Կարլ Կաուցկի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Կարլ Կաուցկի Karl Kautsky | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1854[1][2][3][…] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1938[4][1][2][…] (84 տարեկան) Ամստերդամ, Նիդերլանդներ[4][6][7] |
Գերեզման | Վեսթրվելդ |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա, Գերմանական ռայխ և Գերմանիա |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, տնտեսագետ և լրագրող |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն, պատմություն, փիլիսոփայություն, քաղաքականություն[6] և մարքսիզմ[6] |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան, Վիեննայի ակադեմիական գիմնազիա և Stiftsgymnasium Melk? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][6][9] |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Լուիզ Կաուտսկի |
Երեխա(ներ) | Կառլ Կաուտսկի, Բենեդիկտ Կաուտսկի, Ֆելիքս Կաուտսկի և Sophie Kautsky? |
Հայր | Յոհան Կաուտսկի |
Մայր | Միննա Կաուտսկայա |
Ստորագրություն | |
Karl Kautsky Վիքիպահեստում |
Կարլ Կաուցկի (գերմ.՝ Karl Kautsky, հոկտեմբերի 16, 1854[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - հոկտեմբերի 17, 1938[4][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4][6][7]), գերմանական սոցիալ-դեմոկրատիայի և II Ինտերնացիոնալի առաջնորդ ու տեսաբան, ցենարիզմի գաղափարախոս, սկզբում մարքսիստ, հետագայում՝ ռենեգատ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-1890-ական թվականներին մի շարք աշխատություններում և հոդվածներում պրոպագանդել է մարքսիստական գաղափարներ, սակայն թույլ է տվել օպորտունիստական սխալներ։ ՌՍԴԲՊ II համագումարից (1903) հետո պաշտպանում էր մենշևիկներին։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին Կաուցկին տանելով ռեիզիոնիստների հետ հաշտվողական գիծ՝ աջակցել է ռուսական սոցիալ-դեմոկրատիայի լիկվիդատորներին, բացասել մարքսիստական փիլիսոփայության կուսակցականությունը, հեռացել բանվորական հեղափոխական շարժումից։ Նա ըստ էության բացասում էր պրոլետարական հեղափոխության անխուսափելիությունը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն ընդունեց թշնամաբար, հանդես եկավ պրոլետարիատի դիկտատուրայի դեմ՝ պաշտպանելով բուրժուական դեմոկրատիան։ Լենինը «Պրոլետարական հեղափոխությունը և ռենեգատ Կաուցկին» աշխատությունում քննադատել է Կաուցկուն։ Ժամանակակից ԱԺ սոցիալիստները Կաուցկիի օպորտունիստական և ռևիզիոնիստական հայացքներն օգտագործում են ռեֆորմիստական քաղաքականության հիմնավորման համար։
- Գործավոր դասակարգը, Բոստոն, 1905։
- ժամանակակից ազգայնություն, Թիֆլիս, 1905։
- Ազգությունների հարցը Ռուսաստանում, Թիֆլիս, 1906։
- Կարլ Մարքսի տնտեսական ուսմունք
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Троцкий Л. Карл Каутский Արխիվացված 2009-05-30 Wayback Machine
- Троцкий Л. Коммунизм и терроризм Արխիվացված 2009-03-02 Wayback Machine
- Ленин В. И. Пролетарская революция и ренегат Каутский Արխիվացված 2012-09-04 Wayback Machine
- Жиль Дове Ренегат Каутский и его ученик Ленин
- С. М. Брайович Карл Каутский — эволюция его воззрений
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Каутский Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.marxists.org/subject/women/authors/kautsky-luise/works/postscript.htm
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 Encyklopedie ČSSD (չեխերեն)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karl Kautsky Internet Archive, Marxists Internet Archive, www.marxists.org/
- Kautsky post card Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կաուցկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 352)։ |
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1938 մահեր
- Ամստերդամ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ավստրիացիներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի սոցիալ-դեմոկրատներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Չեխ փիլիսոփաներ