | 16.1 | 14.6 | 14.5 | 12.9 | 8.0 | 4.9 | 2.3 | 3.4 | 7.0 | 11.8 | 15.7 | 17.5 | 128.7 |
% խոնավություն | 75.4 | 74.3 | 73.4 | 72.8 | 69.5 | 63.4 | 60.0 | 62.2 | 70.4 | 74.6 | 77.5 | 77.2 | 70.7 |
Միջին ամսական արևային ժամ | 117.7 | 116.8 | 116.0 | 206.5 | 276.8 | 324.2 | 364.5 | 332.8 | 257.1 | 188.9 | 133.5 | 110.9 | 2545,7 |
Աղբյուր #1: Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ[8] | |||||||||||||
Աղբյուր #2: ՆՕԱԱ (արևոտ և մեղմ 1961−1990)[9] |
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հին ամրոցները ժամանակին կարողացել են տեղավորել 10 հազարից մինչև 20 հազար ասպետների, սակայն դրանց մեծ մասը 19-րդ դարում հողին են հավասարեցվել բրիտանացիների կողմից։ Քաղաքի որոշ հատվածներում հայտնաբերվել են վենետիկյան ժամանակաշրջանի շինություններ։
Դրանց թագն ու պսակն է համարվում Ջորջ Վիթմորի կողմից հիմնադրված Սուրբ Միխայելի և Գեորգիոսի պալատը, որն ամբողջովին կառուցված է մալթայական սպիտակ կրաքարից։ Գաստուրի ավանի շրջակայքում գտնվում է պոմպեյական ոճով կառուցված Ախիլիոնը, որը հիմնադրվել է Ավստրիական կայսրության թագուհի Էլիզաբեթ Բավարացու կողմից 1890 թվականին։
Քաղաքի պատմական կենտրոնի անբաժանելի մասն են կազմում երեսունյոթ հնագույն եկեղեցիները, որոնց մարգարիտը Սուրբ Սպիրիդոնի անունը կրող Կերկիրայի մայր տաճարն է։ Վերջինս հանդիսանում է նաև կղզու ամենահին եկեղեցին։ Քաղաքը հոգևոր առումով մտնում է հունական և հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության մեջ։ Կերկիրայում գործում են թատրոններ, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ, գրադարան և թանգարան։ Հին քաղաքը (կամ պատմական կենտրոնը) 2007 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 31-րդ նստաշրջանում, ներառվում է Հունաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես միջնադարյան մշակութային ժառանգության փայլուն օրինակ։
-
Դասական ճարտարապետությամբ Կերկիրայի քաղաքապետարանի շենքը
-
Պանաղիա Մանդրակինա եկեղեցին Սպինադայի հրապարակում
-
Հին հունական առասպելական հերոս Աքիլլեսի արձանը Ախիլիոնում
-
Սուրբ Միքայելի և Գեորգիոսի պալատը՝ հին ամրոցի հարևանությամբ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վարչատարածքային բաժանման» մասին Հունաստանի օրենքի նոր նախագիծը՝ Կալիկրատիս Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Հունաստանի արտգործնախարարություն
- ↑ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մասին
- ↑ ՅՈւՆԵՍԿՕ-ի ՀԺ 17-րդ նստաշրջան՝ Կորֆուի պատմական կենտրոնը
- ↑ Կերկիրայի պատմական կենտրոնը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն
- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Thucydides, History of the Peloponnesian War 1.36.3
- ↑ «Կերկիրայի ամրոցները». Կորֆուի տարածաշրջանային միավոր. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Կորֆուի կլիմայական պայմանները». Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Կերկիրայի կլիմայական նորման 1961–1990». Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ https://www.comune.verona.it/nqcontent.cfm?a_id=5485
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերկիրա (քաղաք)» հոդվածին։ |
|